Առաջարկվում է հարկային և մաքսային քննիչների կենսաթոշակի իրավունքի իրացման նոր կարգ

Կառավարության հունիսի 13-ի նիստում հավանության է արժանացել նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, ներկայացված նախագծով կարգավորվում են հարկային և մաքսային ծառայություններում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած և օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկով պաշտոնից ազատված անձանց կենսաթոշակ նշանակելուն առնչվող հարաբերությունները:

Նախատեսվում է կենսաթոշակի իրավունք վերապահել նաև հարկային կամ մաքսային ծառայությանում 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարի քննչի պաշտոն զբաղեցրած անձանց:

Հարկային կամ մաքսային ծառայության քննչի պաշտոնից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը ազատված՝ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած (ունեցող) անձանց կենսաթոշակ կնշանակվի 2019 թվականի հունիսի 1-ից, եթե նրանք կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնեն կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելուց հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը կնշանակվի դիմելու օրվանից:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում  է առնվազն 10 տարի դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի չափը հաշվարկել դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձից:

Տպել
840 դիտում

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, ստուգել պահեստավորված զինամթերքը

Վաչե Տերտերյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է զորամասերում սննդի կազմակերպման նոր ծրագիրը

Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը

Հափշտակվել է շուրջ 15 մլն դրամ. ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Գյումրին մեծ տոնի է պատրաստվում. հյուրանոցները ծանրաբեռնված են, գնացքը կաշխատի հավելյալ չվացուցակով

Եթե ՀՀ-ին, Սեւանին, Ջերմուկին, 0.1 տոկոս վնաս կա, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան

Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. վարչապետ

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն