Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

18/09/2019 schedule22:32

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները:

Հայտարարության մեջ ասվում է.

«Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների և հանրության հերթական նվաճումը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։

Անցկացված ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը կանխատեսելի էր, որը ոչ միայն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների, այլև, առհասարակ, ժողովրդավարական արժեքների մերժման հերթական դրսևորումը դարձավ։

Տարակուսանք են առաջացնում Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները, որոնք իրենց ասոցացնում են Ադրբեջանի հակաժողովրդավարական վարչակարգի հետ։ Այդօրինակ հայտարարությունները ոչ միայն հակասում են ժողովրդավարական արժեքների նկատմամբ Վրաստանի և Ուկրաինայի կողմից հռչակված նվիրվածությանը, այլև հանդիսանում են Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտություն և խախտում են ժողովուրդների իրավահավասարության և պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքները։

Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները նաև պարունակում են դրույթներ, որոնք խեղաթյուրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը՝ նպատակ ունենալով այն ներկայացնել որպես տարածքային վեճ և աջակցություն հայտնել, այսպես կոչված, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

Այս կապակցությամբ վրացական և ուկրաինական կողմերին կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանը չունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ բացի նրա ռուս-ադրբեջանական հատվածից։ Ավելին՝ վրաց-ադրբեջանական սահմանի զգալի մասը առայսօր վերջնականորեն համաձայնեցված չէ։ Հստակեցված չեն Ադրբեջանի սահմանները ոչ միայն Վրաստանի, այլև հարևան այլ երկրների հետ։ Նրանցից որոշների հետ անգամ չի սկսվել սահմանազատման և սահմանների եզրանշման գործընթացը։

Կոչ ենք անում Վրաստանի և Ուկրաինայի իշխանություններին հավատարիմ մնալ իրենց հռչակած արժեհամակարգին՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և ազատությունների վրա, և հետագայում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք վերաբերում են միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը»։ 

Տպել
712 դիտում

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան

Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան Քասախի ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու համար

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի եւ ուսանողների պայքարը շարունակվում է. Դիանա Գալոյանը կդիմի՞ վարչապետին

Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (տեսանյութ)

Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Անվերջանալի «ապահարզան». ինչո՞ւ Մեծ Բրիտանիան չի կարողանում լքել ԵՄ-ն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

37 տարեկան հասակում կյանքից հեռացել է դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազը

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ազատման դիմում է գրել. նախարարի հետ խնդիր չունի

ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները. Հակոբ Կարապետյանը՝ քաղաքապետարանի նոր ծրագրի մասին

Հաջորդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը պայմանագիր կկնքի Top Rank-ի հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին