ՀՀ դեսպանությունները չեն պատասխանում հայկական մամուլի հարցումներին

16/01/2020 schedule19:20

«Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից վերջերս մի թեմայի շուրջ հարցում ուղարկեցինք ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, որտեղից ստացանք հետևյալ պատասխանը. «Հայտնում ենք, որ ս/թ (2019) հոկտեմբերի 31-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանություն ուղղված հարցումն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն՝ դրանում տեղ գտած հարցերին սպառիչ պատասխան ստանալու նպատակով»:

Պարզվում է, ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը աշխատանքային նոր մոտեցում է որդեգրել՝ ՀՀ դեսպանություններն այսուհետեւ իրավասու չեն պատասխանել հայաստանյան լրատվամիջոցների հարցումներին, ավելին՝ արտերկիր գործուղված ՀՀ դեսպանները չեն կարող հարցազրույցներ տալ հայական մամուլին:

Այս նորամուծությունը խիստ հետաքրքրական, եթե ոչ տարօրինակ է, քանզի մինչև վերջին ժամանակները դեսպանություններ ուղարկված մեր հարցումներին տրվում էր պատասխան: Բացի այդ, հայտնի է, որ թե՛ հայկական և թե՛ օտարերկրյա բազմաթիվ լրատվամիջոցներ սեփական երկրի դեսպանների ու դեսպանությունների մասին բազմաթիվ նախագծեր են իրականացրել և իրականացնում (տարիներ առաջ նման շարք էր արել հայկական կայքերից մեկը՝ «Զրույց դեսպանի հետ» խորագրով, ֆրանսիական հանդեսներից մեկը՝ «Посольская кухня» խորագրով և այլն), իսկ, ընդանրապես, ամեն օր ինֆորմացիոն հոսքերում կարող եք հանդիպել դեսպանների հարցազրույցների, որոնք տրվում են տեղական մամուլին (վերջին նման օրինակը Կուբայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Գուսկովի հարցազրույցն է «Российская газета»-ին):

Պարզելու համար, թե ե՞րբ և ի՞նչ նպատակով է նման աշխատանքային սկզբունք որդեգրվել և արդյո՞ք դա չի հակասում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, հարցում ուղարկեցինք ՀՀ ԱԳՆ, որին ի պատասխան գերատեսչության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն առաջնորդվում է միասնական տեղեկատվական քաղաքականությամբ և այդ նպատակով իրականացվում է ԱԳՆ բոլոր օղակների հանրային գործունեության համակարգում, որի մաս են կազմում նաև օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինները:

Այդ դեպքում, ո՞րն է դեսպանությունների մամուլի ծառայությունների ֆունկցիան: Այս հարցադրմանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը տալիս է հետևյալ բացատրությունը. «Վերջիններիս ղեկավարները պատասխանատու են հանրային իրազեկման նպատակով միջոցառումների իրականացման  համար այն երկրներում, որոնցում ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը»:

Այսինքն, կարելի է ենթադրել, որ դրվել է հստակ տարանջատում՝ դեսպանությունների մամուլի ծառայությունները պետք է աշխատեն միմիայն ընդունող երկրի լրատվամիջոցների հետ, դե իսկ ՀՀ դեսպաններն էլ պետք է հարցազրույցներ տան միմիայն իրենց հավատարմագրած երկրի լրատվամիջոցներին, ինչպես արդեն նշվեց վերևում:

Տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ եթե դեսպանությունների մամուլի ծառայությունները հայկական մամուլի հետ անմիջականորեն հաղորդակցվելու հնարավորություն այլևս չունեն (այդպես էլ պարզ չէ, թե կոնկրետ երբվանի՞ց և ի՞նչ նպատակով է նման մոտեցում որդեգրվել),ապա նշանակում է, որ նրանց աշխատանքը ոչ թե համակարգվում է, այլ՝ սահմանափակվում: Եվ ո՞րն է պատճառը: Դեսպանությունների մամուլի ծառայությունները առավե՞լ ծանրաբեռնված են, քան ԱԳՆ-ն, թե գուցե բավարար վստահություն չեն վայելում կենտրոնական ապարատի կողմից՝ սեփական երկրի մամուլի հետ ինքնուրույն շփում իրականացնելու հարցում:

Եվ ի՞նչու է ՀՀ ԱԳՆ-ի կողմից նման մոտեցում որդեգրվել հենց հիմա, երբ Հայաստանի կառավարությունն ու պետական բոլոր օղակները աշխատում են լինել հնարավորինս բաց մամուլի հետ շփման առումով, և հենց այնպիսի ժամանակահատվածում, երբ տարբեր ուժերի կողմից ջանք ու եռանդ չի խնայվում նոր իշխանությունների դեմ քարոզչական արշավներ ծավալելու գործում, իսկ մենք գիտենք, որ նման քարոզչական արշավների հաջողության ամենամեծ գրավականը, հավաստի և բաց ինֆորմացիայի սակավությունն է և ոչ թե դրա վերահսկումը կամ սահմանափակումը:

Ինչ խոսք, ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ դիվանագիտական ներկայացուցչության առաջնային պարտավորությունն է՝ նստավայր երկրում հնարավորինս հաճախ, արդյունավետ և հստակ ներկայացնել ու տարածել սեփական երկրի տեսակետն ու դիրքորոշումը, և այդ հարցում օտարերկրյա ԶԼՄ-ների հետ աշխատանքը սկզբնական հարթության վրա է: Վիճարկելի չի նաև փաստը, որ ԱԳՆ-ն կառույց է, որը կարող է սահմանափակել որոշակի ինֆորմացիոն հոսքեր, սակայն, մի բան այնուամենայնիվ պարզ չէ՝ ինչո՞ւ ՀՀ այս կամ այն դեսպանը չի կարող հայրենական մամուլի օգնությամբ տեղեկատվություն փոխանցել նաև սեփական երկրի լսարանին, մանավանդ այն պարագայում, երբ Հայաստանը արտերկրում ամենամեծ համայնք ունեցող երկրներից է, և թե՛ Հայաստանում ապրող լսարանին, թե՛ համայնքային լսարանին չափազանց հետաքրքիր է դեսպանությունների գործունեությունն ու համայնքային կյանքն ընդանրապես:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Ա. Նաղդալյանը իր պատասխանում նշել է նաև, որ արտաքին քաղաքական ոլորտում ձեռնարկվող քայլերի վերաբերյալ հայաստանյան դաշտում հանրային իրազեկման համար պատասխանատու են ԱԳՆ համապատասխան պաշտոնատար անձինք և ստորաբաժանումները: Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները, ըստ տարիներ շարունակ գործող կարգի, ԱԳՆ համապատասխան օղակների հետ հարցազրույցների համար պետք է հայտադիմումները ներկայացնեն ԱԳՆ, որն էլ կդիտարկի վերջինիս անցկացման նպատակահարմարությունը: «Այս կարգի մասին ԶԼՄ ներկայացուցիչները տեղյակ են»,- ասված է մամուլի խոսնակի պատասխանում:

ՀՀ դեսպանների հետ հարցազրույց անցկացնելու հայտադիմում ավելի վաղ ներկայացրել էինք ԱԳՆ և ոչ պաշտոնական, բանավոր պատասխան ստացել առ այն, որ ՀՀ դեսպանները հայկական մամուլի հարթակներին հարցազրույց չեն տալիս:

Չգիտեմ հայական տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչները ինչպես են ընկալում այս նոր կարգը, սակայն մի հարց, այնուամենայնիվ, մնում է առանց հստակեցման՝ ինչքանո՞վ է նպատակահարմար, որ արտերկրում հայկական ԶԼՄ-ները ներկայացնող թղթակիցները, որոնք, ի դեպ, այնքան էլ մեծաքանակ չեն, որքան ցանկալի է, որ լինեն, նույնպես, սահմանազատված լինեն ՀՀ դեսպանությունների մամուլի ծառայություններից, և ասենք, ինչպե՞ս կարող են այդ թղթակիցները տվյալ երկրի հայ համայնքի անցուդարձից հայրենի լսարանին տեղեկատվություն փոխանցել, եթե հնարավորություն չունեն անմիջականորեն հաղորդակցվելու դեսպանությունների մամուլի ծառայությունների հետ և  հարցադրումներ պետք է հղեն բացառապես արտգործնախարարություն: Ո՞րն է նման տարանջատման տրամաբանությունը, նպատակահարմարությունը կամ ի վերջո արդյունավետությունը:

Ինֆորմացիայի դերի ու ազդեցության մասին, ընդանրապես, կարելի է խոսել շատ երկար, օրինակներ քաղել ու այստեղ շարել թե՛ դիվանագիտության ոլորտից և թե՝ լրագրության, կարելի է ծավալվել մոլեգնող ինֆորմացիոն պատերազմների և դրանց հակազդելու մեթոդների մասին, կարելի է էջերով քաղվածքներ ներկայացնել տեղեկատվության ազատությանը և լսարանի տեղյակ լինելու իրավունքին վերաբերող օրենքներից, սակայն, ամփոփելով՝ անենք մեկ դիտարկում՝ յուրաքանչյուր տեղեկատվական քաղաքականություն ենթադրում է գործիքակազմ, որը հնարավորություն կտա իրականացնել ինֆորմացիայի հնարավորինս լայն ու ինտենսիվ տարածում: Սա է հաջողելու միակ բանաձևը: Այդ գործիքակազմում առանցքային նշանակություն ունեն լրատվամիջոցները և նրանց աշխատանքը այս կամ այն կերպ բարդացնելը այնքան էլ կառուցողական մոտեցում չէ:

 

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
1703 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին