Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ 

Հայաստանի վարչապետը ողջունել է Հնդկաստանի իր գործընկերոջը և նկատել՝ երկու երկրներն ու ժողովուրդները ունեն ամուր պատմական կապեր, որոնք երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ են պարունակում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը և պատրաստ է շարունակել հետևողական և ակտիվ համատեղ աշխատանքը առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։ 

Հնդկաստանի վարչապետը նշել է, որ ուրախ է Հայաստանի վարչապետի հետ առաջին հանդիպման առիթով և քննարկել հայ-հնդկաստանյան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նարենդրա Մոդիի խոսքով՝  Հայաստան-Հնդկաստան բարեկամական կապերը դարավոր են և ամուր և Հնդկաստանը հետաքրքրված է երկկողմ գործակցությունը զարգացնելու հարցում։ 

Նիկոլ Փաշինյանը և  Նարենդրա Մոդին քննարկել են երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար կապերի խորացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մասնավորապես կինոարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ։ Առևտրային կապերի ընդլայնման համատեքստում անդրադարձ է եղել գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման և փոխայցելությունների կազմակերպման հարցին։ Կողմերը պայմանավորվել են կառավարությունների մակարդակով օժանդակել գործարարների խմբերի փոխանակմանը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական գործակցության զարգացման համար։ 

Հայաստանի և Հնդկաստանի վարչապետերը նաև մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Քաշմիրի նահանգի հարցի շուրջ։

Տպել
538 դիտում

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորական գումարտակը (տեսանյութ)

Կեղծիք՝ մանկամտության մակարդակի. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անում նավթագազային միջազգային ընկերության դիմաց գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Վրաստանում ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»․Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը

Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ-ի պարգեւատրման ներկայացրած զինծառայողները

Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա․ Զոհրաբ Մնացականյան

Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին

Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է կտավները եւ 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան