Վարչապետը ծանոթացել է Կոտայքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (լուսանկարներ)

18/11/2019 schedule09:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Դրանք իրականացվում են կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ։

Վարչապետի այցը մեկնարկել է Եղվարդ համայնքից, որտեղ առաջին կանգառը Զովունի բնակավայրն էր։ Այստեղ իրականացվում է խմելու ջրի ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքը. պատասխանատուները նշել են, որ կառուցվում է 1.5 կմ երկարությամբ շրջանցիկ ջրագիծ, որի արդյունքում Զովունի բնակավայրն ամբողջությամբ ունենալու է անխափան ջրամատակարարում։ Նշվել է, որ ներկայում Զովունիում կան թաղամասեր, որոնք օրական ընդամենը մեկ ժամ ջրամատակարարում են ունենում, և նոր ջրագծի կառուցմամբ բնակավայրում ջրամատակարարումը կլինի լիարժեք։ Տեղեկացվել է, որ ծրագիրը գրեթե ավարտին է հասցվել։

Հաջորդիվ կառավարության ղեկավարը հետևել է Եղվարդից դեպի Աշտարակ տանող կամուրջի հիմնանորոգման շինաշխատանքների ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի շրջանակում։ Վարչապետին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են ապամոնտաժման աշխատանքները, այս տարի նախատեսվում է կառուցել կամուրջի հենասյուները և հեծանները, իսկ ծրագրի ավարտը նախատեսվում է մյուս տարի։ Շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարությունը պետք է իրականացվի որակական բարձր չափանիշներին համապատասխան, այլապես չի ընդունվի և նաև ուշադրություն հրավիրել շինաշխատանքներն իրականացնող աշխատակիցներին պատշաճ արտահագուստով ապահովելու կարևորության վրա։ «Այն մշակույթը, որ բանվորի շորերն իր տան հին շորերն են, պետք է փոխվի, պետք է աշխատանքային արտահագուստ կրելու մշակույթը զարգանա, որովհետև դա հարգանք է աշխատողի և նրա աշխատանքի նկատմամբ»,- նկատել է վարչապետը։

Վարչապետ Փաշինյանն այնուհետև այցելել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի շինհրապարակ, որը նույնպես հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, նշվել է, որ մանկապարտեզն ամբողջությամբ կապիտալ նորոգվում է, շինարարական աշխատանքների ավարտից հետո այն ընդլայնվելու է և նախատեսված է լինելու երեխաների 12 խմբի՝ շուրջ 300 երեխայի համար։ Վարչապետը հանդիպել է նաև մանկապարտեզի բակում հավաքված բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հետաքրքրող հարցերին աշխատատեղերի, գյուղատնտեսության, կրթության, գիտության զարգացման վերաբերյալ, ներկայացրել միկրոբիզնեսի, գյուղատնտեսության, մարզերում ու գյուղական համայնքներում կյանքի ակտիվացման և մի շարք այլ ուղղություններով կառավարության ծրագրերը, ինչպես նաև հորդորել նրանց ևս նախաձեռնող լինել ու անհատական ջանքեր ներդնել արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եղվարդ համայնքի Զորավան բնակավայրի մանկապարտեզ-արվեստի դպրոց։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող այս տարածքում նախատեսվում է կազմակերպել և՜ մանկապարտեզի, և՜ արվեստի դպրոցի գործունեությունը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ գործող մանկապարտեզը տեղափոխվելու է հիմնանորոգվող հարակից՝ ավելի ընդլայնված առանձին մասնաշենք, իսկ դրա տարածքում տեղակայվելու է արվեստի դպրոցը։ Նախատեսվում է, որ սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Զորավանի մանկապարտեզի խմբերի թիվը կավելանա ևս մեկով, իսկ այժմ Զորավանից Եղվարդի արվեստի դպրոց հաճախող 44 երեխա Եղվարդ հասնելու փոխարեն կայցելեն Զորավանի արվեստի դպրոց։

Ե՜վ Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի, և՜ Զորավանի մանկապարտեզ-արվեստի դպրոցի պարագայում պատասխանատուները նշել են, որ նախատեսվում է արտաքին վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև տարեվերջ, որից հետո կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքները։ Հաստատությունները կապիտալ նորոգվելու են և ամբողջությամբ հագեցած են լինելու նոր գույքով։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն պատշաճ որակով՝ փաստաթղթային մակարդակից մինչև շինարարություն և հավելել, որ մարզպետներն անձնական պատասխանատվություն են կրում սուբվենցիոն ծրագրերի որակի և բովանդակության համար։

Գոհունակություն հայտնելով ծրագրերից՝ կառավարության ղեկավարն անդրադարձել է հարցին, թե ինչ է փոխվում մարդկանց կյանքում. «Որ ասում են՝ իսկ մարդն իր կյանքի փոփոխությունը ե՞րբ է զգալու։ Զորավանից Եղվարդի արվեստի դպրոց գնացող երեխայի ծնողը, որ շաբաթը 3 անգամ պետք է տրանսպորտային ծախս աներ, երեխային տաներ Եղվարդ, բերեր, հիմա նրա երեխան կգա արվեստի դպրոց Զորավանում, ինքն այդ ընթացքում ուրիշ գործով կզբաղվի, հիմա այդ մարդու կյանքը փոխվե՞ց, թե՞ ոչ։ Սա է կյանքի փոփոխությունը»։ Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է համայնքների՝ դրսում գործունեություն ծավալող գործարարների կողմից երեխաների կրթական զարգացման ծրագրերում ներդրումները։ «Պետք է քննարկել համայնքապետերի և գործարարների հետ, որպեսզի ֆինանսական միջոցները ներդրվեն երեխաների զարգացման, կրթական որակի բարելավման ծրագրերի մեջ։ Պետք է հասկանալ, որ 21-րդ դարում լավ ապրելու բանաձևը նորմալ կրթություն ունենալն է։ Սուբվենցիոն ծրագրի էությունն այն է, որ համայնքի բյուջեից է ներդրվում, և կառավարությունն է պետբյուջեից ներդնում։ Մենք կարող ենք նաև զուգահեռ սուբվենցիոն ծրագրեր անել գյուղերի, համայնքների գործարար հանրության հետ, ովքեր դրսից ցանկանում են օգնել և տարբեր համայնքներում նման ծրագրեր իրականացնել։ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը հենց դրա համար ենք առաջարկում, որպեսզի տեղային մտածելակերպից դուրս գանք։ Հավասարապես ցանկացած անկյուն մեր հայրենիքն է»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքն էր, որտեղ նա ծանոթացել է գազիֆիկացման և ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Վարչապետին ներկայացվել է, որ աշխատանքների արդյունքում ամբողջությամբ գազիֆիկացվում է Երզնկա թաղամասը, մեկնարկը նախատեսվում է տալ այս ամսվա վերջին։ Կառավարության ղեկավարը շրջել է Նոր Երզնկա համայնքում, ծանոթացել ասֆալտապատման աշխատանքների արդյունքներին, այցելել Վերին Երզնկա թաղամաս, որտեղ 1965 թվականից ի վեր առաջին անգամ կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ ասֆալտապատում է իրականացվել։ Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրով այս տարվա ընթացքում թաղամասի բոլոր փողոցներն ասֆալտապատվել են, ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են հոկտեմբերի կեսերին։ Համայնքապետը նաև հայտնել է, որ ճանապարհը մոտակայքում գտնվող Ծաղկեվանք տանող միակ ճանապարհն է ու նաև զբոսաշրջային նշանակություն ունի։ Նոր Երզնկայում շրջայցի ընթացքում նկատելով մետաղական ջարդոն և հին ավտոմեքենաների կոնստրուկցիաներ՝ վարչապետն անդրադարձել է ընդհանրապես հանրապետությունում մետաղական աղբի վերացման խնդրին, համայնքի բնակիչների հետ քննարկել խնդրի լուծման ուղիները և կարևորել այդ գործում կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների համատեղ ջանքերի գործադրումը։

Նոր Երզնկայից Նոր Հաճն ուղևորվելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղվարդի հանգույց-Աշտարակ՝ Երևանը շրջանցող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և միջանկյալ արդյունքներին։ Նշվել է, որ ընդհանուր 12.7 կիլոմետրից հիմնանորոգվել է 4 կիլոմետրը, ինչը և նախատեսված է եղել այս տարվա ծրագրով, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման։ Նախատեսվում է 2020 թ. գարնանից սկսել մնացած ճանապարհի հիմնանորոգումը։

Հասնելով Նոր Հաճն՝ վարչապետը նախ այցելել է այն բնակելի շենք, որտեղ երեկ տեղի է ունեցել ողբերգական դեպք. շմոլ գազից թունավորվելու պատճառով մահացել են 77-ամյա տատիկը և նրա 4 թոռնիկները։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Հաճնի Սուրբ Հովհաննես եկեղեցի և մոմ վառել նրանց հոգիների հանգստության համար։ Վարչապետ Փաշինյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրել է գազի ներտնային սպասարկման կարևորության վրա՝ հորդորելով անպայման հրավիրել համապատասխան մասնագետներին, ստուգել ներտնային ազդանշանային համակարգերը, համոզվել դրանց սարքինության հարցում և նոր միայն շահագործել։

Նոր Հաճնում կառավարության ղեկավարն այցելել է համայնքի մարզադպրոցի տարածք, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Նշվել է, որ հիմնանորոգումից հետո այն սպասարկելու է և՜ համայնքին, և՜ հարակից երկու դպրոցներին, որոնք մարզադահլիճներ չունեն։ Իրականացվելու են ջրամատակարարման, էլեկտրա և գազամատակարարման ցանցերի, օդափոխության համակարգի, ներքին և արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման և այլ աշխատանքներ։

Կոտայքի մարզ այցի ավարտից հետո՝ Երևան վերադարձի ճանապարհին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային ավտոկայան, տարածքում շրջելու ընթացքում ծանոթացել ներդրումային հնարավորություններին։

Տպել
1021 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին