Քննարկվել են Հայաստան-Չիլի տնտեսական կապերի խորացման հնարավորությունները

11/10/2019 schedule14:45

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ընդունել է Չիլիի Հանրապետության արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Վարոս Սիմոնյանը ողջունել է պաշտոնյային Հայաստանում գտնվելու կապակցությամբ և նշել, որ հանդիպումը հրաշալի առիթ է վերաիմաստավորելու երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակը։

Ռոդրիգո Յանյեսը նշել է, որ պատվիրակության կազմում են թե՛ պետական պաշտոնյաներ և թե՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի և Չիլիի միջև համագործակցությունը կարող է հատկանշական լինել այն համատեքստում, որ երկու երկրները յուրատեսակ հանգույց են դեպի այլ խոշոր արտաքին շուկաներ։ Նա հետաքրքրություն է հայտնել դիտարկելու հայկական ապրանքների արտահանումը դեպի Չիլիի Հանրապետություն։ Ռոդրիգո Յանյեսը նշել է, որ չիլիական կողմը հետաքրքրված է՝ բացահայտելու ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։

Վարոս Սիմոնյանը տեղեկատվություն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ՝ ինչպես ստորագրված համաձայնագրերի, այնպես էլ բանակցվող փաստաթղթերի։ Վարոս Սիմոնյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նաև Եվրամիության հետ համագործակցության շրջանակը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի էությունն ու տնտեսական կապերը ԵՄ-ի հետ։

Կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող չիլիական պատվիրակության այցը Հայաստան՝ համագործակցության շրջանակի ձևավորման տեխնիկական մանրամասները և ուրվագծելու համապատասխան տնտեսական ուղղությունները քննարկելու, մասնավորապես՝ ապրանքների արտահանման, գինեգործության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Չիլիի արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսը հանդիպման ավարտին նշել է, որ Հայաստանի հետ բարձր մակարդակի համագործակցությունը տնտեսական ոլորտում անհրաժեշտություն է և շնորհակալություն է հայտնել հայկական կողմի արդյունավետ փոխգործակցության պատրաստակամության համար։

Տպել
285 դիտում

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները

Կայացել է Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ ԱԻ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությանը

Այսօր ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը, որով պահանջվում է հերքում միայն մեկ արտահայտության համար. Սարհատ Պետրոսյան

Տեղի է ունեցել Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը. ԱԻՆ

Երեւանում «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (տեսանյութ)

Վարչապետի ելույթը «Assolombardza» եւ «Mediobanca» ընկերությունների կազմակերպած բիզնես ֆորումում

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ

«Դոլմամա»-ի վնասի չափը կորոշվի, երբ պարզվի, թե որքան ջուր է լցվել առաջին հարկ. ռեստորանի աշխատակից

Քննարկվել են ձմեռային զորակոչի կազմակերպչական հարցերը. Առողջապահության նախարարություն

Պետական աջակցության շրջանակում կտրամադրվի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը Միլանում պատասխանում է գործարարների հարցերին

Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը. ՊՆ

Ոստիկանությունը քննում է Գյումրու տնակներից թուրքերին վաճառված երեխաների մասին Մարինա Խաչատրյանի հայտարարությունը

Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկում խուզարկություն է կատարվել. տնօրենը ձերբակալվել է

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին