Երևանյան հեռանկարներ երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի Նոբույուկի Ցուջիի մենահամերգով

03/09/2019 schedule16:13

Երևանյան հեռանկարներ20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը սկիզբ կառնի սեպտեմբերի 6-ին` հռչակավոր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով:

«Բացարձակ հրաշք»` ի ծնե կույր ճապոնացի դաշնակահարի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը 19:30-ին:

« Նրա կատարումը բժշկելու ուժ ունի, իսկապես աստվածային է»:

- Վեն Քլայբըրն

«Նա ոչ միայն մեծագույն երաժիշտ  ու աստղ է, այլ նաև վառ ապացույցը նրա, որ մարդկային հնարավորություննենը գրեթե սահմաններ չունեն»:

- Վալերի Գերգիև                                      

Ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում, իսկ սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական տասնօրյակի համերգները, որոնց մասնակցելու են դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, Կուս լարային քառյակը և այլոք:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմմի մրցանակիր ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:

Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

Տպել
887 դիտում

Պետք է ուսումնասիրել ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության վարքը, պարզել՝ ով է վարակել մեր պատգամավորներին. Ջուլհակյան

Սևանում կհիմնանորոգվի բակային 5 ճանապարհ

Պարետի որոշմամբ կասեցվել է Գազպրոմ Արմենիա, Վեոլիա Ջուր եւ մի շարք այլ տնտեսվարողների մասնաճյուղերի գործունեությունը

Վենեսուելան Անգլիայի բանկից չի ստանա իր ոսկու պաշարը. Մեծ Բրիտանիան չի ճանաչում Մադուրոյին որպես նախագահ

Նորակերտում խմելու ջրատարի ներքին ցանցը կհիմնանորոգվի 2650 մետր երկարությամբ

Ամառային զորակոչի մեկնարկի առիթով ՊԲ զորամասերում հանդիսավոր արարողություններ են անցկացվել

Վերանայվել է 1․3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր․ բանկերի միության նախագահ

Մանկապարտեզներում արձանագրվող խախտումները նվազել են. ԿՏՄ

Ինքնաձիգ, ատրճանակներ, նռնակներ․ քաղաքացիները ոստիկանության բաժիններում հրազեններ են հանձնել (տեսանյութ)

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն արձագանքել է մահացած կնոջ մարմինը կորցնելու ու նրա հեռախոսից գումար փոխանցելու դեպքին

ՌԴ ԿԸՀ-ն կայացած է համարել երեկվա ընտրությունները. պաշտոնական արդյունքները կհրապարակվեն վաղը

ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Լավ կլինի՝ վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին

Կասեցումներ են իրականացվել «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում, Սոցիալական ապահովության ծառայությունում, առեւտրի կենտրոններում․ ԱԱՏՄ

Ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. կուսումնասիրվեն կորոնավիրուսային իրավիճակում իրականացված միջոցառումներն ու այլ հարցեր

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, եւս 27 հոգի առողջացել է

Ձերբակալվել են Գյումրու սոց. աջակցության տարածքային բաժնի վեց աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետը և գլխավոր մասնագետները

Սրբուհի Գալյանն ընտրվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ

Կոտայքի մարզպետը նախորդ տարի 35 մլն դրամ վարկ է վերցրել և 51 մլն դրամանոց բնակարան գնել