Դաշնակ զարկելու արվեստը. Բաբաջանյանի մրցույթն անարդա՞ր

30/05/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 30-ի համարում

Հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական յոթերորդ մրցույթը բավական մեծ դժգոհություններ է առաջացրել երաժշտական շրջանակներում: Դժգոհությունները վերաբերում են մասնավորապես մրցույթի արդյունքներին, որոնք, մեղմ ասած, այնքան էլ արդար չեն որոշվել:  Այս տարի Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական մրցույթին մասնակցում էին մասնագիտացված երաժշտական, արվեստի եւ այլ դպրոցների դաշնամուրային բաժինների թվով 78 աշակերտներ: Առաջին տարիքային խմբում` մինչեւ 12 տարեկան, ընդգրկված են եղել 39 աշակերտներ, երկրորդ խմբում` մինչեւ 15 տարեկան` 38 աշակերտներ: Բայց մրցույթի ժյուրիի անդամները, որոնք, ի դեպ, ինչպես մեզ հայտնի դարձավ վստահելի աղբյուրներից, մինչ մրցույթը 50 դոլարով պարապել են մասնակիցների հետ, երկրորդ փուլ են անցկացրել բավական մեծ թվով երեխաների:

Այնուհետեւ սահմանված երեք մրցանակային տեղերը ե՛ւ կրտսեր խմբում, ե՛ւ ավագ խմբում` գրեթե առանց բացառության, կիսել են: Այսինքն, եթե ավագ խմբում պետք է լիներ 3 հաղթող, ստացվել է 8 հաղթող: Տարիքային այս խմբում ժյուրին առաջին մրցանակը կիսել է երկու մասնակիցների միջեւ: Երկրորդ մրցանակը կիսվել է երեք մասնակիցների միջեւ, երրորդ մրցանակը՝ եւս երեք մասնակիցների միջեւ: Բայց ամենաէականը սա չէ: Ժյուրին, ըստ մրցույթի կանոնադրության, իրավասու է կիսել մրցանակային տեղերը, եթե իսկապես երկու մրցակից արժանի են միեւնույն մրցանակին, եւ ընտրելը դժվար է: Թեեւ այս քանակությամբ կիսված տեղերը չլսված բան են: Պարզվում է, սակայն, որ այդ ամենն ունի իր լրիվ «օբյեկտիվ» պատճառները:

Բանն այն է, որ մրցույթի 9 հոգուց բաղկացած ժյուրին որոշում կայացնելիս տարօրինակ զուգադիպությամբ հիմնականում կողմնորոշվել է հօգուտ մրցույթի այն մասնակիցների, որոնք հենց ժյուրիի անդամների աշակերտներն են: Այս ամենը պարզելու համար վերցնում ենք մրցույթի հաղթողների ցուցակը, որտեղ մրցանակակիրների անունների կողքին նշված են նաեւ նրանց դասատուների անունները, եւ վերցնում ենք ժյուրիի անդամների 9 հոգուց բաղկացած ցուցակը: Եւ այսպես, մրցույթի առաջին մրցանակակիրը ավագ խմբում ճանաչվել է Հռիփսիմե Աղաքարյանը, որը սովորում է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում, եւ որի դասախոսն է պրոֆեսոր Ռոզա Թանդիլյանը: Իսկ Ռոզա Թանդիլյանն Առնո Բաբաջանյանի անվան մրցույթի ժյուրիի անփոփոխ նախագահն է:

Ի դեպ, Ռոզա Թանդիլյանի մյուս աշակերտուհուն էլ` Մենուհի Հովսեփյանին, նույն տարիքային խմբում շնորհվել է երրորդ մրցանակը: Այսպիսով, միայն երեք մրցանակ շնորհվել է ժյուրիի նախագահի աշակերտուհիներին: Բաբաջանյանի անվան մրցույթի ժյուրիի մեկ այլ անդամի` Սերգեյ Քեչեկի մի աշակերտուհուն` Լիանա Խաչատրյանին, որը սովորում է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, շնորհվել է երրորդ մրցանակը ավագ խմբում: Քեչեկի մյուս աշակերտուհուն էլ` Դիանա Խաչատրյանին, շնորհվել է կրկին երրորդ տեղը, սակայն արդեն կրտսեր խմբում: Բայց ժյուրիի շահագրգռվածությունն ունի մեկ այլ պատճառ եւս: Բանն այն է, որ բացի մշակույթի նախարարության տրամադրած մրցույթի 300 հազար դրամ մրցանակային ֆոնդից, Առնո Բաբաջանյանի անվան մրցույթն ունեցել է այլ հովանավորներ եւս` Երիտասարդական հիմնադրամ, «Անտարես» հրատարակչություն, Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Արաբկիրի թաղապետարան, Բաբաջանյան հիմնադրամ, Հենրիկ Իգիթյան եւ այլն:

Բոլոր այս հովանավորներն էլ իրենց հերթին են շնորհել դրամական մրցանակներ: Բայց ամենակարեւոր մրցանակը թերեւս այն է, որ Կոմպոզիտորների միությունը մրցույթի հաղթող բոլոր երեխաներին շնորհել է անվճար ուղեգրեր` Դիլիջանի հանգստյան տուն: Բացի սրանից, հաղթողները ստացել են նաեւ 25 հազարական դրամ պարգեւ: Ինչ վերաբերում է հիմնական մրցանակներին, որ տրամադրել էր մշակույթի նախարարությունը, յուրաքանչյուր խմբում առաջին տեղի համար սահմանված էր 60 հազար դրամ մրցանակ, այսինքն, 2 խմբում միասին` 120 հազար, երկրորդ խմբում` 50 հազարական եւ երրորդ խմբում` 40 հազարական դրամ: Եթե ուշադիր նայում ենք մրցանակակիրների ցուցակը, որեւէ տեղ հնարավոր չէ հանդիպել մարզերից եկած երեխաների անունների, բացառությամբ Անահիտ Առուշանյանի, որը սովորում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից արվեստի վարժարանում:

Բացի այն, որ մարզերից մասնակից երեխաների թիվը փոքր է եղել, նաեւ նրանք չեն կարողացել հանդես գալ իրենց կարողությունների չափով: Նաեւ, ըստ մեր տեղեկությունների, մարզերի երեխաները հիմնականում անպատրաստ են ներկայանում մրցույթին, քանի որ, նախ, նրանց մրցույթի ինֆորմացիան է ուշ տեղ հասնում, եւ բացի այդ, նրանք գիտեն, որ միեւնույն է, վերջին պահին մրցանակներն «ախպերաբաժին» են անելու, եւ հարկ չեն համարում ավելորդ փող ծախսելու: Երաժշտական շրջանակների ներկայացուցիչները նաեւ այն կարծիքին են, որ չի կարելի սույն մրցույթի ժամանակ միեւնույն նժարի վրա դնել Սպենդիարովի կամ Չայկովսկու անվան մասնագիտացված դպրոցների աշակերտներին եւ սովորական 7-ամյա դպրոցների աշակերտներին: Ի դեպ, մրցանակների առյուծի բաժինը  տարել են հենց այս 2 դպրոցների երեխաները:

Լուսինե Բարսեղյան

Տպել
862 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին