«Կամ կլինես կարգապահ վարորդ կամ չես լինի վարորդ». «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը՝ բալային համակարգի մասին

Ապրիլի 16-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ փաթեթին, որով հստակեցվում են ճանապարհային խախտումների արդյունքում բալային միավորների հանման մեխանիզմները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի, քան 50%-ով, 10-ը` 50%-ով, եւս 9-ը` 50%-ից նվազ չափով: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր: Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը մեր զրույցում ներկայացրեց նախագծի դրական կողմերը. «Դրական կողմը մի քանի փուլով է արտահայտված. նախ, որոշ վարչական իրավախախտումների գումարային պատժի չափերը նվազել են: Գումարային չափերը նվազելու հետ բալեր են կուտակվելու: Դրական է, որ ավելի շատ միտում է դրված, ոչ թե անձանց ծանրաբեռնել ինչ-որ վարչական տուգանքներով, այլ եթե ինքը կարգազանց վարորդ է, ապա պետք է իրեն արգելել տրանսպորտային միջոց վարել: Այսինքն, միտքը տանում է նրան, որ եթե դու ոչ կարգապահ վարորդ ես ու միշտ փորձել ես գումար վճարելով անկարգություններ անել, ըստ էության, այդ հնարավորությունն էլ չես ունենա: Կամ կլինես կարգապահ վարորդ կամ չես լինի վարորդ»:

Մեր հարցին, թե փաստորեն այլեւս «վճարիր եւ ինչպես ուզում ես քշիր» տրամաբանության մեջ չի՞ լինելու երթեւեկությունը, Քեյանը պատասխանեց. «Եթե դու այսօր հնարավորություն ունես ցանկացած գումար վճարել, այսինքն, դու միշտ կարող ես անկարգ լինել երթեւեկության մեջ, բայց տվյալ պարագայում չես կարող անկարգ լինել, քանի որ քեզ կզրկեն վարորդական վկայականից՝ անկախ քո ունեցած ֆինանսական դիրքից: Անգամ, եթե վարչական տուգանքները վճարես, այնպես չի, որ բալեր չեն կուտակվելու: Այստեղ կա նաեւ այն դրույթը, որ եթե դու ոչ կարգապահ վարորդ ես, ապա չես կարող 1 միլիոնի, կամ 2 միլիոնի ակտեր կուտակել, ինչը նախկինում արվում էր: Քեզ ուղղակի կզրկեն վարորդական վկայականից եւ չեն թողնի երթեւեկել: Դրական կողմերից մեկը մեր կողմից է առաջարկվել: Այն անձինք, ովքեր մեքենայի միջոցով գումար են վաստակում՝ այսինքն ունեն սոցիալական խնդիրներ, ու նրանց բալերը հավասարվում են 9-ի եւ արդեն վարորդական վկայականի կասեցման խնդիր պետք է առաջանա, նրանց հնարավորություն է տրվելու իրենց ցանկությամբ այդ բալերը վերականգնել: Այսինքն, կարող են դիմել ճանապարհային ոստիկանություն եւ թեստային քննություն հանձնելու միջոցով վերականագնել իրենց բալերը: Բայց դա տարվա մեջ 1 անգամ կարող են կիրառել»:

Մեր հարցին, թե որո՞նք են նախագծի բացասական կողմերը, Քեյանը պատասխանեց. «Բացասական կողմը կայանում է նրանում, որ կան մի շարք որոշումներ, որոնք նախատեսում են վարորդական վկայականի զրկում, բայց օրենքում տեքստն այսպես է, որ այսինչ արարքի համար վարորդը վկայականից կզրկվի 3-ից 1 տարի ժամկետով կամ 6-ից 1 մեկ տարի ժամկետով: Այսինքն, ըստ էության այստեղ արդարացի որոշում կայացնելը թողնվել է վարչական մարմնին: Շատ հաճախ կարող է կողմնապահություն լինել: Հստակեցված չէ, օրինակ, ինչո՞ւ Տիգրանին 4 ամսով զրկեցիք, իսկ Բաբկենին՝ 6 ամսով: Դա կարող է որոշել հենց ճանապարհային ոստիկանությունը: Այնտեղ կարող է աչքերիդ գույնը դուր գալ, մազերիդ գույնը դուր գալ եւ ճարտար լեզուդ եւ նրանք, դրանից ելնելով, կամայական որոշումներ կարող են կայացնել»:

Քեյանը նշեց, որ նմանատիպ խախտումներից է օրինակ՝ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցը լուսային-ձայնային ազդանշանով կահավորելը, կեղծված համարանիշով երթեւեկելը: Ըստ նրա, որ պետք է նախագծով հստակեցնել, թե ինչ պատիժ է նախատեսված իրավախախտման համար:

«Մի շարք երկրներում բալային համակարգը կիրառվել է այն պարագայում, երբ խախտումն արձանագրել է հենց ՃՈ-ն. նախ, խախտումն արձանագրելիս՝ ՃՈ-ն իրականացնում է այն մարդու վրա, որն անմիջապես իրականացրել է այդ խախտումը: Այսինքն, եթե տվյալ երկիրն ունի նաեւ իրավախախտման հայտնաբերման այլ միջոցներ, օրինակ տեսանկարահանման եւ լուսանկարահանման սարքեր, տվյալ դեպքում զերծ է մնացել համակարգի միջոցով արձանագրված խախտումներից բալեր կուտակելուց: Ինչի՞ համար. որովհետեւ այնտեղ խախտումներն արձանագրելու ժամանակ տեսախցիկը չի կարող պարզել, թե տվյալ տրանսպորտային միջոցը կոնկրետ ով է վարում՝ սեփականատերը, թե այլ անձ: Խնդիրը հետեւյալն է, որ տեսանկարահանման միջոցով արձանագրված խախտումները հիմնականում արձանագրվելու են սեփականատիրոջ անունով եւ սեփականատերն է փորձելու ներկայացնել այն անձանց անունները, որոնք իրականացրել են տվյալ իրավախախտումը, որպեսզի բալեր կուտակվի ոչ թե իր, այլ այդ անձանց վրա»,- ասաց Քեյանը:

Քեյանը նաեւ նշեց մեկ այլ խնդրի մասին. «Քաղաքացիներ կան, որոնք տարիներ շարունակ իրենք իրենց աշխատավայրի դիմաց մեքենան կայանել են օրենքի խախտմամբ, բայց բնականաբար երթեւեկությանը չխոչընդոտելով: Ու, երբ այդ տարածքում տեսախցիկ է տեղադրվում եւ քաղաքացու առաջին խախտումն արձանագրվում է, դրա մասին ծանուցումը նա ստանում է 20-25 օր հետո: Այսինքն, երբ քաղաքացին ամեն օր աշխատանքի է գալիս, խախտման ծանուցվելու ժամանակ նա արդեն կունենա 25 հատ խախտման որոշում՝ տարբերի օրերի համար՝ միեւնույն հատվածում կայանելու համար: Այսինքն, տվյալ քաղաքացին առաջին ակտը ստանալուց ավտոմատ վարորդական վկայականի զրկման եւ վտանգի եզրին է»:

Քեյանը կարծում է, որ տվյալ հատվածներում տեսախցիկներ տեղադրելուց պետք է իրազեկում իրականացվի, քանի որ քաղաքացին պարբերաբար գնացել է այդտեղ եւ ոչ մի խնդիր չի ունեցել: «Կամ պետք է նախազգուշացման ինստիտուտը աշխատի: Վերջերս վարչապետը հայտարարեց, որ 200 հազար նախազգուշացման որոշում է կայացվել, մենք կասկածի տակ չենք դնում, որ հնարավոր է նման քանակի  որոշումներ կայացված լինեն, բայց այդ 200 հազար մարդուց գեթ 1 մարդ չկա, որն առձեռն ստացած լինի այդ նախազգուշացման որոշումը: Քաղաքացին պետք է ցանկացած ակտի դեպքում նախազգուշացված լինի, որը մեզ մոտ չի կատարվում»:

Քեյանը կարծում է, որ երթեւեկությունն ավելի անվտանգ կլինի, եթե ոչ միայն Երեւան քաղաքում, այլեւ մնացած հատվածներում փողոցները լուսավորված լինեն. «Երթեւեկությունն ավելի անվտանգ կլինի, եթե ճանապարհները լինեն նորմերին համապատասխան, եթե ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվեն օրենքին համապատասխան եւ տվյալ հատվածում դրվեն համապատասխան նշաններ: Այս նախագծի հետ մեկտեղ մենք պետք է վարորդներին ասենք՝ դուք ուզում էիք նորմալ ճանապարհ, դուք ուզում էիք նորմալ կահավորում, մենք դա ապահովել ենք: Հիմա մեր պահանջն է, որ դուք կարգապահ վարեք»:

Ըստ Քեյանի, համակարգը ներդրվելուց հետո որոշակի մեղմացում կլինի, սակայն տուգանքներից խուսափել վարորդները չեն կարողանա, քանի որ որոշ հատվածներում կահավորումները սխալ է, չերեւացող լուսացույցներ կան:

Տպել
881 դիտում

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից