Քաղաքական դաշտը սառել է. Մեծ Բրիտանիան քաղաքական ճգնաժամի եզրին է

12/09/2019 schedule11:35

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ժամանակավորապես դադարել է գործել: Ջոնսոնի կողմից այս քայլը ընդդիմությունը որակել է որպես հեղաշրջում, իսկ դատարանը՝ ճանաչել անօրինական: Ընդդիմությունը պահանջում է վարչապետից դիմել ԵՄ Բրեքզիթի ժամկետի երկարացման համար:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, բրիտանական քաղաքական դաշտը սառել է սպասումների մեջ: Երկրի խորհրդարանի աշխատանքները ժամանակավորապես կասեցված են, սակայն դատարանն այդ քայլը ճանաչել է անօրինական: Բրեքզիթի խնդիրը երկիրը կանգնեցրել է քաղաքական ճգնաժամի եզրին:

«Ակնհայտ է, որ գնում ենք դեպի նոր ընտրություններ, հավանաբար՝ նոյեմբեր ամսին: Ամեն ինչ այժմ դիտարկվելու է այս տեսանկյունից: Դա է պատճառը, որ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդն առանց համաձայնության Բրեքզիթի այլ հակառակորդներ ցանկանում են, որ Բորիս Ջոնսոնը հայտնվի այնպիսի իրավիճակում, որ խնդրի Բրյուսելից Բրեքզիթի ժամկետի երկարաձգում»,- նշում է Open Europe Policy Group հաստատության վերլուծաբան Սթեֆեն Բուվթը:

Օրենքով, եթե գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը չկարողանա մինչև հոկտեմբերի 19-ը համաձայնության հասնել, պարտավոր է խնդրել ժամկետների երկարաձգում Բրեքզիթի համար: Սակայն Ջոնսոնը չի հանձնվում:

«Կարծում եմ՝ մենք կկարողանանք հասնել համաձայնության: Սակայն անհրաժեշտության դեպքում կլքենք դաշինքն առանց դրա»,- հայտարարել է Ջոնսոնը:

Չնայած ընդդիմության նախազգուշացումների՝ կառավարությունը կարծես թե խուսափում է երկարացնել Բրեքզիթի ժամկետը:

Վարչապետը լռեցրել է խորհրդարանը, հատկապես նրա ընդդիմադիր հատվածին, սակայն դատարանը խորհրդարանի կասեցման քայլը որակել է անօրինական:

Երեքշաբթի օրը մի քանի օրենսդիներ փորձել են թույլ չտալ, որ խորհրդարանի խոսնակը լքի իր աթոռը: Կառավարությունն իր հերթին ամենայն հավանականությամբ պատրաստվում է նոր ընտրություններին՝ փորձելով դրանց միջոցով հաղթահարել խորհրդարանի հետ անհամաձայնությունը Բրեքզիթի հարցում:

Իսկ Բրյուսելում այս ընթացքում սկսվել է նոր հանձնակատարների նշանակման գործընթացը: Չի բացառվում, որ դաշինքի որոշ անդամներ կարող են արգելափակել ժամկետի երկարաձգման մասին Լոնդոնի խնդրանքը:

Այստեղ առկա է մտավախություն, որ Բրեքզիթի արդյունքում ի հայտ եկած սահմանային անցակետերը կարող են բռնություն հրահրել, մասնավորապես, իռլանդական հարցում: Այս իրողությունը հիշեցնում է, որ Բրեքզիթի խնդիրը միայն ներբրիտանական հարցերից չէ:

Տպել
165 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը