Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Փոխվարչապետը ողջունել է ԱՄՀ առաքելության ղեկավարի առաջին այցը Հայաստան և հույս հայտնել, որ նա կհեռանա մեր երկրից լավ տպավորություններով և դրական տրամադրվածությամբ: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը և նշել, որ այս տարվա մայիսին հաստատված համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվելիք միջոցառումներն ամբողջությամբ համապատասխանում են Կառավարության առաջ քաշած բարեփոխումների տրամաբանությանը: Հարկային վարչարարության և հարկաբյուջետային համակարգին առնչվող միջոցառումները, ըստ փոխվարչապետի, ոչ միայն կրում են իրենց մեջ ֆինանսական բաղադրիչ, այլև ուղղորդում են ավելի գլոբալ ռազմավարությունները:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և առաքելության այցի ընթացքում Կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից կառուցողական մթնոլորտում ունեցած հանդիպումների համար: Նաթան Պորտերը, ընդգծելով, որ բարեփոխումներ իրականացնելու հարցում կառավարության եռանդն ու պատրաստակամությունը ակնհայտ է, նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ու անձամբ ինքը պատրաստ են աջակցել այս կարևոր գործընթացում: Ըստ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի՝ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանի առջև, իհարկե, մարտահրավերներ կստեղծի, բայց դրան զուգահեռ կհանգեցնի զգալի բարեփոխումների ամենատարբեր ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու արդեն իսկ ընդունված ռազմավարությունների առանցքային ուղղությունները: Նաթան Պորտերը դրական է գնահատել ՊԵԿ ռազմավարությունը՝ նշելով առանձին միջոցառումների կարևորությունը նաև այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում: Անդրադարձ է կատարվել անշարժ գույքի գնահատման հարկման ոլորտում բարեփոխումներին, հանրային ներդրումների կառավարմանը, պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքի ընդունմանը և հետագայում դրա լիարժեք իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտությանը: 

Տպել
518 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում

Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանը. Արծրուն Հովհաննիսյանը հերքեց Բաքվի տարածած լուրը

Սաուդյան Արաբիան արգելել է թուրքական բոլոր տեսակի ապրանքների ներկրումն ու հետ է կանչում այնտեղ ապրող սաուդցիներին

ԱՄՆ-ի կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Կոնգրեսին է ներկայացրել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձեւ

Հովհաննիսյանը խնդրում է զերծ մնալ զանգեր կատարելուց, որպեսզի չտեղորոշվի, չվտանգվի զինծառայողի կամ ստորաբաժանման կյանքը

Կենտրոնական կողմում դիակահանության խնդիր չունենք. այսինքն, մենք որեւէ բնագիծ հետ չենք քաշվել, որ դիակ մնա. Հովհաննիսյան

Այս պահին մենք շատ բարենպաստ դիրքի ենք հասել, կարող ենք ջախջախել հակառակորդի թշնամու բանակի մնացուկները. Սուրեն Սահակյան

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է 170 զինծառայողների փրկվելու մասին լուրին

Մենք երեք պետության դեմ ենք կռվում, բայց չեն հաղթելու. զենքն էլ ունենք, «դուխն» էլ ունենք. կամավոր

Արցախում Արսեն Սաֆարյանը զինակից ընկերների համար կարտոֆիլ է մաքրում (լուսանկար)

Կան Ադրբեջանի կողմից գրավված համարվող բնակավայրեր, բայց մինչև այսօր այդտեղ չկա իրենց վերահսկողուոթյունը. Հովհաննիսյան

Հայտնվել են կասկածելի լրատվական կայքեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում նաև բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ

Բերքահավաք՝ հրետակոծությունների ու ԱԹՍ-ների պայթյունների տակ. Վարդենիսում կարտոֆիլի մի մասը դեռ հողում է (լուսանկարներ)

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Ստեփան Գեւորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

«Հին օրերի երգը» ֆիլմի պես լիներ՝ ներկայացման պահին մեկն ու մեկդ բղավեիք՝ վերջացա՜վ․ Վերելք ներկայացումը էլ չի հետաձգվի

«Ֆոնսեկայի երեք տենորները». Մխիթարյանի ու թիմակիցների գերազանց խաղը՝ իտալական պարբերականի աչքերով

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներն ընդգծել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը

Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել

Թուրքը, որ մեզ քնած չկարողացավ սպանել, էլ վերջ, արդեն հայը վեր է կացել. արկակոծումները՝ ականատեսների աչքերով