Մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանին. Արգենտինա Սաբադոշ

06/06/2019 schedule19:05

Միգրացիոն ծառայությունում հունիսի 6-ին հյուրընկալվել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արգենտինա Սաբադոշը (նստավայրը՝ Վիեննա)։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունից, ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, ողջունելով գործընկերոջը Հայաստանում, ներկայացրել է, որ 2017-2021 թթ-ի միգրացիոն ռազմավարությունն ու դրա գործողությունների ծրագիրն ուժի մեջ են, սակայն, պետության առաջնահերթություններն են փոխվել դրանցում։ «Եվ ես կուզեի, որ մեր միջազգային գործընկերները նկատի ունենան մեր կարիքներն ու առաջնահերթությունները, որովհետև, սովորաբար, նրանք աշխատել են առանց հաշվի առնելու պետության օրակարգը, որը, կարծում եմ, վատ փորձառություն է»,- ասել է նա։

«Մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանին՝ ծանոթացնելու տարածաշրջանի լավագույն փորձին, կազմակերպելու փորձի փոխանակման, աշխատանքներում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման միջոցառումներ»,- նշել է Արգենտինա Սաբադոշը։

«Շնորհակալ ենք պատրաստակամության համար և բարձր ենք գնահատում ՄՄԿ-ՄԾ համագործակցությունը։ Փորձի փոխանակման տեսանկյունից կարևորում ենք մեր համագործակցությունը Վրաստանի հետ, քանի որ շատ գործընթացներ մեր երկրներում նման են. որոշ դեպքերում մենք ընդօրինակելու կետեր ունենք, որոշ դեպքերում՝ մեր գործընկերները մեզնից»,- ասել է Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ Ծառայությունը ձգտում է նոր, ստեղծարար մոտեցում ձևավորել ոլորտում և լիաույս է՝ ունենալու ավելի լավ փորձառություն, հնարավոր է նաև՝ լավագույնը տարածաշրջանում։

«Մենք ուրախ ենք՝ արձանագրելու, որ Հայաստանում նոր, երիտասարդ և հավակնոտ կառավարություն է»,-նշել է  Արգենտինա Սաբադոշը։ ՄՄԿ տարածաշրջանային ղեկավարը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) պահանջները, ինչպես նաև 2018 թ-ին Մարաքեշում ստորագրված Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրի դրույթները՝ նկատելով, որ դրանք բավականին ընդհանուր ձևակերպումներ են և կիրարկվելու լայն հնարավորություններ են ընձեռում։

«ՀՀ կառավարության ծրագրում մի ամբողջական գլուխ կա՝ նվիրված միգրացիային, որը լիովին համահունչ է Ձեր նշած փաստաթղթերի բովանդակությանը»,- նշել է ՄԾ պետը։

Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը և վրաստանյան գրասենյակի ղեկավար Սանյա Չելեբիկ Լուկովացը։

Տպել
1096 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին