Արսեն Թորոսյանը պարգևատրել է պրոֆեսոր Ակիրա Իշիյամային

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ճապոնիայի Ծանրալսության և հաղորդակցության խանգարման ազգային ինստիտուտի (NIDGD) ղեկավար, AIMF ֆոնդի փոխնախագահ, պրոֆեսոր Ակիրա Իշիյամային և կոխլեար իմպլանտացիայի և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի ծրագրի մյուս կազմակերպիչներին:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց` շարունակական և կայուն աջակցության համար, որով կյանքի է կոչվում կոխլեարի իմպլանտացիայի ծրագիրը Հայաստանում:

Սրկրինինգային ծրագիրը ներդրվել է 2008թ.-ից և գործում է մինչ օրս: AIMF ֆոնդի ֆինանսավորման միջոցով հնարավորություն է եղել ձեռք բերել համապատասխան սարքերը և անհրաժեշտ պարագաները:

Ծրագրի նպատակն է օգնել լսողության խնդիր ունեցող հայ մանուկներին` հնարավորություն տալ նրանց լսելու և ընկալելու աշխարհի բոլոր ձայները, ինտեգրվել հասարակության մեջ որպես նորմալ զարգացող երեխա:

Կողմերը քննարկել են խլության վաղ հայտնաբերման և նորածինների լսողության սկրինինգային ծրագրի իրականացման հարցերն ու հեռանկարները:

Պրոֆեսոր Ակիրա Իշիյամային առաջարկել է մշակել և վարել այնպիսի քաղաքականություն, որը կերաշխավորի ծրագրի պատշաճ իրականացումը: Նա նշել է, որ Ճապոնիայի կառավարության հետ մշակվել են այդ խնդիրների վերաբերյալ ուղեցույցներ, որոնք կարելի է կիրառել նաև Հայաստանում:

Քննարկվող մեկ այլ հարցերից էր Հայաստանում խլության վաղ հայտնաբերման և արագ միջամտության մշակույթի պակասը:

Կոխլեար իմպլանտացիայի և նորածինների աուդիոլոգիական սկրինինգային ծրագրի արդյունքում` Հայաստանում լսողության խնդիր ունեցող 100-ից ավելի երեխաներ և մեծահասակներ վիրահատվել են:

«Հույս ունենք, որ ավելի շատ երեխաներ կկարողանան լսել և խոսել իմպլանտացիաների և մեր շարունակական աջակցության շնորհիվ», - ասել է Արսեն Թորոսյանը:

«Հանդիպման ավարտին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգին ցուցաբերած շարունակական բժշկական աջակցության, Հայաստանի բժիշկների մասնագիտական զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկար տարիների բարեգործական աշխատանքի համար Ծանրալսության և հաղորդակցության խանգարման ազգային ինստիտուտի (NIDGD) ղեկավար, AIMF ֆոնդի փոխնախագահ, պրոֆեսոր Ակիրա Իշիյամային (Akira Ishiyama) հայտարարել է շնորհակալություն և պարգևատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
410 դիտում

Ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էր մեծ մաեստրո Շառլ Ազնավուրը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Ջերմուկցի, գնդեվազցի, կեչուտցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ նախատեսվում է մեծ հավաք՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման

Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանին (լուսանկարներ, տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը

Ռուսաստանի «քաղաքական ազդանշան»-ը ՀՀ նոր իշխանություններին շատ հստակ է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Փրկարարները բնակավայրերից բռնել են 1 սահնօձ, 2 շահմար և 3 գյուրզա

«Ռոմա»-ն առանց Մխիթարյանի հաղթեց, ԵԼ-ում իր առաջին հաղթանակը տարավ «Արարատ-Արմենիա»-ին շրջանցած «Դյուդելանժ»-ը

Ի՞նչ կհետեվի ուլտիմատումին. ՍԻՄ-ին նստեցնում էին ասեղի վրա

«A-320»-ի վթարի պատճառների շուրջ. հայկական կողմի դիրքորոշումը

Հանգստյան օրերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ԱԻՆ-ը զգուշացնում է ուժգին քամու պոռթկումների մասին

Սոցիալական. «...գո-յա-տե-վում ենք». ավելի շատ ապրում են անցյալով

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 20 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 17հա տարածք

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել ոստիկանապետի նոր պաշտոնակատարին (տեսանյութ)

Վթար՝ Թալին-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ (տեսանյութ)

Վարչապետն ԱԱԾ-ում է. ներկայացնում է կառույցի ղեկավարի նոր պաշտոնակատարին (տեսանյութ)

Գյումրիում գողացել էին ընկերություններից մեկին պատկանող 40մ երկարության եզրաշար քարերը

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)