Աննա Հակոբյանն այցելել է «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպություն (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Էջմիածնում գործող «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպություն։ Կազմակերպության հիմնադիր Տիգրանուհի Կարապետյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կառույցում, հանդիպել կազմակերպության հարկի ներքո ապրող աղջիկներին և արդեն շրջանավարտներին։ Աղջիկներն Աննա Հակոբյանին պատմել են իրենց առօրյայի, նախասիրությունների, ուսանողական կյանքի, երազանքների ու նպատակների մասին։

«Աղջիկների դեմքից և նրանց տրամադրությունից ակնհայտ է, որ իսկապես ընտանեկան մթնոլորտում են մեծացել։ Հրաշալի աշխատանք եք կատարել։ Շատ կարևոր է այն, ինչ դուք անում եք։ Եթե նախկինում դուք կարողացել եք այդ աշխատանքը անել և աղջիկներին ինտեգրել ու հասարակության լիարժեք անդամ դարձնել, հիմա կարծում եմ՝ նոր կառավարության հետ շատ ավելի հեշտանալու է ձեր գործը, իսկ աղջիկները շատ ավելի շահելու են»,- ասել է Աննա Հակոբյանը։ Տիգրանուհի Կարապետյանն էլ շեշտել է, որ «Մեր տան» աղջիկների ամենամեծ երազանքը եղել է բնակարան ստանալը։

«Այս տանիքի ներքո մենք ունեցել ենք և՛ լավ օրեր, և՛ դժվար օրեր, ամեն երեխա սպասել է բնակարան ունենալուն, և այսօր արդեն այդ մեծ երազանքը կարծես դառնում է իրականություն։ Մեր շրջանավարտներից արդեն երկու հոգի ստացել են բնակարանի վկայական»,- ասել է Տիգրանուհի Կարապետյանը։

Հանդիպմանը աղջիկներն Աննա Հակոբյանին հյուրասիրել են իրենց ձեռքով պատրաստած հալվան ու թխվածքները, նաև նվիրել իրենց ձեռքով պատրաստած ձեռագործ և ասեղնագործ զարդեր, հուշանվերներ։

Այցի ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել «Մեր տան» պատվավոր հյուրերի գրքում։

Տպել
882 դիտում

Երեկ երեկոյան հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ․ Արծրուն Հովհաննիսյան

Տեսանյութ է տարածվել, որտեղ ոստիկանության ծառայողը դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից. պարզաբանում

Առ այսօր հայտնի է գերեվարված 15 հայ զինծառայողի, 1 բնակչի մասին․ Կառավարությունն ու փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

Ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է. վարչապետ (տեսանյութ)

Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են մեզ համար. Արցախի ՄԻՊ

Արցախն ու պատերազմական օրերի պատկերը Դիլաքյան եղբայրների վրձնած նկարներում ու գույներով (լուսանկարներ)

Շարունակվում են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները. ոստիկանություն

Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ դարձավ

Աննա Հակոբյանը 13 հոգանոց կանանց ջոկատով շուտով կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու

Կորոնավիրուսի պատճառով մահացել է Կամերային երգչախմբի հիմնադիր Հարություն Թոփիկյանը

Սարգիս Ադամյանը գրեթե 8 ամիս անց խաղադաշտ վերադարձավ

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 207 դեպք, որոնցից 131-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից

Պարգեւների ներկայացված զինծառայողները. հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են. ՊԲ

Ի՞նչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը այն խախտող կողմի համար. վարչապետը՝ ձախողված հրադադարի մասին (տեսանյութ)

Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն. Արցախի նախագահ

Գրադի և Սմերչի կայանքներից հրթիռակոծվում են Մարտունին, Մարտակերտը, նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. Արցախի ԱԻՊԾ

Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆ

Իրանը զորքեր է կենտրոնացնում Արաքսի երկայնքով

Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային որակել Է որպես զինյալների տուրիստական գործակալ

Արմեն Գրիգորյանը ՌԴ գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին