Նոր զարգացումներ

24/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 24-ի համարում

Նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է, որ կուսակցությունը հուլիսի 22-ին արտահերթ համագումար պետք է անցկացնի: ՀՀԿ քաղխորհրդի անդամներից ոմանք ասում են, որ այդ համագումարը ներքաղաքական կյանքին մի քանի անակնկալներ պետք է մատուցի: Իհարկե, եթե խոսքը այն մասին է, որ Սերժ Սարգսյանը հենց այդ համագումարում պետք է հայտարարի իր քաղաքական ապագան ՀՀԿ-ի հետ կապելու որոշման մասին, դա արդեն անակնկալ չի լինի: Անակնկալ կլինի, եթե Սերժ Սարգսյանը դա չհայտարարի, եւ ուստի այս պահին դժվար է ասել, թե ի՞նչ նկատի ունեն ՀՀԿ-ում` անակնկալներ ասելով: Սա շատ նուրբ պահ է ՀՀ գործող ՊՆախարարի քաղաքական գործունեության մեջ: Նրա համար գերնպատակը 2008-ի նախագահական ընտրություններն են, որոնց ընթացքում ինքը պետք է փորձի ներկայանալ որպես միասնական իշխանական թեկնածու:

Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը պիտի ամեն ինչ անի, որպեսզի այդ ընտրություններում իրեն պաշտպանեն իշխանական բոլոր ուժերը, այդ թվում եւ ՀՅ դաշնակցությունը: Վերջինս, սակայն, գործող ՊՆախարարին ակնարկում է, որ կարող է նրան աջակցել, եթե նա նախագահի ընտրությունների գնա որպես անկուսակցական թեկնածու: Սերժ Սարգսյանը, իհարկե, կցանկանար բավարարել այս պայմանը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նախագահական ընտրություններին նախորդում է խորհրդարանականը, եւ 2008 թվականին լուրջ հայտ ներկայացնելու համար ՊՆախարարը պետք է լուրջ հենարան ձեւավորի խորհրդարանական ընտրություններում: Իսկ որպեսզի այդ հենարանը իրենը համարվի, ինքը պետք է ընդգրկվի ենթադրյալ մեծամասնության ցուցակում:

Իհարկե, դա առաջին հերթին կարող է լինել ՀՀԿ-ն: Բայց եթե Քոչարյանը լրջորեն խաղի մեջ է մտցնում «Բարգավաճ Հայաստանին», դա նշանակում է, որ ՀՀԿ-ն միայնակ չի կարող մեծամասնություն կազմել, դա էլ նշանակում է՝ Սերժ Սարգսյանը չի կարող ունենալ սեփական մեծամասնություն: Այդ մեծամասնությունը, իրադարձությունների զարգացման այս սցենարում, կազմված կլինի առնվազն «Բարգավաճ Հայաստան»-ՀՀԿ-ՀՅԴ ետընտրական կոմբինացիայից, որտեղ Սերժ Սարգսյանի լիդերությունը ամենեւին էլ ակնհայտ չի լինի: Իհարկե, Սարգսյանը կարող է չմտնել ՀՀԿ, այլ նրան ընդամենը աջակցել ընտրություններում: Բայց այս պարագայում ՀՀԿ-ն կհայտնվի լքվածի կարգավիճակում, եւ վարչական ռեսուրսը կփախչի նրա տակից, ինչը վտանգի կենթարկի ՊՆախարարի նախագահական ապագան:

Սերժ Սարգսյանի համար լավագույն տարբերակը մնում է իշխանական ցուցակի ձեւավորումը, որտեղ ինքը կլինի առաջին հորիզոնականում: Այս տարբերակն էլ իր բարդություններն ունի, որովհետեւ Սերժ Սարգսյանի լիդերությամբ «Բարգավաճ Հայաստան»-ՀՀԿ դաշինքն էլ իր հերթին ձեռնտու չի Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ դա կնշանակի, որ նա իրապես հեռանում է իշխանությունից: Եթե Քոչարյանը նման ցանկություն ունենար, ամենեւին չէր ձեռնարկի «ԲՀ»-ի ձեւավորումը եւ այստեղ ներգրավված մարդկանց կհրահանգեր ծառայել ՀՀԿ-ի, այսպիսով նաեւ Սերժ Սարգսյանի հաջողությանը: Կարճ ասած, ՀՀԿ համագումարը մեծ հաշվով կարող է միայն մեկ անակնկալ մատուցել. դա կլինի այս չափազանց բարդ ներիշխանական հանգույցի լուծումը:

Այս պահին եղած իշխանական դասավորությունը նման հեռանկար չի բացում, չնայած լուծում պետք է համարել նաեւ Սերժ Սարգսյանի միակողմանի քայլը: Նկատի ունենք, որ նա միակողմանի կարող է մտնել ՀՀԿ եւ հայտարարել, որ իր բոլոր համակիրներին ու համախոհներին կոչ է անում նույնը անել: Սարգսյանի այս քայլը ռիսկային կլինի, որովհետեւ կարվի «վա բանկի» տրամաբանությամբ: Նման քայլը առնվազն կնշանակի հակասության մեջ մտնել «Բարգավաճ Հայաստանի» եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Թերեւս իրադարձությունների զարգացման այսօրինակ սցենարի հետ կապված ունեցած մտավախությունն է պատճառը, որ «Բարգավաճ Հայաստանը» համալրվում է նաեւ, այսպես, կոչված ընդդիմադիր քաղաքական գործիչներով. եթե Սերժ Սարգսյանը վարչական ռեսուրսին եւ իշխանական պատեհապաշտներին ընտրության առաջ կանգնեցնի, եւ նրանք «ԲՀ»-ից նորից անցում կատարեն ՀՀԿ, գոնե այնտեղ կմնան ՊՆախարարի հետ ընդհանուր ոչինչ չունեցող ընդդիմադիրներ, եւ Ռոբերտ Քոչարյանը, այս ռեսուրսի, գուցե նաեւ Դաշնակցության վրա հիմնվելով, մանեւրելու հնարավորություն կունենա:

Ամեն դեպքում, Քոչարյանը պահպանում է իր հիմնական զենքը եւ մինչեւ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները կարող է լուծարել կառավարությունը: Իհարկե, Սերժ Սարգսյանը իր հերթին փորձելու է ոչ մի սրացման չգնալ եւ ջերմ հարաբերություններ պահպանել թե՛ Քոչարյանի, թե՛ Դաշնակցության, թե՛ մնացած բոլոր ուժերի հետ: Բայց ՊՆախարարը ստիպված կլինի հաշվարկել նաեւ իր առաջ ծառացած ռիսկերը, որոնք ակնհայտորեն ավելի ու ավելի տեսանելի են դառնում: Մի բան առնվազն ակնհայտ է. եթե Քոչարյանն ու Սարգսյանը համաձայն են, որ վերջինս դառնա ՀՀ հաջորդ նախագահ, այդ նախագահի ունեցած իրական հնարավորությունների մասին նրանց ունեցած պատկերացումների տարբերությունները ակնառու են: Եւ այս տարբերությունները գնալով ավելի են շատանում` Սերժ Սարգսյանի համար հասնելով վտանգավոր սահմանագծի:

Հ.Գ. Այս եւ այսօրինակ հրապարակումներում մենք վերլուծում ենք իրադարձությունների զարգացման ընդամենը ներիշխանական սցենարները: Կարծում ենք, սակայն, որ այդ սցենարներից յուրաքանչյուրի իրականացման հնարավորությունը ամեն օրվա հետ ավելի ու ավելի է նվազում, չնայած իշխանությունը այդ միտումը առայժմ ըստ արժանվույն չի գնահատում: Կարեւոր գործոն է այն, որ իշխանության բոլոր թեւերը ստիպված են լինելու գործել գնալով ավելի ու ավելի խորացող հակասությունների դաշտում, եւ այս հակասությունները չեն կարող հարթվել անգամ ընդհանուր շահի գիտակցությամբ: Խնդիրն այն է, որ իշխանական առանցքային ուժերը շատ շուտով կդադարեն ընդհանուր շահ ունենալ: Նման ընդհանրություն ձեւավորելու միակ տարբերակը Քոչարյանի իրական հրաժարումն է իշխանությունից: Բայց սա արդեն նման կլինի կապիտուլյացիայի, ինչին Քոչարյանը ինքնակամ չի գնա:

Տպել
2379 դիտում

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա