Երևան
12 °C
Շատ կոնկրետ բան ենք ասում՝ ՀՀ որեւէ քաղաքացի, բառիս բուն իմաստով որեւէ քաղաքացի, չպետք է ենթարկվի բռնության: Եթե գնանք բռնության լեգիտիմացման, թեկուզ տեղային ճանապարհով, ուրիշ տեղ կհասնենք: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ոմանց դուր չեն գալիս բարձրահասակները, ցարծրահասկաները, ոմանց դուր չեն գալիս ժուլիեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները»,- ասաց վարչապետը:
Նա նկատեց, որ, չնայած ամեն ինչին, մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք, այնուամենայնիվ, լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում, ինչը նոր երեւույթ չէ:
«ՀՀ որեւէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի, եւ, եթե երեխաների, կանանց նկատմամբ բռնություն կիրառվի, պետությունը միջամտելու իրավունք ունի: Ինձ երբեմն դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ: Օրինակ՝ ՀՀ-ում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունն ուզում է «Ստամբուլյան» կոնվենցիան վավերացնել, գուցե դա այդ կոնվենցիա տեղորոշման հետ է կապված»,- ասաց վարչապետը:
Նա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, ստացե՞լ են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, թե ինչի՞ մասին է այդ կոնվենցիան, ո՞ւմ դեմ բռնության մասին է կոնվենցիան:
Բադասյանը նշեց, որ հանձնաժողովի կարծիքն ստացել են, մեկ նախադասությամբ ասած՝ կոնվենցիայի վերաբերյալ բոլոր շահարկումներն անտեղի են: Նախարարի խոսքով՝ կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային՝ ավելի լայն ընտանիքի անդամների նկատմամբ բռնության կանխարգելումն է. «ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ կոնվենցիան միասեռականների ամուսնությունների, նրանց կողմից երեխաների որդեգրման հետ կապ չունի»:
Վարչապետն ընդգծեց՝ պետք է հստակ արձանագրենք, որ ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի. «Անկախ որեւէ կոնվեցիայից՝ ՀՀ-ում որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք գործադրվի: ՀՀ-ում բռնության ոչ բոլոր դեպքերն են, որ ստանում են դատական եզրափակում, որ քրեական գործերը քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեն: Մի մուշտի է տվել, ինչ է եղել: Պետք է հստակ հասկանանք, որ մի մուշտի տալը ՀՀ-ում համարվում է քրեական հանցագործություն, քանի որ քաղաքացիները պետք է պաշտպանված զգան»,- ասաց վարչապետը:
Վարչապետը հարցրեց՝ բռնության կոչի դեպքում պատկերն արդյոք կոնկրե՞տ է: «Ասենք, օրինակ, ասում են՝ էս ինչ խմբին պետք է կոտորել, դա բռնության կո՞չ է»,- հարցրեց նա: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նկատեց․ «Պարոն վարչապետ, դա արդեն ցեղասպանությա կոչ է։ Դա արդեն քրեականացված է»։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կատակեց․ «Պաշտպանության նախարարի հայտարարություններն էլ․․․»։
Ի պատասխան վարչապետն էլ ասաց․ «Պաշտպանության նախարարը բռնության կոչ չի անում, նա պաշտպանության կոչ է անում, դրանք տարբեր բաներ են»։
Այս առիթով Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հովհաննես Թումանյանը հայտնի պատմվածք ունի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»: Նա պատմեց, թե մուշտիի արդյունքում օբյեկտը մահացել էր, քանի որ ընտանիքում առանց սկեսուրի թույլտվության շաքարամանից շաքար էր վերցրել եւ մուշտի էր ստացել:
«Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն տեղի ունեցած չի լինի կամ կլինի անիմաստ, եթե Հովհաննես Թումանյանի ձեւակերպած օրակարգին կոնկրետ լուծումներ չլինեն»,- հավելեց նա:
Վերջում վարչապետն ասաց, թե իրեն հուշեցին, որ Նար-Դոսն է գրել այդ պատմվածքը. «Թումանյանն էլ է այդ օրակարգին անդրադարձել, բայց, ամեն դեպքում, ներողություն եմ խնդրում»,- կատակեց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Տապանով փրկված ռուսաստանցի օլիգարխի որդին առաջարկել է իմպիչմենտ անել Միութենական պետության սեքսի նախարարին
Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ
ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը
Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ
Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով
Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար
ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը
Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան
Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի
Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ
ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում
Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը
Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին
Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին
Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան
Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել
Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ
Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին
Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը
Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու
Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք
Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Տվյալը, թե Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը. Փաշինյան
Շենգավիթում տաջիկը սպանել է 62-ամյա տղամարդուն՝ չհավատալու համար, որ ինքը Քրիստոսն է. բացառիկ մանրամասներ
Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ
ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ
Երևի հոր 400 հազար դրամ աշխատավարձով են դարձել ոսկու հանքի տեր, սատկած առյուծ թամբել. Չախոյան
Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը. Փաշինյան
Վենսին նման գիրք նվիրելը ես համարել եմ սադրիչ գործողություն. վարչապետը՝ Էդիտա Գզոյանի ազատման որոշման մասին
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT