Եվ դարձյալ «Եվրատեսիլ». Անդրեն փրկվել է խեղդվելուց

01/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 1-ի համարում

«Եվրատեսիլ-2006»-ի կիսաեզրափակիչում Անդրեի ելույթի ժամանակ, երբ Հայաստանում բոլոր նրան լսողները թերեւս բռնել էին գլուխները եւ շատ ցավում էին Անդրեի անհաջող ելույթի համար, պարզվում է, Անդրեն պարզապես փրկվել է խեղդվելուց: Երեկ Անդրեն մամուլի ասուլիս էր հրավիրել, եւ մենք փորձեցինք պարզել, թե ինչպես էր ստացվել, որ մոտ 4-ամսյա ամենօրյա փորձերից հետո նա նման ելույթ ունեցավ, եւ ինչպես կարելի է բացատրել հատկապես կիսաեզրափակիչի ժամանակ թույլ տրված սխալները: «Իսկապես, թերությունները, կարող է, շատ են եղել: Բայց երբ ես իջնում էի փոքրիկ հարթակից, խոսափողն ընկավ բերանս ու մնաց երկու շուրթերիս արանքում: Ես կրկին բարձրացա, եւ «ահ»՝ այս տնքոցը եղավ: Հետո ես խոսափողը հանեցի եւ սկսեցի երգել: Չգիտեմ, ինչու այդպես եղավ:

Հեռուստադիտողը դժվար թե նկատած լիներ, որ քիչ էր մնում՝ խոսափողը կուլ տայի: Նախորդ օրերին բազմիցս փորձեր էին եղել եւ ոչ մի նման դեպք: Իսկ մարդկանց ավելի շատ թվացել էր, թե ես հուզմունքից մոռացել եմ այդ ֆրազան: Բայց, ինչպես տեսնում եք, այստեղ մաքուր վոկալային տվյալները չեն, որ գնահատվում են»,- բացատրում էր Անդրեն` հիշեցնելով Կիպրոսի ներկայացուցչին, որը շատ լավ ելույթ ունեցավ, բայց այդպես էլ չանցավ անգամ եզրափակիչ փուլ: Հիշեցնենք, որ Աթենքում կայացած «Եվրատեսիլի» դեռ կիսաեզրափակիչից անմիջապես հետո Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը մեզ հայտնել էր, որ Անդրեի ելույթի ժամանակ նաեւ տեխնիկան է շատ վատը եղել: Մեր այն հարցին, թե ինչպես էր ստացվել, որ հենց Հայաստանի դեպքում էր տեխնիկան վատը եղել, եւ արդյո՞ք հնարավոր չէր բազմաթիվ փորձերից հետո կարգավորել այդ հարցը, Անդրեն պատասխանեց.

«Նույն տեխնիկական պրոբլեմները միայն իմ դեպքում չէին: Եւ առաջինը լինելը չեմ կարծում, որ կապ ուներ դրա հետ: Մենք օրական մի քանի անգամ մոտենում եւ ասում էինք, որ պրոբլեմ կա, նրանք գրանցում էին եւ հաջորդ փորձի ժամանակ կրկին նույնն էր, ու վերջում նրանք արեցին այնպես, ինչպես իրենք էին ուզում»: Ըստ Անդրեի, տեխնիկական խնդիրներ չեն եղել միայն Կիպրոսի եւ Հունաստանի ներկայացուցիչների ելույթի ժամանակ: Մեր այն հարցին, արդյո՞ք դա կարելի է դիտավորություն համարել, Անդրեն ծիծաղելով պատասխանեց. «Չեմ կարծում, բայց կասկածում եմ»: Համենայնդեպս, ըստ «Հ1»-ի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանի, Աթենքում ամբողջ տեխնիկան ապահովել է գերմանական մի ընկերություն, որն աշխարհում համարվում է լավագույնը եւ ապահովում է այնպիսի երգիչների համերգների տեխնիկան, ինչպիսիք են Մադոննան եւ նման մեծության այլ աստղեր:

Մեր այն հարցին, արդյո՞ք «Եվրատեսիլի» քվեարկության պատկերը չի նշանակում, որ եկող տարիներին մենք կարող ենք սույն մրցույթին ուղարկել ցանկացած մակարդակի երգչի, քանի որ, ըստ էության, միայն սփյուռքի շնորհիվ մեզ հաջողվեց գրավել 8-րդ տեղը, եւ այդ տեղը մենք, կարելի է ասել, ապահոված ունենք, Անդրեն պատասխանեց. «Անշուշտ, հաղթանակի համար իր մեծ մասնաբաժինն ուներ սփյուռքը: Մանավանդ Ֆրանսիայի հայկական համայնքը մեծ դեր է խաղացել, որ այնտեղ այս տարի ավելի ակտիվ դիտեն մրցույթը»: Բայց, ըստ նրա, 8-րդ հորիզոնականը միայն սփյուռքի շնորհիվ չի ապահովվել: Իսկ «Եվրատեսիլն», Անդրեի կարծիքով, ամենաանկանխատեսելի մրցույթն է, եւ երբեք չես կարող ասել, թե ով կդառնա հաղթողը, ու դա էր թերեւս ապացուցում ֆիննական «Լորդի» խմբի հաղթանակը:

«Այսինքն, չգիտես, կարող է վերջում այս մրցույթը դառնա ուրախների եւ հնարամիտների մրցույթ: Ֆինները եւ Լիտվան եկել էին ծաղրելու «Եվրատեսիլը», բայց նրանք դարձան առաջատար, եւ հեղափոխություն եղավ»,- ասում էր Անդրեն: Իսկ ընդհանուր առմամբ, Անդրեն դժգոհ չէր իր ելույթից եւ համաձայն չէր մեր այն դիտարկմանը, որ նրա ելույթը հատկապես կիսաեզրափակիչ փուլում մեր երկրում այնքան էլ լավ չի ընդունվել: «Այնքան, ինչքան ես եմ շարժվել, թող որեւէ մեկը փորձի վազել եւ խոսել, ոչ թե երգել, այլ խոսել»,- ասում էր նա: Մեր այն հարցին, մի՞թե հնարավոր չէր երգի պարը բեմադրելիս հաշվի առնել, որ կենդանի եթերի ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ, Դիանա Մնացականյանը պնդում էր, թե պարի բեմադրիչ Եգոր Դրուժինինն այնքան պրոֆեսիոնալ է, որ գիտեր, թե տվյալ նոտայի վրա ինչ անկյան տակ կարելի է թեքվել, եւ ինչ շարժում կարելի է անել:

Ինչեւէ, «Եվրատեսիլ-2006»-ն արդեն ետեւում է եւ Անդրեն հիմա երազում է միայն հանգստի մասին: Նա, ի դեպ, մրցույթից հետո բազմաթիվ հրավերներ է ստացել, որոնք, սակայն, դեռ հստակեցված չեն: Ու թեեւ «Եվրատեսիլ» մրցույթի կանոնները թույլ են տալիս, որ եկող տարի եւս նույն երգիչը ներկայացնի իր երկիրը, սակայն եկող տարի Հայաստանը կներկայացնի բոլորովին այլ երգիչ: Ի դեպ, եկող տարի նախատեսվում է փոխել «Եվրատեսիլի» կանոնները եւ եզրափակիչում լավագույն առաջատար համարել ոչ թե տասնյակին, այլ վեցյակին: Ինչպես երեկ ասաց Հանրային հեռուստատեսության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը, սույն նորամուծությունը նախատեսված է եղել նաեւ այս տարի, սակայն մեր բախտը պարզապես բերել է, որ դա չի իրագործվել: Չի բացառվում նաեւ, որ արվի երկու եզրափակիչ փուլ, բայց այս ամենը դեռ խոսակցությունների մակարդակով է, եւ հայտնի չէ, թե ի վերջո ինչ նոր կանոններ եկող տարի կսահմանեն մրցույթի կազմակերպիչները:

Լուսինե Բարսեղյան

Տպել
965 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին