Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ  նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հետ:

Հայաստանի նախագահը և Ուկրաինայի վարչապետը քննարկել են հայ-ուկրաինական օրակարգին վերաբերող հարցեր։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում գործնական քայլերի ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության ներկա մակարդակը բավարար չէ, և հնարավորությունները շատ ավելին են։

Համաձայնելով Հայաստանի նախագահի հետ՝ Ուկրաինայի վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն շատ ընդհանրություններ, սերտ կապեր և չիրացված մեծ ներուժ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ։

Տպել
313 դիտում

Համայնքի բնակիչների հրավերով այսօր Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում էի. Աննա Հակոբյան

«Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Արթուր Պետրոսյանը շուտով եվրոպական ակումբ կգլխավորի

Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

«Ռեալի» ճանաչված նախկին մարզչի համար Հայաստանը յուրահատուկ է. նա ասել է, թե ինչու

Բնակչության դիմակայունության բարձրացման գործընթացում ԱԻՆ-ը կիրառում է ԵՄ փորձը

Քոչարյանի անունից Գյումրի ուղարկված պսակի մասին պատգամավորի գրառումից հետո ծեծել են վերջինիս ընկերոջը

Զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Կլինի դատական քննություն, կտեսնենք՝ ինչն է ջուր. Երեւան քաղաքի դատախազը՝ Քոչարյանի մեղադրանքի մասին

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՊԵԿ պաշտոնատար անձանց ձերբակալությունից

Գյուղում չիբուխ ծխող մարդկանց վրա ծխախոտի օրենքի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդելու. Գևորգ Գորգիսյան

ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը

Հղի կանանց ավելի քան 70 տոկոսն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը․ առողջապահության փոխնախարար

Կմնամ, եթե Մելիքբեկյանը մնա. ասել է ՀՖՖ հայտնի իսպանացի տեխնիկական տնօրենը

ՎիվաՍել-ՄՏՍ. արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

Տուբերկուլոզը ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական խնդիր է. Նարեկ Զեյնալյան

Հրդեհ է բռնկվել Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին. մոտ 700 քմ խոտածածկույթ է այրվել

Ռուսաստանը 4 տարով զրկվել է օլիմպիական խաղերի ու աշխարհի առաջնությունների մասնակցելու իրավունքից

Գառնիի բնակիչը տան այգում կանեփ է աճեցրել՝ անձնական օգտագործման համար