ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները որոշել են կոսմետիկ օճառ արտադրել, իսկ բյուրեղների ստացման նրանց եղանակով զարդեր կան

Կոսմետիկ օճառներ, շոկոլադ, սննդի անվտանգություն, պլաստիկի վերամշակում եւ այլն: Երեւանի պետական համալսարանի Քիմայի ֆակուլտետի ուսանողները բազում ծրագրեր ունեն, թե ինչպես ճիշտ իրականացնել քիմիական արտադրություն, որը մեր երկրի համար կարող է լինել առավել շահութաբեր, տնտեսապես ավելի ձեռնտու: Այսպես նաեւ առկա կարծրատիպերը կվերանան, թե քիմիական արտադրությունը վնասակար է, եւ պետք չէ զարգացնել այս ուղղությունը:

Ամեն օր ժամը 9.30 ֆակուլտետի ուսանողները, մտնելով լսարաններ, միայն դասախոսություններով չեն բավարարվում, բուհի լաբորատորիայում փորձում են ստեղծել երկրի համար պիտանի բան, որպեսզի չանեն ինքնանպատակ գործ կամ միայն բավարարվեն գիտական աշխատանքով: Փնտրում են՝ այսօր առհասարակ ինչի կարիք կա ու փորձում հասկանալ՝ իրենք ինչ կարող են անել:

«Մենք կարող ենք լավ կազմակերպել քիմիական արտադրություն, որը կարող է օգուտ տալ տնտեսությունը, ոչ պակաս քան տեղեկատվական տեխնոլոգիաները»,- նշեց Շուշաննա Վարդանյանը, ով ֆակուլտետի ուսանողական-գիտական ընկերության նախագահն է: Նրա խոսքով՝ կարող են այնպես ամեն ինչ հաշվարկել, որ ձեռնտու լինի բոլոր տեսանկյուններից, եւ բնապահպանական խնդիրներ չառաջանան:

Ֆակուլտետի ուսանողերն այսօր առաջարկում են իրենց ծրագրերը, որոնք ցանկանում են իրականացնել նախ Մայր բուհի տարածքում:

թուղթ, ապակի եւ պլաստիկ. նոր աղբամաններ ԵՊՀ-ում

ԵՊՀ-ի տարածքում աղբի առանձնացման հատուկ տարաներ չկան, որպեսզի թափոնն առանձնացվի, ուսանողները որոշել են իրականացնել մի ծրագիր. բուհի տարածքում կտեղադրվեն թղթի, ապակու եւ պլաստիկի համար առանձնացված աղբարկղեր, եւ համալսարանականներն օրինակ կծառայեն բոլորին՝ աղբը տեսակավորելով:

Հարցի հետ կապված արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել «Էկո աղբ» հասարակական կազմակերպության հետ: Բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը եւս տվել է իր բանավոր համաձայնությունը, այժմ ֆակուլտետից սպասում են փաստաթղթային համաձայնության: Ծրագիրը, սակայն, դեռեւս քննարկման փուլում է: Թե ինչպես կկատարվի համագործակցությունը եւ մնացած այլ մանրամասներին տեղյակ չեն, շատ անելիք կա, պետք է քննարկեն:

անվնաս քիմիա

Ուսանողների առաջարկած մյուս ծրագիրը եւս իրենց համալսարանում է կատարվելու: Կստեղծվեն տեղական, դեղաբույսերի յուղերից պատրաստված կոսմետիկ օճառներ, որոնք կապահովեն ամբողջ համալսարանը: Սա դեռեւս նախնական ծրագիր է, որ պետք է քննարկվի: Այսօր այդ նյութերը լաբորատոր աշխատանքներ են, որոնք չեն վաճառվում: Պետք է անցնեն համապատասխան ստուգումներ: Պրոեկտն անցել է պատրաստման փուլը, այժմ ստուգման հերթն է, որից հետո սերտիֆիկատի ձեռբերման աշխատանքներ կկատարվեն: Այս բոլոր գործընթացներն անցնելուց հետո ապրանքները կարող են հանվել վաճառքի: Այս մասին խոսելը, սակայն, դեռ վաղ է:

«Մենք կողմնակից ենք, որ ամեն ինչ ունենա սերտիֆիկատ, հստակ կազմակերպված արտադրանք, ոչ թե ավտոտնակային, հակասանիտարական պայմաններում ստեղծված»,- նշեց ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վլադիմիր Վարդապետյանը՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է լինի նորմավորված, պայմաններին համապատասխան:

գեղեցիկ քիմիա 

Ուսանողների մշակած եղանակներից մի քանիսն արդեն այլ կազմակերպությունների կողմից կիրառվում են արտերկրում: Նման ծրագրերից է բյուրեղների ստացումը եւ կիրառությունը զարդերի արտադրության մեջ: Դրանց աճեցման եւ վերամշակման եղանակն այսօր կիրառվում է Ֆրանսիայում, եւ երկրում զարդերը դրվել են վաճառքի: Այս ամենը կատարվել է ուսանողների նախաձեռնությամբ, նրանք ծրագրին ունեցել են իրենց մասնակցությունը, իհարկե, դասախոսների վերահսկողությամբ: Ուսանողներն իրենց միջոցներով են լաբորատորիայում կատարել փորձեր, հետագայում մշակվել է համապատասխան տեխնոլոգիան: Հայաստանում եւս կան վայրեր, որտեղ վաճառվում են նման զարդեր:

Բյուրեղները հատուկ ճանապարհով ստացվում են ամենատարբեր միներալներից, հատուկ սարքավորումների կողմից ապահոված բարձր ջերմաստիճանի, ճնշման պայմաններում:

խնայող քիմիա

Երիտասարդները նաեւ մի շարք եղանակներ են մտածել, ինչպես չվնասել բնությունը եւ չօգտագործել պոլիէթիլային տոպրակներ: Օրինակներից մեկն այսօր ուսանողների ձեռքի տակ էր: Հելյունով գործած պայուսակը թույլ կտա մեկանգամյա պոլիեէթիլային տոպրակը փոխարինել բազմակի օգտագործման, գունավոր պայուսակով:

Այս եւ այլ առաջարկություններ օրեր առաջ՝ նոյեմբերի 11-13-ն ընկած ժամանակահատվածում, ներկայացվել են բուհի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ: Ուսանողները եւ երիտասարդ գիտնականներն իրենց ստացած նյութերն են ներկայացրել:

Ցուցադրության նպատակն ըստ նրանց այն էր, որ ցույց տան, թե արտադրական պրոցեսներում ինչպես են օգտագործվում քիմիական եղանակները:

Նման մեկ այլ միջոցառում նախատեսվում է իրականացնել մյուս տարվա գարնանը:

«Այդ առաջարկությունները, որոնք ներկայացվել էին այս էքսպոյի ժամանակ, մենք կատարելագործված ցույց կտանք, հուսանք այդ փուլում արդեն դրանք նախնական նորմավորում կանցնեն, տեսականին կշատանա»,- իր խոսքում նշեց Վլադիմիր Վարդապետյանը:

Տպել
4069 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին