Երևան
12 °C
Մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հանրությանը հիշեցրեց դեռեւս անցյալ տարվա օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր հնչեցրած «համազգային 6 կոնսենսուսները», ու շատերի մոտ հարց առաջացավ, թե ի՞նչ ենթատեքստ ուներ այդ հիշեցումը: Ըստ երեւույթին պատճառներից մեկն էլ այն էր, որ օգոստոսի 5-ից հետո Հայաստանում շատ բան է փոխվել՝ հատկապես ներքաղաքական լարվածության եւ իշխանությունների դեմ նախկինների սանձազերծած քարոզչական պատերազմի առումով, եւ այս համատեքստում «համազգային 6 կոնսենսուսները» նորովի ընկալելու անհրաժեշտություն կա: Այն իմաստով, որ անցած 6 ամիսներն ավելի բացահայտորեն ցույց տվեցին՝ այդ կոնսենսուսները հասարակության համար ընդունելի են, իսկ նախկին իշխանությունների ու նրանց հարող շրջանակների համար՝ ոչ: Անդրադառնանք հերթով:
Կոնսենսուս առաջին. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից: Նախկինները դա չէին բացառել ու լավ էլ կիրառում էին: Քոչարյանի թիկնապահներն, օրինակ, ծեծելով մարդ էին սպանում, իսկ Սերժ Սարգսյանի օրոք դիմակավորված խուժանը (այդ թվում՝ պետական պաշտոնյաներ) հարձակվում էր ցուցարարների վրա ու մահակներով ծեծում: Այսինքն՝ բռնությունը ներքաղաքական հարցերի լուծման գործիք էր:
Կոնսենսուս երկրորդ. Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտումն իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է: Նախկինների ժամանակ դա միակ եւ նույնիսկ հիմնական աղբյուրը չէր, այլ աղբյուրներ էլ կային: Օրինակ՝ համարյա բացահայտորեն բաժանվող ընտրակաշառքը, ահաբեկումները, հանրապետությունից բացակայողների ձայները, թվանկարչությունը եւայլն: Համաձայնվեք՝ միամտություն կլիներ կարծելը, թե նրանք հրաժարվել են այդ գործիքակազմից, եթե անգամ այսօրվա ակցիաների համար են վճարովի մասնակիցներ ապահովում:
Կոնսենսուս երրորդ. Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, եւ ներհայկական հարցերում օտար ուժերի ներգրավումը (պարզ ասած՝ «դրսից տղաբերելը») անթույլատրելի է: Իսկ նախկիններն առանձնապես չէին խորշում դրանից ու հիմա էլ չեն խորշում: Օր ու մեջ մատնագրեր են գրում կամ Մոսկվա՝ «հավաստի տեղեկություններ ներկայացնելով» թե այս իշխանություններն արեւմտամետ են ու Ռուսաստանի դեմ են աշխատում, կամ Եվրոպա՝ գանգատվելով, թե սրանք իրենց հանձնարարականները չեն կատարում: Ու երկու դեպքում էլ ենթատեքստը նույնն է՝ «մի բան արեք, պատժեք սրանց»:
Կոնսենսուս չորրորդ. Հայաստանն ու Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից, հովանավորչությունից, արհեստական մենաշնորհներից եւ այլն: Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, ինքն էր Երեւանի այն ժամանակվա քաղաքապետի վրա բարկացել, թե «փողի վրա նստած՝ փող ես ուզում», նրա օրոք մենաշնորհներն «ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվեցին», որդուց բացի որեւէ մեկը չէր կարող բջջային հեռախոսներ ներկրել, Սերժ Սարգսյանն էլ անձամբ էր ելույթ ունենում օլիգարխների քարոզարշավների ժամանակ ու նաեւ հրապարակավ դժգոհում, թե «բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում մի քանի հոգի շաքարավազ ներկրի՞»:
Կոնսենսուս հինգերորդ. Օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն, եւ դա պիտի դառնա ներազգային հարաբերությունների առանցքը: Թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք որքանով էին բոլորը հավասար օրենքի առաջ՝ երեւի բոլորս ենք հիշում: Անգամ «հավասար լինելու» գնացուցակներն էին հայտնի՝ ինչ արժե, ասենք, դատարանի այս կամ այն վճիռը, բանակից ազատվելը կամ տարկետումը, ապօրինի կառույց օրինականացնելը, «ատկատի» տոկոսը եւ այլն: Յուրայինների համար էլ հաճախ գործում էր «զեղչերի ճկուն համակարգ»:
Վեցերորդ կոնսենսուսը վերաբերում է Արցախի հարցի կարգավորմանը, եւ հետագայում դրան առանձին կանդրադառնանք: Բայց ասվածն էլ բավարար է՝ ցույց տալու համար, որ այս կոնսենսուսները ներազգային հարաբերությունների անկյունաքար ու կենսակերպ դարձնելը պարզապես բացառում է ոչ միայն նախկինների վերադարձը, այլեւ ընդհանրապես վերադարձն անցյալին՝ անկախ դրա «փաթեթավորումից»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT