Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համատեղ ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի շրջակա միջավայրի, բնական պաշարների և գյուղատնտեսության բաժնի տնօրեն տիկին Դոնեթ Ուոլթոնի գլխավորած պատվիրակությանը՝ գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից էր բանկի կողմից մշակված Հայաստանի հետ գործակցության 2019-2023 թվականների ռազմավարությունը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել տեխնիկական աջակցություն գյուղատնտեսական արժեշղթաների ուսումնասիրության համար։

Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության հիմնական դրույթները և ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը:

Փոխնախարարն իր խոսքում առանձին անդրադարձել է ագրարային ոլորտի ռազմավարական առաջնահերթություններին` մրցունակության և արդյունավետության բարձրացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը, պարենային անվտանգության բարելավմանը, արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությանը, ինչպես նաև թվային գյուղատնտեսության և տեխնոլոգիական նորարարությունների խթանմանը։ Քննարկվել են նաև տեխնիկական աջակցության հիմնական ուղղությունները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը և, հնարավորության դեպքում, որոշ գործողություններ ընդգրկել բանկի ռազմավարության մեջ:  

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Տպել
456 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա