Լոռու մարզի Սվերդլով բնակավայրի մի շարք թաղամասեր 1 ամիս է՝ ջուր չունեն. բնակիչ

Լոռու մարզի խոշորացված Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի բնակիչներն ահազանգել են ՀԺ-ի խմբագրություն՝ հայտնելով, որ գյուղի մի քանի թաղամասեր արդեն մեկ ամիս է, ինչ զրկված են խմելու ջրից: Ահազանգած բնակիչների խոսքով՝ խնդրի մասին տեղյակ են բոլորը՝ վարչական ղեկավարից մինչեւ խոշորացված համայնքի ղեկավար, սակայն, ըստ նրանց, սայլը տեղից չի շարժվում.

«11 հոգի ենք մեր տան մեջ, ամսով մեր տանը ջուր չի գալիս, եթե մի օր էլ մի քանի ժամով տալիս են, լրիվ ժանգ է գալիս, չենք կարողանում օգտագործել: Արդեն 2 տարի ա՝ ջրից խեղճանում ենք, իբր էկան գյուղում ջուր քաշեցին, դրեցին եղածն էլ կտրեցին»,- ասաց Սվերդլովի բնակիչ Զարիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենց թաղամասն առհասարակ ջուր չի ստացել վերջին 1 ամսում. «Կոնկրետ մեր թաղամասում 20-ից ավելի տներ կան. դեռ ինչքան պետք է գնանք բոչկեքով ջուր կրենք: Մի հատ բոչկա ենք վերցնում, գնում ենք գյուղի տակի կռանթից բոչկով բերում, էդ էլ էդ 200 լիտր ջուրը տեղ չհասած՝ արդեն վերջանում ա»:

Սվերդլովի բնակչությունն օգտվում է բնական աղբյուրների ջրերից: Տարիներ առաջ ջրագծի ներքին ցանց ու ջրահավաք է կառուցվել, ջրամբարները՝ նորոգվել: Բնակչի պատմելով՝ իրենք մտածել են, որ այլեւս ջրի խնդիր չեն ունենա, մինչդեռ հակառակ արդյունքն են ստացել:

Մելսիկ Շահինյանը եւս ջուր չունեցող թաղամասի բնակիչ է: Նրա պատմելով՝ խնդիրը ջրաբաշխման սխալ կազմակերպման ու սխալ կառուցված ներքին ցանցով է պայմանավորված. «1.5 տարի առաջ մոտավոր 1 միլիոն դոլար ծախսեցին սրա վրա, իբր ամբողջ գյուղի համար ջուր քաշեցին, բայց 40-ից ավելի տներ ջուր չունեն: Իսկական աղբյուրները չմիացրին, փողը կերան ու թողին փախան»:

ՀԺ-ի հետ զրույցում Սվերդլովի վարչական ղեկավար Կամո Հերքեզյանը նախ՝ զարմացավ, որ որոշ թաղամասերում 1 ամիս խմելու ջուր չունեն, հետո՝ նշեց, որ խմելու ջրի խնդիր գյուղում տարիներ առաջ է եղել: Կատարված աշխատանքներից հետո, ըստ վարչական ղեկավարի, խնդիրը լուծվել է. «Ծրագրով ջրագծեր ու կապտաժներ ենք վերանորոգել, բայց դուք էլ լավ գիտեք, որ տարին չորային է. ցորենը գցել ենք հողը, բայց անձրեւ չի գալիս, թող դրա մասին ահազանգեն: Ամբողջ գյուղի 4 կողմը ջուրը լիքն է, պարզապես ներքեւի տներում ջուրը շատ են բացում, վերեւի տներ չի հասնում»:

Վարչական ղեկավարն ասում է, որ բնական աղբյուրները ցամաքել են. «Գյուղի ջուրն ի սկզբանե սարերից է եկել, ծրագրով կապիտալ նորոգեցին ամբողջը, բայց խնդիրը բնական աղբյուրների պակասելն է: Բայց եթե ջուրը միայն բնակչությանը լինի, կբավականացնի, բայց բնակիչներն այսօր անասուններին են ջուր տալիս, անասնագոմ են լվանում….»:

Բացի բնական աղբյուրների ցամաքելուց, որոշակի տեխնիկական աշխատանքներ տանելու անհրաժեշտություն եւս կա, որը, ըստ վարչական ղեկավարի, իր եւ անձամբ համայնքի ղեկավարի ուշադրության տակ է. «Մոտակա օրերս ուզում ենք կապտաժները փոփոխության ենթարկել, այլ աղբյուրներից ջուր տանք, մինչեւ որ հասկանանք՝ վերջնական ինչ ենք անում»:

Տպել
1011 դիտում

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարություն

Փաշինյանին տեղեկություն տվողները կամ գիտությունից բան չեն հասկանում, կամ ակադեմիայի թշնամիներն են

Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ջեքսոնի հիթերը դասական մոտեցմամբ. համերգը նախորդ տարի հետաձգվել էր

ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ է վետո դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

Նոր օրինագծով հայոց լեզվի քննությունը բուհ ընդունվելիս պարտադիր կլինի, իսկ մինչ այդ խախտվում է «Լեզվի մասին» օրենքը

Չարենցավանի բժշկական կենտրոնի շուրջ 15 տարի լքված մասնաշենքը հիմնանորոգվել է

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել

Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը բացասական կողմեր չունի. գյուղատնտես

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում. ԱԻՆ

Քննարկվել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

Աղմուկ հանած եւ Կինոկենտրոնից 16 միլիոն դրամ ստացած «Չնչիկ»-ն այս տարի էլ մեծ էկրան չի բարձրանա

Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

Խաշմանյանը պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից ու հրաժարական տար. Լեւոն Պաչաջյան

Իտալիայի վարչապետի հետ ունեցանք բովանդակալից և արդյունավետ բանակցություններ. վարչապետ

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (տեսանյութ)

10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք. հայտնաբերվել են դանակներ

ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

ՖԱՖ եւ «Red Eagles» ֆան-ակումբները գիտեն՝ ՀՖՖ ինչպիսի նախագահ են ուզում