Ներքին տեղեկությունները Հայաստանից Ադրբեջանում հայտնվել չեն կարող. Արթուր Վանեցյան

Փաստաթուղթը ենթադրում է տեղեկությունների փոխանակում, երկրների համապատասխան կառույցների միջեւ համակարգում՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ՀԱՊԿ երկրների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին այն մասին, թե արդյոք չկա՞ն սպառնալիքներ, որ երկրի վերաբերյալ որոշ տեղեկություններ կարող են հայտնվել Ադրբեջանում: Պատգամավորները վկայակոչեցին այն, որ ՀԱՊԿ որոշ երկրներ Բաքվի հետ համագործակցում են միջազգային իսլամական կազմակերպությունների գծով:

Ի պատասխան՝ Վանեցյանը հավաստիացրեց, որ նման սպառնալիք չկա: Նրա ձեւակերպմամբ՝ խոսքը տեղային եւ փակ համակարգի մասին է, որը կարող է օգտագործվել բացառապես ՀԱՊԿ անդամ երկրների կողմից, իսկ կազմակերպության անդամ չանդիսացող երկրներն այնտեղ մուտք ունենալու հնարավորություն չունեն: «Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ բացառել ուրիշների կողմից տեղեկություններն օգտագործելու լռելյայն համաձայնությունը: Բայց պետք է բոլոր ջանքերն օգտագործենք, որպեսզի նման դեպքեր չլինեն»,- հավելեց նա:

ԱԱԾ ղեկավարը պարզաբանեց, որ տեղեկատվական անվտանգության այս համակարգը չի ինտեգրվի Հայաստանի պետական հաստատություններին, ինչը հստակ ամրագրված է համաձայնագրում: «Այնպես որ՝ վտանգ չկա, որ նման ներքին տեղեկությունները կարող են Հայաստանից Բաքվում հայտնվել»,- ասաց Վանեցյանը:

Տպել
1006 դիտում

«Դեպի մանկական եվրատեսիլում» հաղթած Կարինա Իգնատյանը տեսահոլովակ կնկարահանի

Երեւանում կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ

Խնդիրն Իդլիբն ու քրդերն են.Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կհանդիպեն Անկարայում

Ըմբիշ Կարապետ Չալյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

«100 փաստ Նոր Հայաստանի մասին 2». Վանաձորում սկսվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Մի բռնաբարեք լրագրությունը. Աննա Հակոբյանի կոչը՝ կեղծ լրատվություն իրականացնողներին

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը

Պրեմիերա. Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Գօ'զալ»

Զոհվել է 1, վիրավորվել՝ 47 մարդ. երեք օրում գրանցվել է 31 ավտովթար

Խուզարկություններ. 22 բջջային հեռախոս է հայտնաբերվել քրեակատարողական տարբեր հիմնարկներից

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը (տեսանյութ)

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը խոշոր կինոփառատոնում զիջել է սիրիացի ռեժիսորի աշխատանքին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի՝ կարկուտից առավել տուժած ընտանիքներին

ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․ ԱԺ նախագահ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը․ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

2016-ից ի վեր թուրքական հատուկ ծառայություններն այլ երկրներից առնվազն 31 մարդու են առևանգել. Die Welt

«Մենակ չեմ» ֆիլմը 2-րդ մրցանակային տեղ է գրավել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում. Փաշինյան

ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների կազմած քաղաքականությունը. փորձագետ

Ֆյուչերսները թանկացել են 8,97 տոկոսով. նավթի համաշխարհային գներն աճում են