Մուննաթը՝ ավագանու անդամների վրա, թե ինչու ժամկետը չեն երկարացնում, շատ տարօրինակ է. Զաքարյանը՝ Թոխատյանի մասին

Պարոն Հրանտ Թոխատյանն ի սկզբանե հնարավորություն ուներ գնալ եւ տեսնել «Կանազ»-ի շենքը: Հասկանալ, թե ինչ խնդիրներ կան, եւ այնպես չէ, որ հանկարծ՝ 2 տարի անց նոր է պարզվել, որ շենքում գազ չկա, կոյուղին վատ վիճակում է, կամ էլ տանիքն է կաթում: «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը:

Ավագանու անդամն անդրադարձավ օրերս Հրանտ Թոխատյանի՝ «Հայկական ժամանակի»-ին տված հարցազրույցին, որտեղ Թոխատյանը մտահոգություն էր հայտնում, որ  քաղաքապետարանը, մասնավորապես ավագանու անդամները այնքան էլ նպատակահարմար չեն գտնում մշակութային կենտրոնի տրամադրումը 10 տարով երկարաձգելը: Կամ էլ նպատակահարմար են գտնում, բայց հստակ քայլեր չեն ձեռնարկում եւ վերջինիս խնդրանքն ամիսներով ձգձգվում է:

Զաքարյանը հայտնեց, որ ավագանու անդամները ինքնանպատակ ոչինչ չեն անում, փաստն այն է, որ 1,5 տարում Հրանտ Թոխատյանը շենքում գրեթե ոչինչ չի արել: «Մուննաթը ավագանու անդամների վրա, թե ինչու ժամկետը չեն երկարացնում, մեզ համար շատ տարօրինակ է»,-ասաց Զաքարյանը:

2017 թվականի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետարանն ավագանու որոշմամբ՝  Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին է փոխանցել «Կանազ» մշակույթի կենտրոնը:

Լեւոն Զաքարյանի խոսքով՝ մի քանի անգամ արդեն հանդիպումներ ունեցել են Հրանտ Թոխատյանի հետ, եւ այդ հանդիպումները եղել են թե ՛ դաշինքի լայն կազմով, թե ՛ առանձին աշխատանքային խմբի հետ: «Մենք Թոխատյանին բազմիցս ասել ենք՝ որպես ի՞նչ պիտի ավագանու անդամը բերի մի նախագիծ, որով երկարացվի իր պայմանագրի ժամկետը: Անգամ նրան խորհուրդ ենք տվել իրավաբան վարձել, որը իրավաբանորեն այդ ամբողջը կներկայացնի բոլոր հիմքերով եւ կհիմնավորի, որ 10 տարին իսկապես քիչ ժամանակ է»,-ասաց ավագանու անդամը՝ նկատելով, որ ինքը Թոխատյանի այդ պնդման հետ այնքան էլ համաձայն չէ, քանզի 1,5 տարվա մեջ, եթե ինչ-որ հստակ քայլեր լինեին, իրենք այսօր դա կտեսնեին:

Զաքարյանն անդրադարձավ Թոխատյանի այն հայտարարությանը, թե վերջինս ամաչել է ներդրողներից գրավոր տեղեկագրեր պահանջել. «Ամբողջ աշխարհում ընդունված բան է, երբ դու ասում ես հովանավորների մասին, նրանք անպայման ունենում են իրենց հուշագրերը: Այս դեպքում էլ բացառություններ լինել չեն կարող, յուրայիններ չկան, այդ ժամանակները պետք է անցյալում թողնել»:

Զաքարյանը հիշեցրեց, որ «Կանազ» կենտրոնի անվարձահատույց տրամադրման պայմանգիրը Թոխատյանը կնքել է նախորդ քաղաքային իշխանությունների հետ, եւ այժմ նրան ոչ ոք չի խանգարում աշխատել. «Մեղադրել, որ ինքը շենքում ոչինչ չի անում մեր պատճառով՝ մեղմ ասած արդարցի չէ»:

Ավագանու անդամը շեշտեց՝ «Կանազ» մշակութային կենտրոնը Երեւան քաղաքի սեփականությունն է եւ իենց ցանակացած որոշում պետք է հիմնավորված լինի փաստերով. «Իսկ ով է մեզ թույլ տվել այդ պայմանագիրը շատ ավելի երկարացնել, երբ որ դրա տակ դեռեւս ոչ մի հիմք չեմ տեսնում: Ես ինքս ձեռնամուխ կլինեի եւ ավելի ոգեւորված, որ ժամկետ երկարացվի, երբ որ գնայի ու տեսնեի, որ այնտեղ գործ է արվում, իսկ հիմա այսպես օդում խոսքեր հնչեցնելով չէ»:

Նշենք, որ Թոխատյանի ստորագրած պայմանագրում կա կետ՝ համաձայն որի, եթե նշված ժամկետում պարտավորությունները չեն իրականացվում, ապա չկատարող կողմը տույժ է վճարում: Զաքարյանը հիշեցնում է, որ դա բոլորովին էլ պետք չէ կապել ավագանու անդամների հետ. «Ոչ ոք Թոխատյանին չի ստիպել այդ պայամնագիրը կնքել եւ ստորագրել մի բանի տակ, որը ինքը չի իրագործել»:

Այնուամենայնիվ, ավագանու անդամը նկատեց, որ Թոխատյանի ներկայացրած ծրագիրն իրենց շատ է դուր եկել, Երեւան քաղաքի մանուկ սերնդի համար դա պարզապես չտեսնված հնարավորություններ կարող է ստեղծել:

Տպել
1738 դիտում

Վրաստանում ընթանում է բողոքի յոթերորդ ցույցը. մնացել է 1 պահանջի կատարում (տեսանյութ)

Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ

Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն

Երեւանում տարածքը գնել են 1 միլիոն դրամով, մեկ տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Մինսկ 2019-ում 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի համար

Լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն ՀՀ տարեվերջին. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհի բարդության ԲԻՍ-1 կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Մոնումենտի այգիներում գտնվող դղյակների վճարած գույքահարկը որոշ դեպքերում 3 մլն-ից 27 մլն կդառնա. Պապոյան

Օպերային թատրոնը բողոքարկել է ԿԳՄՍ-ի հրամանները. դեմ են նախկին աշխատակիցներին թատրոնում վերականգնելուն

Ջիգարխանյանը, Միշա Գալուստյանը եւ Ռուսաստանում մյուս հայ հայտնիները հորդորում են այցելել Հայաստան (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավարի հրաժարականը

Թումանյանի թանգարանի տնօրենի մրցույթը կկայանա հուլիսի 12-ին. մասնակիցներից երկու թեկնածու է հայտնի

Ռումյան Հովսեփյանը կխաղա բուլղարական թիմում

Աշտարակում ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հորը պատկանող գազային ատրճանակով

Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Դա ձեր խնդիրն է․ «Իմ քայլ»-ի պատգամավորի շփման ձեւը լրագրողների հետ (տեսանյութ)