Երևան
-7 °C
Մականախաղի նախկին մարզիչ Հրանտ Պետրոսյանը, որը Գյումրիում ցանկանում է սպորտային համալիր կառուցել, բախվում է բյուրոկրատական քաշքշուկների: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ վճռական է տրամադրված, սակայն հանգամանքները դանդաղեցնում են գործը: Ըստ նրա՝ այդպես է, քանի որ պետական որոշ կառույցներում այնպիսի համակարգով են աշխատում, ինչպիսին եղել է ավելի քան 30 տարի առաջ:
«Գյումրու կառույցներում մարդիկ կան, որ չգիտեն, որ Բրեժնեւը մահացել է», կատակում է նա:
Պետրոսյանը նշում է, որ ամեն հերթական աշխատանքի համար համապատասխան գերատեսչությունից թույլտվություն ստանալու համար երկար ժամանակ է պահանջվում: Նրա ու նրա զարգացման հիիմնադրամի՝ «Գյումրի Սպորտ Սիթիի» տնօրեն Աղունիկ Պետրոսյանի խոսքով՝ երկար պատմություն է եղել, որ կարողանան գոնե ժամանակավոր էլետրականության հարցը լուծել: Ջրագիծ ունենալն էլ, ըստ նրանց, մեկ այլ պատմություն է եղել. ջրագիծը քաշել են, բայց դեռ անելիքներ կան:
«Մեր օրենքներն այնպիսին են, որ մի 100 հոգի գործ ունենա: Այնպես է բաշխված, որ օրինակ գրիչը մեկի մոտն է, կնիքը՝ մյուսի, թուղթը՝ մեկի, թանաքը՝ մեկի, այդպես վազվզում ես իրենց մեջները»,- ասում է Հրանտ Պետրոսյանը՝ իրավիճակը նմանեցնելով խորհրդային տարիներին:
Այս պահին նրա գլխավոր խնդիրը կապված է գույքի մաքսազերծման հետ: Գյումրիում պահման է տրված արհեստական խոտածածկը: Ըստ օրենքի՝ Պետրոսյանը պետք է վճարի 20% ԱԱՀ եւ 30% մաքսատուրք: Նա շեշտում է, որ պետությունից հատուկ արտոնություններ կամ փող չի խնդրում, պարզապես ուզում է, որ հնարավորության դեպքում, պետության լիազորությունների շրջանակներում հարկային բեռը մեղմվի, քանի որ խոտածածկը գնել է ավելի քան 76 հազար եվրոյով եւ ստիպված է դրա կեսի չափով էլ հարկ վճարել, ու թեեւ ֆինանսական խնդիրներ չունի, այդքանը նրա համար էլ է շատ մեծ գումար:
Այս հարցը, սակայն, ոչ մի կերպ չի ստացվում լուծել: Աղունիկ Պետրոսյանը նշում է, որ մաքսատանն իրենց ասել են, որ այս պարագայում հարկային բեռը մեղմելու ոչ մի մեխանիզմ չկա: Այդպես է պատասխանել նաեւ ՀՀ Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը: ՀԺ-ի հարցին ի պատասխան էլ Պետական եկամուտների կոմիտեից ասացին, որ այս դեպքում օրենքը ոչ մի արտոնություն չի նախատեսում՝ անկախ նրանից, թե որքան թանկ է եղել ապրանքը:
«Գյումրի Սպորտ Սիթիի» մանրակերտը
«Գյումրի Սպորտ Սիթիի» գաղափարը եղել է դեռ 12 տարի առաջ: Մեկ անգամ երկար գործընթացներից հոգնելու պատճառով Պետրոսյանն արդեն դադարեցրել է կառուցումը: Վերսկսել է հեղափոխությունից հետո՝ 2019թ. սեպտեմբերին: Վաճառել է Նովոսիբիրսկի տունը, գրեթե բոլոր բիզնեսները եւ վերջանակապես տեղափոխվել ՀՀ: Այս անգամ ոչ մի դեպքում չի պատրաստվում կանգնեցնել գործը: Նշում է, որ, եթե պետք լինի, բարձր հարկերն էլ կվճարի, պարզապես ցանկանում է, որ երկրում մտածողությունն ու օրենքներն այնպես փոխվեն, որ արհեստական խոչընդոտներ չլինեն, ու մարդկանցից քարե նյարդեր չպահանջվեն:
«Իրենք փող չունեն դաշտ սարքելու, երեխաներով զբաղվելու համար, ու հանկարծ դու ուզում ես զբաղվել, ինստիտուցիոնալ բոլոր կառույցներով հարկեր են ուզում: Ես դա համարում եմ պետության կողմից «ռեկետ»»,- ասում է նա՝ ավելացնելով, որ հարցը բարձրաձայնում է, քանի որ կան շատ մարդիկ, որոնք ցանկանում են ներդրումներ անել, սակայն բախվելով այն խոչընդոտներին, որոնց ինքն է հանդիպում, մտափոխվում են:
«Սպորտ Սիթիի» կառուցման հիմնական նպատակներից մեկը երեխաների ու երիտասարդների համար զբաղմունք ապահովելն է, ինչի բացակայությունը, ըստ Պետրոսյանի, Գյումրիում շատ է զգացվում: Մարզահամալիրը նախատեսված է լինելու մականախաղի, լակրոսի եւ ֆուտբոլի համար: Պետրոսյանը, որը ժամանակին խաղացել է ԽՍՀՄ մականախաղի հավաքականում, 2 տարի եղել է ԽՍՀՄ երիտասարդների եւ 8 տարի Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների ավագ մարզիչը, ընդգծում է, որ վստահ է, որ այդ մարզաձեւերում հայերը կարող են հաջողություններ ունենալ:
Տարածքը, ըստ Աղունիկ Պետրոսյանի, ամայի է եղել:
«Սպորտ Սիթին» կառուցվում է Մուշ թաղամասում գտնվող 5.5հա տարածքի վրա: Այն, ըստ Աղունիկ Պետրոսյանի, ամայի է եղել: Աշխատանքները վեսկսվելուց հետո արդեն ավարտին են մոտենում խոտածածկի տեղադրման ու բեմի կառուցման աշխատանքները, եւ ամռանը ակումբն արդեն պատրաստվում է հյուրընկալել միջազգային 2 մրցաշար: Կա նաեւ սահադաշտ, որը Հրանտ Պետրոսյանը հանձնել է մի ընտանիքի, որը, այսպես ասած, աշխատեցնում է այն:
Բեմի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ակումբում լինելու են նաեւ լոգոպեդներ, օտար լեզվի խմբակներ: Պետք է կառուցվի նաեւ լողավազան, փակ մարզադահլիճ վերը նշված 3 մարզաեւերի համար, կանաչապատ տարածքներ, հյուրանոց մարզիկների համար եւ այլն:
Ներդրողի խոսքով՝ սկզբնական շրջանում՝ ամենաքիչը 2 տարի, ակումբը գործելու է անվճար, 3-4 տարի էլ ինքը ներդրումներ է անելու առանց այդ գումարները հետ բերելու: Ժամանակի ընթացքում ակումբը պատրաստելու է պրոֆեսիոնալ մարզիկներ, որոնց պայմանագրերից էլ եկամուտ է ունենալու:
Ազնողում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները
Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ
Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող
Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
© 2021 Հայկական ժամանակ