Ամենակարեւոր խնդիրը սակագնի տրամաբանությունն է. կառավարությունը պետք է ձգտի, որ սակագինը լինի երկարաժամկետ. Մանուկյան

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը, եւ չի բացառվում, որ ընկերությունը համապատասխան հայտով դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այս մասին օրեր առաջ ՀԺ-ի հետ զրույցում հայտնեցին ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Դեռեւս 2019 թվականի վերջին տեղեկություն եղավ, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը սահմանին չի փոփոխվի եւ կմնա 2019-ի մակարդակին: Սակայն 2019-ի հունվարի 1-ից այդ սակագինը սահմանին արդեն փոխվել էր՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից դառնալով 165 դոլար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ հայ սպառողների համար գազի սակագինը 2019-ին կմնա անփոփոխ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի կրճատման եւ դրա արդյունավետության բարձրացման հաշվին։

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

- Պարո՛ն Մանուկյան, ինչ եք կարծում՝ «Գազպրոմ Արմենիա»-ն կդիմի՞ ՀԾԿՀ:

- Երբ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանին գազի գինը թանկացավ 15 դոլարով՝ 150-ից դառնալով 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար, դա տրամաբանորեն պետք է բերեր սպառողների համար գազի սակագնի թանկացման: Բայց այդ ժամանակահատվածում գտնվեցին այն ներքին արդյունավետության բարձրացման հնարավորությունները, որոնք որոշակիորեն կոմպենսացրին: Բազմիցս խոսվել է, որ սա հեռանկարային կամ ռազմավարական լուծում չէ, որովհետեւ այնուհանդերձ չափազանց կարեւոր է ոչ թե սակագնի քիչ բարձր կամ ցածր լինելը, այլ այն, որ սակագինը ապահովի համակարգի հուսալիությունն ու անխափանությունը: Եթե դիտարկում ենք՝ հնարավորություն ունեն դիմելու, թե ոչ, ապա տրամաբանորեն եթե չլիներ ներքին արդյունավետության բարձրացման հնարավորությունը, «Գազպրոմ Արմենիա»-ն ամբողջական հիմնավորմամբ կարող էր գազի գնի վերանայման հայտ ներկայացնել: Հիմա առնվազն մինչեւ այս պահը նրանք դա չեն արել: Դա կլինի շարունակական, թե կհասկանան, որ այլեւս հնարավոր չէ, արդեն 2 հանգամանքով է պայմանավորված:

Առաջինը՝ ՀԾԿՀ-ն կարող է սեփական նախաձեռնությամբ վերանայել սակագները: Իսկ երկրորդը՝ ընկերությունները, կախված իրենց ծախսային հիմնավորումներից, կարող են հայտ ներկայացնել: Այս պահի դրությամբ այդ հայտը չկա: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ բազմիցս հայտարարել է, որ մենք պետք է փնտրենք երկարաժամկետ լուծումներ, եւ որ մինչեւ առնվազն ապրիլի 1-ը, վստահաբար, դա սպառողի վրա չի կարող ազդել:

Իմ կարծիքով՝ ակնհայտ է, որ այս առումով բավականաչափ լուրջ մանիպուլյացիաներ են եղել նախկինում՝ փորձ անելով արհեստական աժիոտաժներ առաջացնել: Օրինակ՝ մոտ 4 ամիս առաջ, երբ ասում էին, որ գազի վերաբերյալ բանակցություններ էին ընթանում, որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ թվեր էին հնչեցնում, թե գազի գինը սահմանին 200-ից 210 դոլար է դառնալու: Բայց մենք արդեն իսկ ունենք պաշտոնական հաղորդագրություն, որ գազի սակագինը սահմանին ֆիքսված է՝ 165 դոլար:

- Շատ էր խոսվում, որ «Գազպրոմ Արմենիա»-ում ուռճացված հաստիքացուցակ կար, ստուգումներ էր սկսվել դրա վերաբերյալ:

- Այդ հաստիքների առումով մենք պետք է հասկանանք մեթոդաբանությունը: Նախկինում, ենթադրենք, ինչ-որ մեթոդաբանությամբ ստացել են աշխատակիցների թիվ, ինչ-որ մեթոդաբանությամբ ստացել են ոլորտի միջին աշխատավարձ, ոլորտի միջին աշխատավարձը բազմապատկվել է աշխատողների թվաքանակով եւ տրվել է սակագնի մեջ մտնող աշխատավարձային ֆոնդ: Կա՞ն արդյոք բարձրացման ռեզերվներ. անկեղծ՝ սա ինչպես ՀԾԿՀ-ի ուսումնասիրության տիրույթում է, այնպես էլ ներդրումային նախագծերի արդյունավետությունից է կախված: Սրա վերաբերյալ համալիր գնահատական տալը շատ դժվար է: Բայց, այնուհանդերձ, եթե մենք դիտարկենք, թե ինչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո, կարծում եմ, որ դրա շոշափելի արդյունքներից մեկը կորուստների ցուցանիշի նվազումն է:

- Եթե հաշվի առնենք, որ 2019 թվականի հունվարին սահմանին գազի գնի թանկացումը եղել էր 10 տոկոսի չափով, ապա քաղաքացին այդ հնարավոր գնաբարձրացումը դարձյա՞լ 10 տոկոսի չափով կզգա:

- Եթե գազի գինը սահմանին բարձրանում է 10 տոկոսի չափով, ապա պետք է գնահատել, թե ընդհանուր գնագոյացման արդյունքում ինչքան է այդ մի գործոնի կշիռը: Խիստ մոտավոր գնահատականներով սահմանում գազի 10 տոկոսանոց թանկացումը միջինում սակագնի վրա կազդի 5 տոկոսի սահմաններում: Գազի սակագինը սահմանին իր քաշով թերեւս ամենալուրջ ազդեցություն ունեցող գործոնն է, բայց, այնուհանդերձ, այլ հավասար պայմաններում դրա ազդեցությունը 5 տոկոսի շրջանակներում է:

- Սակագնի հնարավոր բարձրացման պարագայում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը:

- Լուծումների բազմությունը շատ է, բայց նշված պարագայում ամենակարեւոր խնդիրը արդար սակագնի տրամաբանությունն է: Եվ, որ ամենակարեւորն է, կառավարությունը պետք է ձգտի, որ սակագինը լինի երկարաժամկետ, քանի որ սակագնի առումով մոտեցումները շատ կարեւոր են բիզնես տնտեսվարողների համար:

- Հնարավո՞ր է, որ սակագնի բարձրացման դեպքում պետությունը որոշի սուբսիդավորել այդ հավելյալ գումարը։

- Մենք խոսում ենք մի բանի մասին, որը դեռ չկա: Առնվազն, եթե նման բան լինի, բավականաչափ հնարավորություն կա, որ պետք է ուսումնասիրենք եւ դիտարկենք դրա ազդեցությունը: Նորից եմ ասում՝ սակագինը պետք է լինի արդար գնագոյացման արդյունք:

- Գործող սակագինը, ըստ Ձեզ, արդա՞ր է, թե այն պետք է բարձրանա կամ իջնի:

- Եթե մենք դիտարկում ենք՝ կա՞ն արդյոք երկրներ, որոնք գազի դիմաց շատ ավելի բարձր սակագին են վճարում Ռուսաստանի Դաշնությանը, որի դիմաց Ռուսաստանը կարողանում է ե՛ւ սակագնով, ե՛ւ ծավալներով ավելի մեծ եկամուտներ ստանալ, այո՛, կան: Եթե դիտարկում ենք երկրորդ հանգամանքը, ԵԱՏՄ շրջանակներում չկա՞ն արդյոք երկրներ, որոնք ավելի ցածր սակագնով են գազ ձեռք բերում սահմանին, քան՝ մենք, այո՛, կան՝ Բելառուսը: Բայց մենք պետք է նաեւ հասկանանք, որ Հայաստանի եւ Բելառուսի շուկաները իրարից մոտ 10 անգամ տարբեր մեծություններ են: Բելառուսը մոտ 10 անգամ ավելի շատ գազ է սպառում, քան ՀՀ-ն: Հետեւաբար նրա բանակցային ուժը, որպես սպառողի, Ռուսաստանի համար շատ ավելի մեծ է:

Տպել
1854 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին