Արայիկ Հարությունյանը մասնակցել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի 60-ամյակի միջոցառմանը

Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը 60 տարեկան է: Նոյեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել մարզադպրոցի 60-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ, մարզասերներ։

ԿԳՄՍ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծել է, որ մարզադպրոցը մշտապես բարձր է պահել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը. «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները բազմիցս ապացուցել են հայկական բռնցքամարտի բարձր կարգը՝ միջազգային մրցասպարեզում հպարտորեն ծածանելով մեր եռագույնը։

Այս առումով ցանկանում եմ հիշատակել բնագավառի այնպիսի նվիրյալների, ինչպիսիք են՝ Սուրեն Ղազարյանը, Ալբերտ Նիկոլյանը, Անդրանիկ Հակոբյանը, Աշոտ Ավետիսյանը, վերջերս Մինսկում կայացած Եվրոպական խաղերից մեդալներով վերադարձած Գոռ Ներսեսյանը և Կարեն Տոնականյանը: Վստահ եմ՝ Հայաստանի անունը հնչեցնողները տարեցտարի ավելանալու են, և պարբերական հաղթանակներն ու տիտղոսները դեռ երկար ժամանակ հպարտության զգացում են պարգևելու բոլորիս: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում մարզիչներին՝ տարիներ շարունակ մարզադպրոցի առաջատար դիրքը պահելու, նվիրյալ աշխատանքի և ուժեղ ու կամային մարզիկներ պատրաստելու համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ մարզադպրոցի անձնակազմին մաղթելով ուժ ու եռանդ, մարզիկներին՝ շարունակական նվաճումներ:

Տպել
818 դիտում

ԱՀ ընտրությունների ընթացքում անձնագրային ծառայություններ է դիմել 101 քաղաքացի

Արցախի հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան

Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ, մեկուսացումից դուրս է եկել 150 մարդ. Արսեն Թորոսյան

Ոստիկանությունը 10 օրով դադարեցնում է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը

Անցկացվել են տանկիստների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Լոռում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ վարակված անձանց շփման շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են

Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը

էկոնոմիկայի փոխնախարարները առցանց խորհրդակցություն են անցակացրել մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ

Շնչո՞ւմ է, թե՞ չի շնչում․ Լուսինե Բադալյանի եւ Արսեն Թորոսյանի վեճը սոցհարթակներից ԱԺ ամբիոն է տեղափոխվել ու թեժացել

Արցախում ընտրություններն ավարտված են. սկսվում է ձայների հաշվարկը

ՀՀ ԱԽ քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

1-ին զորամիավորումում անցկացվել է պարապմունք գիշերային պայմաններում․ ՊՆ

Նիդերլանդների թանգարաններից մեկից գողացել են Վան Գոգի կտավը. Интерфакс

Ոստիկանները Բերդում ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել

Հրդեհ է բռնկվել Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում․ ԱԻՆ

Քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը

Եվս 10 օր չի գործի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը

ԿԳՄՍՆ-ն հորդորում է՝ չծանրաբեռնել աշակերտներին համակարգչի կամ ՏՀՏ գործիքի կիրառում պահանջող հանձնարարություններով

ՃՈ-ն 10 օրով երկարաձգել է հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը

ՍԱՏՄ-ն Նոր Հաճնի խանութներից մեկում հայտնաբերել է ժամկետանց սննդամթերք