Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

Վերջին օրերին Լոռու մարզի «Ալավերդու բժշկական կենտրոն»-ի տնօրենի ընտրության շուրջ խոսակցությունները չեն դադարում: Մրցույթի մասնակից վիրաբույժը համարում է, որ իր նկատմամբ անարդար են վարվել եւ պատրաստվում է դիմել դատարան, իսկ նրա նախկին գործընկերները չեն պատկերացնում նրան իրենց կենտրոնի տնօրենի պաշտոնում:

Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել «Ալավերդու բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: 3-րդ եւ վերջին փուլում հայտնված Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գեւորգ Ազարյանը այդ փուլում չի ստացել հանձնաժողովի անդամների բավարար ձայները, եւ հաղթող չի ճանաչվել, մրցույթը չեղյալ է համարվել: 3-րդ փուլ հասած միակ մասնակիցը պատրաստվում է դատարան դիմել: Մինչ այդ, հանձնաժողովի որոշումը բողոքարկելու մասին դիմում է գրել Լոռու մարզպետին: Այսօր լրացել է պատասխանի համար սահմանված վերջնաժամկետը: Ըստ Ազարյանի, իրեն զանգահարելու փոխարեն՝ Լոռու մարզեպատարանի կայքում հրապարակվել է մարզպետի հրամանը՝ հանձնաժողովի որոշումը թողնել անփոփոխ եւ մրցույթը չեղյալ համարել:

«Վաղը կամ մյուս օրը կդիմեմ Վարչական դատարան, նաեւ պատրաստվում եմ հաղորդում տալ դատախազություն՝ մարզպետի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման կապակցությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Գեւորգ Ազարյանը՝ ավելացնելով, որ փաստաթղթերը գրեթե պատրաստ են, վաղը նաեւ կվերցնի հանձնաժողովի եւ մարզպետի որոշումները:

Բժշկական կենտրոնի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրածները 4-ն էին՝ գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Գեւորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջաբան Անուշ Իսպիրյանը եւ «Ալավերդու բժշկական կենտրոն»-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը: 3-րդ փուլ է անցել մասնակիցներից միայն Գեւորգ Ազարյանը, որի խոսքով, ինքն իրականում հաղթել է, պարզապես մարզպետը միտումնավոր չի ցանկանում նշանակել: 

Գեւորգ Ազարյանը 2011-2016 թթ. աշխատել է «Ալավերդու բժշկական կենտրոն»-ում՝ որպես վիրաբույժ, այնուհետեւ՝ բաժանմունքի վարիչ, սակայն տնօրենի հետ հայացքների ու աշխատաոճի խնդիրներ են ունեցել, աշխատանքից դուրս է եկել: Կենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրեն, մրցույթի մասնակից Հովիկ Ավետիսյանի կարծիքով՝ տվյալ վիրաբույժը չունի այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են՝ իրենց հիմնարկը տնօրինելու համար: Այդ հատկանիշներից ամենակարեւորը, ըստ նրա, զարգացման ծրագրեր կազմելու եւ ֆինանսական գործունեություն ծավալելու հմտություններն են:

«Մենք քաջ ծանոթ ենք իր տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություններին, վերջինս իր անձնական կյանքում ֆինանսական խնդիրներ է ունեցել: Մտավախություն ունենք, որ չի կարողանա մեր տնտեսությունը կառավարել»,- նշեց Ավետիսյանը: «Ճիշտ չէ ինչ-որ ձեւերով հարցերին պատասխանելը եւ դառնալ տնօրեն մի կազմակերպությունում, որտեղ 250 մարդ է աշխատում»,- հավելեց նա: Ալավերդու բժշկական կենտրոնի Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Լյուդա Մկրտումյանը նույնպես նախկին գործընկերոջը չի պատկերացնում նման պաշտոնում: Վերջինիս հետ աշխատել է, մի շարք վիրահատությունների մասնակցել: «Սովորաբար լավ բժիշկները լավ կազմակերպիչ չեն լինում»,- իր վերաբերմունքն այսպես է ներկայացնում Լյուդա Մկրտումյանն՝ ավելացնելով, որ որպես ընկերոջ, բժշկի նրան ընդունում է, սակայն որպես տնօրենի՝ ոչ:

Խոսակցությունների կիզակետում հայտնված Գեւորգ Ազարյանն էլ շարունակում է պնդել. մրցույթի 3-րդ փուլն ընդհանրապես կարեւոր չէ, 2 փուլերը միայն ինքն է անցել, այսինքն՝ հաղթել է: Ազարյանի պնդմամբ՝ 3-րդ փուլը նախատեսել են նրա համար, որ նախորդ փուլերում մի քանի հոգի անցնելու դեպքում այդկերպ լավագույնին ընտրեն: Քանի որ մենակ է անցել, պարարտ հող է ստեղծվել՝ խախտումների, կողմնապահության համար:

Մամուլում շրջանառվող այն տեղեկություններին էլ, թե մրցույթում հաղթած անձին Լոռու մարզպետը փորձում է չնշանակել, քանի որ այդ պաշտոնը նախատեսված է Առողջապահության նախարարի մտերիմի համար, Ազարյանը պատասխանեց, որ ինքը նման բան չի ասել, պարզապես նշել է, որ անարդար որոշում է կայացվել: «Միտումնավոր ինձ մերժել են, քանի որ իրենց մարդը չէի»,- ասաց նա: Իսկ թե ով էր «իրենց մարդը», պատասխանում է կարճ. խոսակցությունների մակարդակին իջնել չի ցանկանում:

Ինչպես պատմեց մրցույթի մասնակից վիրաբույժը, հանձնաժողովի անդամները պարզաբանել են, որ ծրագիրն իրենց դուր չի գալիս, մանրամասն թվեր չեն ներկայացվում, մինչդեռ վերջինիս կարծիքով՝ դրանց տիրապետել չէր կարող, եթե դեռ տնօրեն չի, այդ ինֆորմացիան որտեղից: Հետո էլ ինքը ոչ մի տեղ չի կարդացել, թե ծրագիրն ինչ մեխանիզմով պետք է գրվեր:

«Ծրագրի հիմնական մեխն այդ հիմնարկում կոռուպցիայի բացահայտման եւ վերացմանն էր ուղղված, որն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ»,- նշեց Գեւորգ Ազարյանը:  

Նկատենք, որ ՀՀ կառավարության 992-Ն որոշումը, որով սահմանված կարգով էլ անցկացվում է բուժհաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, չի նախատեսում դեպք, երբ մրցույթի երրորդ փուլը կարող է լինել ոչ պարտադիր, ինչը պնդում է պաշտոնի հավակնորդներից Գեւորգ Ազարյանը ու այդ փուլի անցկացումը այլ կերպ մեկնաբանում: Կարգում նշվում է, որ մրցույթն անցկացվում է երեք փուլով: Մասնակիցները նախ անցնում են թեստավորման փուլը: Առաջադրանքները կատարելուց հետո մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում՝ առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում: 2-րդ փուլում յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն արձանագրվում եւ ձայնագրառվում է: Այնուհետեւ հարցատոմսերի առնվազն 4 հարցերի պատասխանները ճիշտ գնահատվելու դեպքում՝ մասնակիցն անցնում է մրցույթի երրորդ փուլ, որտեղ նրա կողմից բանավոր կարգով ներկայացվում է կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը: Վերջում անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

Անի Ավագյան

Տպել
4984 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը