Նոր միություն. խոստանում են տկանց չխորել 

27/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 27-ի համարում

Թատերական գործիչների միության վերջին սկանդալային համագումարը, երբ Սոս Սարգսյանն, ըստ էության, տապալվեց (հիշեցնենք, որ հին ուժերը թույլ չտվեցին նրան դառնալու միության նախագահ), ռեժիսոր Արմեն Մազմանյանը հրապարակավ ճղեց իր մանդատը, եւ որոշ գործիչներ իրենց պատրաստակամությունը հայտնեցին միությունից դուրս գալու, ի վերջո տվեց իր արդյունքները: Երեկ թատերական մի խումբ գործիչներ, որոնք ԹԳՄ համագումարի ժամանակ լուրջ ընդդիմություն էին, արդեն պաշտոնապես հայտարարեցին նոր միության ստեղծման մասին: Եւ նոր միությունը, որը կոչվելու է «Հայկական թատերական ընկերություն» միավորում, երեկ գումարեց իր հիմնադիր համագումարը:

«Նոր սկանդալ եւ աժիոտաժ սարքելու ոչ մի ցանկություն չկա: Կա այն պարզ գիտակցումը, որ 20-րդ դարը վաղուց անցել է, ազգ, պետություն, թատրոն փրկելու մտածելակերպը վաղուց հնացել է, եւ պետք են նոր ֆորմատներ, կան պարզագույն անելիքներ աշխարհի հետ գլոբալիզացիայի, ինտերնետիզացիայի, մշակութային փոխկոմունիկացիայի հարցերում: Մեր նախորդ ընտրությունը եղել է շատ բարդ, դրել ենք հարցեր, չենք ստացել պատասխաններ: Այժմ ստեղծվում է մի միություն, որն ունի ցավալի խնդիրներ, եւ դրա համար ֆինանսական մեծ հատկացումներ պետք չեն: Պետք է դաշտն ավելի դեմոկրատացվի եւ մաքրվի: Մենք բաց ենք բոլորի համար, որոնց հուզում է թատրոնն ընդհանրապես եւ վաղվա թատրոնը մասնավորապես, որովհետեւ երեկվա թատրոնը մահացել է, մենք դա փաստել ենք, ուղղակի չենք ասում, որ տրամադրություններս չընկնի»,- հայտարարեց ռեժիսոր Արմեն Մազմանյանը:

Եւ որպեսզի նոր միությունը եւս չդառնա ամբիցիաներ բավարարելու տեղ, հիմնադիրները որոշել են, որ այստեղ նախագահները պետք է աշխատեն ռոտացիոն սկզբունքով: Այսինքն, 2 տարին մեկ լինելու է համագումար, լինելու են չորս համանախագահներ, որոնք ռոտացիոն սկզբունքով 6 ամիսը մեկ փոխարինելու են իրար: Առաջին նախագահն ընտրվում է համագումարի կողմից, իսկ մյուսներին 6 ամիսը մեկ ընտրում է միության վարչությունը: Նախագահը կատարելու է զուտ տեխնիկական, կոորդինացիոն ֆունկցիաներ, իսկ որոշումներ կայացնողը պետք է լինի միության վարչությունը: «Մենք ուզում ենք ի սկզբանե վերացնել թայֆաբազությունը: Տեսնել էլի մի աթոռ, որ մեկին պետք է ծառայի, չենք ուզում»,- ասում էր Արմեն Մազմանյանը՝ հրապարակավ խոստանալով, որ այսուհետ ոչ մի դերասանի, ոչ մի թատրոնի խնդիր «տկանց չի մնա»:

Միությունն ունենալու է իրավաբան, որը զբաղվելու է թատրոնների հարցերով: Հիմնադիրները, որոնց թվում են Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Կամերային թատրոնի ղեկավար Արա Երնջակյանը, Երաժշտական կամերային թատրոնի ղեկավար Արմեն Մելիքսեթյանը, Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը եւ «Գոյ» թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանը, պատրաստվում են թատրոններում առաջացած ցանկացած խնդիր անմիջապես դարձնել հրապարակային, որպեսզի, ինչպես ասում էր Արմեն Մազմանյանը, ոչ մի խնդիր տկանց չփորձվի խորվի, թատրոն ծախվի ու բռնաբարվի: Այսպիսով, ի՞նչ է պատրաստվում անել նորաստեղծ միությունը: Նախ, միության հիմնադիրներից Ռուբեն Բաբայանը, որին, ի դեպ, երեկ համագումարն ընտրեց միության առաջին նախագահ, նախ, հայտարարեց, որ փակված չէ Փոսի թատրոնի  վաճառքի հարցը:

«Տեղի է ունեցել կեղծիք, եւ խնդրում եմ, որպեսզի իմ այս խոսքն ընդունվի որպես դիմում դատախազությանը: Եթե դատախազությունն իսկապես շահագրգռված է, պետք է բացահայտվի կեղծիքը եւ քրեական հանցագործությունը, մեղավորներին պետք է պատժի ենթարկել, առգրավել նրանց ունեցվածքը եւ այդ գումարով կառուցել նոր Փոսի թատրոն»,- հայտարարեց Ռուբեն Բաբայանը: Նոր միությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու Մնջախաղի թատրոնի հարցը, որը բոմժի կարգավիճակով արդեն մի քանի տարի է, հայտնվել է փողոցում: Այնուհետեւ, ստեղծվելու է դերասանների բորսա: Այսինքն, ստեղծվելու է կայք, որտեղ տեղադրվելու են դերասանների, ռեժիսորների եւ թատերական գործիչների բոլոր տվյալները: Դա հնարավորություն կտա նաեւ դրսի մարդկանց տեղեկացված լինելու մեր թատերական գործիչների մասին:

Սա իր հերթին ենթադրում է նոր հրավերներ, ծանոթություններ եւ այլն: Ստեղծվելու է ինֆորմացիոն ցանց, որպեսզի բոլոր թատրոնները տեղեկացված լինեն աշխարհում կատարվող թատերական բոլոր իրադարձություններին: Մշակվելու է «Թատրոնի մասին» օրենքի նախագիծ, որն ի տարբերություն ներկայիս նախագծի, հնարավորություն կտա թատրոններին զարգանալու: Ստեղծվելու է ազատ բեմ հասկացությունը: Այսինքն, բոլոր երիտասարդներին, առանց բացառության, հնարավորություն է տրվելու բեմադրություններ անելու:

Այնուհետեւ նոր միության գեղխորհուրդը կորոշի, թե որ ներկայացումը կարելի է մտցնել թատրոնների խաղացանկ, ֆինանսավորել եւ այլն: Եւ ընդհանրապես, նորաստեղծ այս միությունն, ըստ էության, լինելու է երիտասարդ թատերական գործիչների միություն: «Ես արդեն տագնապով եմ նայում, որ նոր սերունդ չի գալիս թատրոն: Պետք  է ապահովել մի վիճակ, որպեսզի վաղը երիտասարդական պայթյուն լինի: Այս թմբիրից պետք է դուրս գալ: Այս միությունը պետք է ստեղծվի, որպեսզի լինեն նաեւ նոր, հետաքրքիր երեւույթներ»,- երեկ ասում էր Մնջախաղի թատրոնի գեղեկավար Ժիրայր Դադասյանը:

Հ.Գ. Երեկ նորաստեղծ միության համագումարին ներկա էր նաեւ ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը: «Պիտի հիասթափեցնեմ շատերին՝ ասելով, որ շատ ուրախ եմ այս միության ստեղծմամբ: Այսօր այնքան խնդիրներ են կուտակվել թատրոնի շուրջ, որ բավական դժվարացել է վիճակը: Ես, իրոք, ցանկանում եմ, որ այս միությունը սատար կանգնի թատրոններին: Մենք մեր արածը պիտի անենք, դուք էլ աշխատեք անել մեր չարածը: Հաջողություն ձեզ»,- ասաց Երվանդ Ղազանչյանը: Ի դեպ, նոր միության պատվավոր նախագահ կդառնա Սոս Սարգսյանը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1071 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին