«ՄԱԶ» գործարանում Ս. Պապիկյանը ծանոթացել է բելառուսական ուղևորափոխադրող և բեռնափոխադրող ավտոմոբիլների արտադրությանը

11/07/2019 schedule20:35

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին՝ Բելառուս կատարած աշխատանքային այցի վերջին օրը, այցելել է Մինսկի ավտոմոբիլային գործարան (МАЗ), որը հանդիսանում է ԱՊՀ տարածքում 1944թ-ից գործող ամենամեծ մեքենաշինական գործարաններից մեկը:Շրջայցի ընթացքում ցուցադրվել են գործող ավտոմոբիլային արտադրանքի նմուշները, որից հետո Սուրեն Պապիկյանն այցելել է բեռնատարների հոսքագծի կայան, ծանոթացել մեքենաների մասերի հավաքման աշխատանքային գործընթացին: Ներկայացվել է գործարանի արտադրական ներուժը, բելառուսական ուղևորափոխադրող ավտոբուսների և բեռնատար մեքենաների մրցակցային առավելությունները, միջազգային շուկայում պահանջարկի և սպառման աշխարհագրությունը: Նշվել է, որ գործունեության սկզբնական շրջանում գործարանն առավելապես մասնագիտացել է ծանր բեռնատարների արտադրության վրա, սակայն արդեն 1995թ-ից զբաղվում է նաև տարբեր չափերի և հարմարությունների ուղևորափոխադրող մեքենաների արտադրությամբ: Գործարանում օրական արտադրվում է 30-35 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, որոնք ամբողջովին համապատասխանեցված են ավտոմոբիլային արտադրությանը ներկայացվող եվրոպական չափորոշիչներին: Քաղաքային, միջքաղաքային, տուրիստական և հատուկ նշանակության ավտոբուսները գործում են աշխարհի տարբեր երթուղիներում:Նախարար Պապիկյանի առաջարկի հիման վրա փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ առևտրային կապը և ուսումնասիրել գործարանի բեռնատար ու տրանսպորտային միջոցների արտադրության համար անհրաժեշտ դետալները ու մետաղական հումքը Հայաստանից Բելառուս մատակարարելու հնարավորությունը:Այցի շրջանակներում նախարարն այցելել է նաև Մինսկի ավտոմոբիլային գործարանի թանգարան, որտեղ նրան ներկայացրել են գործարանի գործունեության և տարբեր տարիներին թողարկված ավտոմոբիլային նմուշների արդիականացման պատմությունը:

Տպել
450 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ