Գյումրու թատրոնում պրեմիերա է սպասվում. գլխավոր դերի համար հրավիրված է Իննա Խոջամիրյանը

Գյումրու դրամատիկական թատրոնում եւս մեկ պրեմիերա է սպասվում: Ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը բեմադրում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը»: Գյումրու թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ վերջին մի քանի տարիներին նոր սկզբունք են որդեգրել՝ մայրաքաղաքից նաեւ արտերկրից թատրոն են հրավիրում ինչպես ռեժիսորներ, այնպես էլ դերասաններ:

Տնօրենը հայտնեց, որ Գյումրու թատրոնն ունի Մհեր Մկրտչյանի անվան փոքրիկ բեմ, որտեղ երիտասարդ դերասանները բեմադրություններ են անում: «Դերասան Արտեմ Միքայելյանն ու ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը որոշեցին Իննա խոջամիրյանին հրավիրել Գյումրու թատրոն, որպես «Երկնագույն շան աչքերը» պիեսի դերակատար: Նախնական պայմանավորվածությունը կա, շատ շուտով սկսում ենք բեմադրական աշխատանքները»,-ասաց նա: 

«Երկնագույն շան աչքերը» ներկայացման մեջ Իննայի խաղընկերոջը մարմնավորում է Արսեն Միքայելյանը: Ներկայացման առաջնախաղը կլինի սեպտեմբեր ամսին:

Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ նոր ներկայացումն իր բեմադրական ոճով փոքր ինչ տարբերվում է, ավելի երիտասարդական է: Վերջինիս խոսքով՝ դերասանուհու ընտրության հետ կապված մի պահ հարցեր են առաջացել, քանի որ Իննա Խոջամիրյանը սերիալներում է նկարահանվում, սակայն սերիալներում նկարահանվելը Գյումրու թատրոնի համար չափորոշիչ չի եղել: «Իննան մի նոր, այլ դերասանական մեկնաբանությամբ հանդես կգա, որով մենք հետագայում կներկայանանք նաեւ դրսում»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

Գյումրու թատրոն հրավերի եւ սպասվելիք պրեմիերայի մասին ինստագրամյան իր էջում գրել է նաեւ դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Դերասանուհին լուսանկար է տեղադրել եւ կից գրառում կատարել, որով բոլոր թատերասերներին հրավիրում է Գյումրի:

Տպել
1918 դիտում

Եղանակի կանխատեսում. ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել

Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն

Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար

Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին

Վնասը կազմել է մոտ 48մլն դրամ. հափշտակություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում

Նրա միջոցով արտահանվում է հայկական մշակույթը. կհամատեղի՞ Սմբատյանը Մալթայի հրավերը տեղի աշխատանքի հետ

Ինչպես տեսնում եք՝ իմ հրաժարականի մասին լուրերն արդարացված չեն․ Դավիթ Տոնոյան

Օսիպյանի հրաժարականի թեման ԱԱԽ նիստում չի շոշափվել. Արարատ Միրզոյան

Հայաստանը հետամուտ է իր սեփական շահերին. քննարկում ԱՄՆ-ում

Արթուր Վանեցյանն իմ ընկերն ու գործընկերն է, բոլոր մեկնաբանությունները կթողնեմ իրեն. Դավիթ Տոնոյան

Վրաստանի նախագահը համաներում է շնորհել հետախուզման մեջ գտնվող անձի. նախարար

Ներդրումային քաղաքականություն և խթանում. քննարկում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ

Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի նախագահի ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ