Հայաստանում երբեք չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստատեսություն․ Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց պարզաբանել ԱԺ-ում հանրաքվեի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ իր այն հայտարարությունը, ըստ որի՝ բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն իրավական կամ այլ ճանապարհով խոչընդոտ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտմանը, նրանք կարժանանան ուժեղ հակահարվածի՝ որպես հակաժողովրդավարական եւ հակապետական ուժեր․

«Ինչպես ասում են՝ «գող, սիրտը՝ դող», ոմանք շտապեցին հայտարարել, որ դաժան օրեր են սպասվում։ Ի՞նչ նկատի ունեիք, ի՞նչ եք պատրաստվում անել, արդյոք վառե՞լ նրանց մեքենաները, որովհետեւ նման հարցադրում է հնչել ԱԺ ամբիոնից»,- ասաց Գաբրիելյանը՝ նկատի ունենալով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթը։

«Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ էդպես չէին խոսի, որովհետեւ եղել են ժամանակներ, եղել են մեքենա վառողներ, պադյեզդներում մարդ ծեծողներ, եւ էդ նույն մարդիկ երբեք էդ մարդկանց հետ էդ տոնով չեն խոսել, որովհետեւ իմացել են, որ իսկապես կարող է հաջորդի մեքենա վառելը, որոշ դեպքերում նաեւ ավելի համոզիչ մեթոդներ։ Ես ուրախ եմ, որ այսօր մեր կառավարության պայմաններում այդպիսի տոնայնությամբ խոսակցություն է տեղի ունենում կառավարության ու վարչապետի հասցեին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այն ժամանակ, երբ ինքն էր այդպես խոսում, այսօրվա մի շարք ընդդիմադիր գործընկերներ ուղղակի սփրթնում էին ԱԺ դահլիճում նստած․

«Ես հիմա ուրախ եմ, որ նրանք վերագտել են կամ գտել են իրենց վստահությունը»։

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով՝ ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամարտահայտմանը, կհամարեն հակապետական ուժ․

«Ինձ թվացել է, որ բոլոր ժամանակների ընդդիմադիրներս էդպես ենք վերաբերվել, որ ոչ թե ով չի քվեարկում «այո», այլ խոչընդոտում է կամարտահայտմանը․․․ մեր երազանքը դա չի՞ եղել։ Ասել եմ՝ իրավական խոչընդոտ։ Ինչ եմ ակնարկել, որ եթե էս որոշումը ՍԴ-ում վիճարկվի, մենք դա էդպես կգնահատենք։ Ինչո՞ւ, որովհետեւ ասում ենք՝ ժողովրդին հարցնենք, եթե ուժ կա՝ ասում է ՝ չէ, ես ժողովրդին չեմ ուզում հարցնել, ուզում եմ հարցնել ՍԴ-ին, առավել եւս այս իրավիճակում, բխում է որոշակի հետեւություն։ Իսկ երբ ես ասում եմ՝ մենք պետք է երաշխավորենք ժողովրդի ազատ կամարտահայտությունը, ասում ենք՝ եկեք ձեր փաստարկները ժողովրդին ասեք, մենք էլ մերը կբերենք, ժողովուրդը կորոշի»։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում երբեք չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստատեսություն․

«ՀՀ պատմության մեջ երբեք այսպիսի պայմաններում քվեարկություն չի եղել, եւ չի եղել, երբ ՀՀ-ն մամուլի ազատության չափանիշով կիսում է աշխարհում 8-րդ տեղը ֆրանսիայի հետ։ Էդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, ո՞ւմ մեքենան ենք վառում, եւ․․․շնորհակալություն»,- եզրափակեց վարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4714 դիտում

Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի

Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել

Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը

Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով. նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին

Նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են. Ղազարյան

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչության հանցակիցների ողջ շղթան. ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ձևերով. Հովհաննիսյան

Սոցիալական ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխայի համար

Ասում է՝ Նիկոլին սպանեմ՝ ի՞նչ կլինի. եթե սա ահաբեկչություն չէ, ի՞նչ է. Արուսյակ Ջուլհակյան. տեսանյութ

Աշխատանքը չկորցնելու վախից բերված մարդկանցով անգամ չկարողացաք մարդաշատություն ապահովել. Խաչատրյան

Մարդկանց զոռով, շառով, ստիպելով ակցիայի տանելու հետևանքը. Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» աշխատաժողովին

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել

Հայոց ցեղասպանության թանգարանը հուլիսի 5-ին փակ կլինի

Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը մեկօրյա հացադուլ կհայտարարեն

Չենք մոռացել «Հոկտեմբերի 27»-ին Քոչարյանի ժպիտը, կաթողիկոս կոչեցյալը իմացել է ահաբեկչության մասին. տեսանյութ

Արմավիրի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Սա ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն է. ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնվել. ԱԳՆ

«Quanta» ծրագրի երկրորդ տարվա շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները

Սիրելի եպիսկոպոսներ, դադարեք ստորագրել Կտրիճ Ներսիսյան անունով ահաբեկչության պաշտպանի տեքստերի տակ. Ռուբինյան

Եպիսկոպոսների հայտարարությունը խայտառակություն է. եթե պատանդի կարգավիճակում եք՝ նշան տվեք. Հարությունյան

Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվում են «Սիզընսի» այգում

Կրթվելը նորաձև է Գյումրիում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

SMS եկավ, թե «Սիզընս»-ից երթ ենք անում. ինչպես են ՀԷՑ-ի ղեկավարները մարդ հավաքագրում. ձայնագրություն

Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից. Էլշան Իբրահիմովը կարտաքսվի Ադրբեջան

Ջրափրկարարները ափ են դուրս բերել ջրահեղձման վտանգի մեջ հայտնված անչափահասներին

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը

Կանխվել է բծախնդրորեն մշակված ահաբեկչական ծրագիր. ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Վայոց ձորի մարզով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհը նորոգվում է

Աղմուկ հանած միջադեպով կալանավորվել է Տիգրան Ուլուբաբյանը. ինչ էր ասել ՆԳ նախարարը այս դեպքի հետ կապված

Հանրային մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը. ՀՌՀ արտահերթ նիստի հայտարարությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին

Ջրվեժ գյուղում առվի հունը բարձրացել է՝ հեղեղելով բակեր, ավտոտնակներ և նկուղներ

Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին

Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին. Ալեն Սիմոնյան

ՍԱՏՄ-ն ներկայացրել է կենդանիներ արտահանելու դեպքում սահմանված պահանջները