Ջրանկարչությունն էլ արվեստ է. նա միամիտ չէ ու գիտե

13/07/2019 schedule10:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 13-ի համարում

Երեկ Երեւանի ջրամատակարարումը բոլորովին վերջերս ստանձնած «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը առաջին անգամ հանդես եկավ մամուլի ասուլիսով: Խոսքը, բնականաբար, Երեւանի ջրամատակարարման մասին էր: Պոպոֆֆը տիպիկ եվրոպացի է` բարեկիրթ, բարեհամբույր, քաղաքավարի: Եւ անձնական այդպիսի հատկանիշներ ունեցող մարդը ղեկավարում է մի համակարգ, որը կոչվում է Երեւանի ջրամատակարարում: Երեկ Պոպոֆֆը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց: Անդրադառնալով ապօրինի ջրօգտագործմանը` նա հայտարարեց. «Ես վճռական եմ իմ՝ պայմանագրով սահմանված նպատակներին հասնելուն եւ, իհարկե, մտադիր եմ զբաղվել հարցերով, որոնք, պետք է ասել, ոչ միայն տեխնիկական են, այլ նաեւ՝ քաղաքական»:

Արդյո՞ք խոսքը Երեւանում եւ երեւանամերձ շրջաններում պաշտոնյաներին ու օլիգարխներին պատկանող հողերը Երեւանի համար նախատեսված խմելու ջրով ոռոգելու եւ այդ նույն մարդկանց պատկանող ֆազենդաների ու հյուրանոցների ջրավազանների ու շատրվանների մասին է՝ պրն Պոպոֆֆը չի մասնավորեցնում: Սակայն քաղաքական այլ խնդիրներ, կարծես թե, լինել չեն կարող, մանավանդ որ` ինչ-որ բան ակնարկելով՝ «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրենն ասում է, թե «մենք դիպել ենք որոշակի շահերի»: «Ես միամիտ չեմ եւ գիտեմ, որ մի քիչ բարդ կլինի»,- ասում է նա: Այս հայտարարությունը, իհարկե, որոշակի հույսեր է ներշնչում, որ Երեւանի ջրամատակարարումը կարող է եւ բարելավվել:  Խնդիրն այն է, որ Երեւանի համար նախատեսված ջրի մոտ 85 տոկոսը «կորչում է» եւ դրա մի զգալի մասը՝ հենց վերը նշված «անցքերում»:

Սակայն կան նաեւ որոշակի հանգամանքներ, որոնց ճնշման տակ Պոպոֆֆի արած հայտարարության ներշնչած լավատեսությունը խամրում է:  Խոսքը, իհարկե, այսօր Երեւանի ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի եւ իրականության տարբերության մասին է: Ըստ այդ գրաֆիկի, ինչպես նշում է Պոպոֆֆը, Երեւանի բնակչության մոտ 60 տոկոսը օգտվում է շուրջօրյա ջրամատակարարումից: Այս հայտարարությունից անմիջապես հետո պրն Պոպոֆֆին առաջարկեցինք մասնակցել մի էքսպերիմենտի: Խնդրեցինք ձեռք բարձրացնել ասուլիսին ներկա այն լրագրողներին, որոնք ունեն շուրջօրյա ջրամատակարարում: 22 լրագրողներից ձեռք բարձրացրեցին միայն 6-ը: Սա 30 տոկոսից էլ պակաս է: Ինչպե՞ս է մեկնաբանում պրն Պոպոֆֆն այս պատկերը:

«Քիչ առաջ ես ձեզ հետ խոսում էի գիտական խստապահանջությամբ, իսկ դուք ասում եք, թե այս խումբը կարող է որպես ներկայացուցչական նմուշ լինել Երեւան քաղաքի բնակչության համար»,- ասաց Պոպոֆֆը: Այսինքն, ասուլիսին մասնակցող լրագրողները չեն կարող դիտվել որպես Երեւան քաղաքի բնակչության միջին վիճակագրական մոդել, չնայած Հայաստանում լրագրողների առանձնացված թաղամասեր, բնականաբար, չկան: Բայց կար նաեւ հավանականություն, որ ձեռք կբարձրացներ լրագրողների, ասենք, 80 տոկոսը: Հայտնի չէ` պրն Պոպոֆֆը արդյոք չէ՞ր ընդունի էքսպերիմենտի նման ելքը եւ չէ՞ր հայտարարի, թե՝ տեսնո՞ւմ եք, Երեւանի 80 տոկոսն ունի շուրջօրյա ջրամատակարարում: Համենայն դեպս, հաջորդ ասուլիսը պետք է կազմակերպել այնպես, որ դրան մասնակցեն առավելապես շուրջօրյա ջրամատակարարումից օգտվող լրագրողներ:

Բայց՝ ավելի կոնկրետ խնդիրների մասին: Իր օգտագործած ջրի դիմաց վճարող երեւանցին վճարում է նաեւ ջրի համակարգում արձանագրված կորուստների դիմաց: Այսինքն, ջրի յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց վճար-ված 176 դրամի միայն մոտ 35 դրամն է օգտագործված ջրի գինը: Մնացած 140 դրամը սպառողը վճարում է գողացած, կորած, իր չօգտագործած ջրի դիմաց: Ու քանի որ Պոպոֆֆը ֆրանսիացի է, ուստի հարցրեցինք, թե ինչ կաներ ֆրանսիացին, եթե պարզեր, որ ինքը վճարում է ուրիշի գողացած ջրի դիմաց: Պատասխան չհնչեց: Իրոք, եթե Եվրոպայում նման բան լինի, ապա դա հեղափոխության սկիզբ կդառնա: «Երեւան ջուրը» նախատեսում է, որ 10 տարի հետո Երեւանում շուրջօրյա ջրամատակարարումից կօգտվի բնակչության 95 տոկոսը:

Այսինքն, օրական 5 ժամ ջուր ստացող երեւանցին, վճարելով ճիշտ նույնքան, որքան 24 ժամ ջուր ստացողը, փաստորեն, իր հաշվին դեռ 10 տարի շարունակ սուբսիդավորելու է շուրջօրյա ջրամատակարարում ստացող սպառողին: Խնդիրն այն է, որ շուրջօրյա ջրամատակարարում ապահովելը որոշակի ծախսեր է պահանջում: Նրանք, ովքեր 5 ժամ ջուր ստանալով` վճարում են նույն սակագինը, փաստորեն վճարում են իրենց չստացած ծառայության դիմաց: Ի՞նչ կանեին նույն ֆրանսիացիները, եթե հայտնվեին նման իրավիճակում: Պոպոֆֆն այս հարցին էլ չպատասխանեց` փորձելով օրինակներ բերել Բուխարեստից: Մեկ այլ խնդիր: «Երեւան ջուր» ընկերության հրապարակած գրաֆիկների համաձայն, Երեւանի կենտրոնը շուրջօրյա ջրամատակարարումից ամենաշատ օգտվող հատվածն է:

Հատկապես կենտրոնի այն հատվածներում է ջրամատակարարումը դառնում շուրջօրյա, որտեղ կառուցվել եւ կառուցվում են էլիտար շենքեր: Սա պատահականությո՞ւն է, տեխնիկական խնդի՞ր, թե՞ նպատակամղված քաղաքականություն: «Ես կարող եմ ձեզ երաշխավորել, որ եթե կարողանայի Կենտրոնին ավելի քիչ ջուր մատակարարելով դրա հաշվին բարելավել ջրամատակարարումն այլ տեղերում, ապա դա կանեի առանց վարանելու»,- ասում է Պոպոֆֆը` վստահեցնելով, թե դա միայն տեխնիկական` հիդրավլիկ խնդիր է: Տարօրինակորեն Հայաստանում բոլոր տեխնիկական խնդիրները հօգուտ բնակչության էլիտար հատվածի են լուծվում եւ ի վնաս մյուսների:

Հայկ Գեւորգյան

Տպել
793 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին