37 համարի վարորդներն էլ գործադուլ չեն անում. Նոր տարվա օրերին կշարունակեն աշխատել իրենց համար

37 համարի երթուղին սպասարկող վարորդները երեկվանից դադարեցրել են գործադուլն ու անցել աշխատանքի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Խնդիրը զուտ գործատուի՝ ուղեւորափոխադրող կազմակերպության «Ժակ-ժան» ՍՊԸ-ի եւ վարորդների միջեւ էր, որը վերաբերում էր վճարումների եւ բոնուսների համակարգին: Այդ խնդիրը լուծվել է քաղաքապետի միջամտությամբ»,- ասաց Կարապետյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ 37 համարի երթուղին սպասարկող վարորդները սովորաբար յուրաքանչյուր տարվա առաջին 5 օրերին «Ժակ-ժան» ՍՊԸ-ի հետ պայմանավորվածություն են ունեցել, որի համաձայն՝ կարող են աշխատել, բայց այդ օրերի գումարն ընկերությանը չվճարել: Սակայն այս տարի ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ գծատերը կանչել են աշխատակիցներին ու ասել, որ միայն հունվարի 1-ն է այդպես լինելու եւ զրկել «պրեմիայից»: Մնացած օրերի համար պետք է ընկերությանը գումար տան: Բողոքներից հետո քաղաքապետարանի միջամտությամբ հետ են եկել նախկին պայմանավորվածությանը:

Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում 37 համարի երթուղին սպասարկող վարորդները գործադուլ էին հայտարարել երեկ առավոտյան: Նրանք բողոքում էին, որ ընկերության ղեկավարությունը չի ցանկանում իրենց հետ փոխհամաձայնության գալ:

37 համարի երթուղին սպասարկող 22 վարորդ կա, որոնցից հնարավոր է՝ 16-ն աշխատի: Մեկ օրվա գումարը կազմում է 6 հազար 500 դրամ:

Տպել
984 դիտում

Դատարանը մերժեց ՀՔԾ քննիչի կողմից հավաքված ապացույցները անթույլատրելի ճանաչելու մասին պաշտպանի միջնորդությունը

Անկախության տոնի կապակցությամբ պարգեւատրվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայության մի շարք աշխատակիցներ

Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է. ՊԵԿ-ը մանրամասնում է

Հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը. Ալեն Սիմոնյանի արձագանքը սպասվող հանրահավաքին

Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական կործանիչ է ընկել

Դատարանը վաղը կքննի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կողմերի բողոքները

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին

Արագածոտնի մարզպետի մոտ հաստատվել է երկկողմանի զարգացող թոքաբորբով կորոնավիրուս

Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ուզբեկստանի նախագահը

Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին. ՔԿ

Մահացած ծննդկանի երեխան այսօր դուրս գրվեց. հարազատները հավաքվել են հիվանդանոցում եւ շարունակում են մեղադրել բժշկին

Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ

Դատարանը հետաձգեց Մարտի 1-ի գործով տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդության լուծումը

Անձամբ ինձ համար այդ հանրահավաքը կազմակերպելու պատճառաբանությունները անհիմն են. Լիլիթ Մակունց

Ովքեր են ապրում Թբիլիսիի այն տանը, որտեղ ապրել է Արամ Խաչատրյանը, ինչ են պատմում նրանք. մանրամասներ (լուսանկարներ)

ՀՀ-ում քննվող բոլոր գործերը ծանոթացնե՞նք պաշտպաններին, ինչ է թե նրանք հայտարարում են, որ թաքցնելու բան ունենք. դատախազ

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Դանակահարություն Աբովյան փողոցի ակումբներից մեկում. 41-ամյա տղամարդը հարված է ստացել որովայնին

Դատարանը հետաձգեց Մարտի 1-ի մայր գործի նյութերը պաշտպաններին տրամադրելու միջնորդության լուծումը

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին