Դավաճանը ամենեւին էլ մենք չենք

17/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 16-ի համարում

Հարցազրույց քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, եթե ՕԵԿ-ից դուրս եկածներն ինչ-որ կերպ մեկնաբանեցին իրենց քայլը, դուք դեռ ոչինչ չեք ասել։ Ձե՞զ ինչը կամ ով ստիպեց լքել «Օրինաց երկիր» կուսակցությունը։

- Ինձ ոչ ոք չի դրդել եւ չի ստիպել։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է. կառավարությունն ինձ վստահել էր որոշակի գործառույթներ, եւ քանի որ ՕԵԿ-ը փոխեց իր քաղաքական կուրսն ու դարձավ ընդդիմադիր, ես որոշում կայացրեցի մնալ կառավարությունում։ Երբ 2003-ին «Օրինաց երկիրը» պատասխանատվություն վերցրեց իշխանության համար, մեզ որեւէ մեկը այն ժամանակ չի ասել, որ մենք ճանապարհի կեսից պետք է դառնանք ընդդիմություն՝ կիսատ թողնելով հուշագրով մեր ստանձնած պարտավորությունները։ Կոնկրետ ես գտնում եմ, որ որեւէ սխալ կամ դատապարտելի բան չեմ արել, եթե որոշել եմ հավատարիմ մնալ 2003-ին իշխանություն ձեւավորած երեք քաղաքական ուժերի միջեւ ստորագրված համատեղ հուշագրին։

- 2000-ին, երբ ՕԵԿ-ը դեռ ընդդիմություն էր, դուք այն ժամանակ եւս դեմ գնացիք խմբակցության որոշմանը եւ կողմ քվեարկեցիք ԲԷՑ-երի սեփականաշնորհմանը։ Այժմ ՕԵԿ-ում ասում են, որ եթե այն ժամանակ ձեզ վտարեին կուսակցությունից, դուք իրենց երկրորդ անգամ չէիք դավաճանի։

- Նախ, ես բացարձակ չեմ ընդունում «դավաճանություն» տերմինը, որը վերջին ժամանակներս կպցնում են ՕԵԿ-ից դուրս եկածներին։ Ինչի՞ն ենք մենք դավաճանել. եթե որեւէ մեկը այդ հարցին կարողանա հստակ պատասխանել, այդ ժամանակ էլ կխոսենք։ Ի վերջո, մենք եկեղեցու առաջ երդում չէինք տվել, որ կուսակցությունից դուրս չենք գալու, որ հիմա էլ մեր քայլը համարվի դավաճանություն։ Ինչ վերաբերում է գաղափարներին, ապա, կրկնում եմ, 2003-ին մենք, որպես իշխանության մաս, պատասխանատվություն ենք վերցրել որոշակի ծրագրեր իրականացնելու համար, իսկ երբ ՕԵԿ ղեկավարը հայտարարեց ընդդիմություն գնալու մասին, եթե ես ինձ չեմ տեսնում ընդդիմադիր գաղափարախոսության դաշտում եւ այնտեղ անելիք չունեմ, դա ոչ մի ձեւով դավաճանություն չէ։ Դա յուրաքանչյուր քաղաքական գործչի եւ անհատ կուսակցականի ազատ ընտրությունն է։ Այնպես որ, «դավաճան», «քցող» եւ այլ որակումներ տալուց առաջ ես խորհուրդ կտայի մի պահ կանգ առնել եւ մտածել, թե իրականում ո՞վ է շեղվել այն ուղուց, որի մասին հրապարակավ հայտարարվել եւ ասվել է մեր ընտրողներին։

- ՕԵԿ-ում ասում են, որ դուք եւ մնացած հեռացածներդ չպետք է մոռանաք, թե ինչպե՞ս էիք ՕԵԿ զինանշանով մայկաները հագած՝ գոռում. «Արթո՛ւր, նախագահ»։ Դուք նման ակցիաների մասնակցե՞լ եք։

- Կուսակցության զինանշանով մայկաներ հագնելու մեջ ես ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եւ պետք չէ ծայրահեղացնել, որ եթե մայկա ես հագել, ուրեմն պարտավոր ես մինչեւ կյանքիդ վերջը մնալ այդ կուսակցությունում։ Ինչ վերաբերում է ինչ-որ բաներ գոռալուն, ապա ես ինքս նման վանկարկումներ երբեք չեմ արել ու չեմ էլ հիշում, որ որեւէ մեկն իմ ներկայությամբ նման բաներ գոռացած լինի։

- ՕԵԿ-ը կառավարությունում ուներ երեք նախարար։ Ինչո՞ւ մնացիք միայն դուք, երբ ե՛ւ Սերգո Երիցյանը, ե՛ւ մշակույթի նախարարը անմիջապես ձերբազատվեցին ՕԵԿ-ից։

- Մի քիչ կոռեկտ չի լինի, որ ես պատասխանեմ հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը որոշեց շարունակել աշխատել ինձ հետ։ Իսկ իմ գործընկերների աշխատանքը ես չէ, որ պետք է գնահատեմ։ Այդ հարցը պետք է ուղղել կառավարությանը։

- Կառավարությունում ձեր մնալու վարկածներից մեկն էլ այն է, որ ձեր պաշտոնը դուք գնել եք ոչ միայն Ա. Բաղդասարյանից, այլեւ կառավարությունից։ Եւ անգամ նշվում է, որ դա ձեզ վրա նստել է 350 հազար դոլար։

- Ստահոդ լուրեր են, եւ ես չէի ցանկանա, որ մարդիկ այնքան ստոր գտնվեն, որ տարածեն, թե ես կառավարությունում ինչ-որ մեկին վճարել եմ նախարարի պաշտոնը ստանալու համար։

- Իսկ պատգամավոր դառնալու համար Արթուր Բաղդասարյանին վճարե՞լ եք։

- Ես պատգամավոր երկու անգամ ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով, եւ եթե ուզում եք իմ մասին կարծիք կազմել, կարող եք գնալ իմ ընտրատարածք եւ  հարցնել, թե ո՞վ է Արամ Հարությունյանը։ Ինչ վերաբերում է գումարներին, ապա  նման բան չի եղել, եւ այդ թեմայով խոսել չեմ ցանկանում։

- Ինչքան էլ չցանկանաք, սակայն հայտնի է, որ դուք եւս ձեր լուման ունեցել եք ՕԵԿ-ի յոթ հարկանի գրասենյակի շինարարության գործում, եւ ձեզ վրա եւս բավականին  ծանրակշիռ շինարարական աշխատանքներ են դրված եղել։

- Պետք չէ ամեն ինչ տանել փողի հարթություն։ Եղել է հակասություն կուսակցության որդեգրած նոր կուրսի հետ, մենք չենք ցանկացել գործել ընդդիմադիր դաշտում եւ ինքնուրույն, առանց որեւէ մեկի ճնշման, պարտադրանքի կամ խնդրանքի, կատարել ենք մեր ընտրությունը։ Այս տարիների ընթացքում տարբեր գործիչներ դուրս եկան տարբեր կուսակցություններից, եւ ոչ մեկի դեպքում այսքան աղմուկ չբարձրացավ, ինչքան մեր դեպքում։ Իրականում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։ Հակառակը, անտրամաբանականն այն կլիներ, որ եթե կուսակցությունը փոխում է իր քաղաքական կուրսը, բոլորը մի մարդու պես գնային այդ նոր ճանապարհով։ Ահա այդ դեպքում կստացվեր, որ այդ կուսակցության ներսում հավաքված մարդիկ ոչ մի սկզբունք չունեին եւ շարժվում են կուսակցության ղեկավարի միանձնյա որոշումներով։

- Այսինքն, ստացվում է, որ դավաճանները ոչ թե դուք եք, այլ նրանք, ովքեր մնացել են ՕԵԿ-ում՝ դավաճանելով իշխանության համար պատասխանատվություն կրելու՝ 2003-ին որդեգրած ՕԵԿ-ի քաղաքականությա՞նը։

- Ես ոչ մի տեղ դավաճաններ փնտրել չեմ ուզում եւ կարծում եմ, որ ժամանակն է դադարեցնել մեր հասցեին հնչող որակումները եւս։ Ով որոշել է վերադառնալ ընդդիմություն, մնացել է ՕԵԿ-ում։ Ով ընդդիմադիր դաշտում անելիք չունի, հեռացել է կուսակցությունից։ Ամեն ինչ շատ պարզ է։ 

- Պարոն Հարությունյան, ՕԵԿ-ից դուրս եկած որոշ պատգամավորներ իրենց քայլը դավաճանություն չեն համարում, բայց ՕԵԿ հիմնադիրներից մեկին՝ Սերգո Երիցյանին, համարեցին դավաճան։ Դուք ե՞ւս այդ կարծիքին եք։

- Ես այդ կարծիքին չեմ. ես Սերգոյին շատ եմ հարգում։ Ինքն իր կյանքն ազնիվ ապրած մարդ է ու եթե որեւէ որոշում կայացրել է, ապա այն կայացրել է գիտակցված։

- Հիմա ո՞ր կուսակցությանն եք անդամակցելու։

- Հիմա ոչ մի կուսակցության չեմ անդամակցելու։ 

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1628 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին