Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում այսօր անցկացվել է մազխորհրդի նիստ, որին մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզի համայնքների ղեկավարները և վարչական շրջանների պատասխանատուները։ Քննարկվել են համայնքների գործունեության կազմակերպմանը և մարզի զարգացման գերակայություններին ուղղված մի շարք օրակարգային հարցեր։

Նախարար Պապիկյանն իր ողջույնի խոսքում նկատել է, որ այս և հանրապետության մյուս մարզխորհրդի նիստերին ՏԿԵ նախարարության ներկայացվածությունը մարզային և համայնքային խնդիրները, որոնք առավելապես համապետական բնույթ ունեն, վեր հանելու և լուծումներ գտնելու նոր աշխատանքային մշակույթի ձևավորման հիմք է հանդիսանում։ 

«Կարևոր եմ համարում անձամբ ձեզանից լսել համայնքներում կուտակված և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին։ ՀՀ կառավարությունը այս մեկուկես տարվա ընթացքում համայնքապետերի համար ստեղծել է քաղաքական և վարչական անհրաժեշտ բոլոր նախադրյալները նոր փոփոխությունների համատեքստում իրենց դրսևորելու և բարձր պատասխանատվությամբ սեփական հայրենիքի շենացման գործին նվիրվելու համար»,-ասել է նախարարը։ Ըստ նախարար Պապիկյանի իշխանության՝ երկրի և համայնքների զարգացման տեսլականը հանգում է իրավական պետության հիմնարար այն սկզբունքին, համաձայն որի, անկախ կուսակցական պատկանելիությունից, ժողովրդից ստացված իրավունքն ու մանդատը անհրաժեշտ է պատասխանատու կերպով օգտագործել ի բարօրություն հենց այդ ժողովրդի և համայքի զարգացման համար:

«Որևէ համայնք, համայնքապետ չի կարող ասել, որ իրեն հնարավորություն չի ընձեռվել նոր փոփոխությունների համատեքստում ինքնադրսևորվելու։ Յուրաքանչյուր համայնքապետ պատասխանատու է իր համայնքի զարգացման համար»,-շեշտել է Սուրեն Պապիկյանը: Խոսելով ապագային միտված ծրագերի մասին Սուրեն Պապիկյանը նշել է, որ համայնքապետերի առջև խնդիր է դրված ունենալ համայնքի զարգացման տեսլական և ներկայացնել այն՝ ելնելով համայնքի բնակլիմայական պայմաններից, հնարավորություններից և եկամուտներից։

Նախարարն անհրաժեշտ է համարել որակական փոփոխություն մտցնել սեփական պատկերացումներում ու գործողություններում՝ միաժամանակ առաջնորդվելով պետության համար կարևորագույն նախաձեռնություններում փոխադարձ վստահությամբ։ «Այժմ յուրաքանչյուրդ ձեր համայնքը զարգացնելու իրական հնարավորություններ ունեք, բայց հաջողելու է այն համայնքապետը, ով որակական փոփոխություն կմտցնի համայնքային ծառայության իր համակարագում և առաջնահերթություն կտա երիտասարդ որակյալ կադրերին, ովքեր պատրսատ են մասնակցել սեփական համայնքի զարգացմանը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Անդրադառնալով Վանաձորում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին՝ նախարարն ուրախությամբ փաստել է, որ համայնքի համար այսօր ստեղծվում են տնտեսական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման լայն հնարավորություններ, որոնց իր գործուն աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությունը։ «Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հանրապետության 3-րդ քաղաքը՝ Վանաձորը, կրկին վերագտնելու է իր երբեմնի հմայքը և զբոսաշրջիկների համար դառնալու է ցանկալի վայր»,- շեշտել է նախարարը։

Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարների և մարզպետարանների պատասխանատուների հետ քննարկվել են համայնքային նշանակության մի շարք հարցեր, որոնք վերաբերել են տարաբնույթ ծրագրերի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ծագող խնդիրներին, հողերի արդյունավետ կառավարմանը և սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացմանը։

Տպել
382 դիտում

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել