Իջեւանի ԲԿ տնօրենի պաշտոնի հավակնորդը պնդում է՝ ամեն ինչ արել են, որ ինքը չհաղթի, մարզպետին լավ աշխատող պետք չէ

Տավուշի մարզի «Իջեւան բժշկական կենտրոնի» տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքների վերաբերյալ կասկածները, որոնք դեռ ամիսներ առաջ հայտնեց այդ մրցույթի մասնակիցներից մեկը, դեռեւս չեն փարատվում եւ նա շարունակում է պնդել, որ իր իրավունքները խախտվել են: Վազգեն Մարգարյանը վստահ է, որ երկրորդ անգամ անցկացված մրցույթում հաղթողների մեջ իր անունն էլ պետք է լիներ, մինչդեռ կենտրոնն արդեն նոր տնօրեն ունի:

Անցած տարի Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար, նույն պաշտոնի հավակնորդ Վազգեն Մարգարյանը բոյկոտել էր մրցույթի գրավորի փուլը՝ նշելով, որ թեստում ընդգրկված առաջադրանքների մեծամասնությունը դուրս է այն հարցաշարից, որը նախապես տրամադրվել է իրեն: Արդյունքները բողոքարկելուց հետո երկրորդ անգամ էր մրցույթ կազմակերպվել: Գրավոր փուլում 100 միավոր հավաքելուց հետո Մարգարյանը չէր հաղթահարել մրցույթի 2-րդ՝ բանավոր փուլը, քանի որ, ըստ հանձնաժողովի, 5-ից 2 հարցին սխալ էր պատասխանել:

Մասնակիցը սա էլ էր բողոքարկել: Բողոքարկման հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ նշված երկու հարցերից մեկը ձեւակերպված է եղել ոչ հստակ, ուստի Վազգեն Մարգարյանի պատասխանը եւս կարող էր ճիշտ համարվել: Այդուհանդերձ, մրցույթի հաղթողները շարունակել են մնալ երկուսը՝ Էդուարդ Գրիգորյանը եւ Արսեն Մկրտչյանը, որոնցից առաջինին էլ Տավուշի մարզպետը նշանակել է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն: 

Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարծես ամեն ինչ արվում է, որ ինքը չդառնա տնօրեն: «Եթե մարզպետը չի ուզում, որ ինչ-որ մեկը հաղթի, չի հաղթում»,- ասաց նա:

Նշենք, որ բողոքարկման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության մեջ նշված է, որ քննության հարցերից մեկը, որը հանձնաժողովը համարել է սխալ, կարող է դիտվել ճիշտ պատասխան, իսկ 2-րդի դեպքում նշված է, որ հանձնաժողովի անդամը եւս ճիշտ չի հնչեցրել հարցի պատասխանը:

Ի տարբերություն Վազգեն Մարգարյանի, որը պնդում է, թե մրցույթի բանավոր փուլում սխալ համարված երկու հարցերից մեկը ճիշտ համարվելու դեպքում ինքը եւս պետք է հաղթող ճանաչվեր, ու հետեւաբար անհրաժեշտ է երրորդ անգամ անցկացնել թափուր պաշտոնի մրցույց, Տավուշի մարզպետարանում այլ կարծիք ունեն: 

«Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա մարզպետը որոշում է կայացրել մրցույթի արդյունքը մասնակից Վազգեն Մարգարյանի մասով անփոփոխ թողնելու մասին: Հետեւաբար նա չէր կարող համարվել մրցույթի հաղթող եւ արդյունքների վերանայման կարիք չկա»,- նշված է մեզ տրամադրված պատասխան գրության մեջ:

Բողոքարկման հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց Մարգարյանը եւս գրավոր դիմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ իմանալու հաղթե՞լ է, թե՞ ոչ: Պատասխան նամակում նշված է եղել, որ հաղթողները միայն երկուսն են: Նա այժմ ցանկանում է, որ մարզպետը հիմնավորի այս որոշումը:

Ընդգծենք, որ ՀՀ կառավարության N992-Ն որոշմամբ բուժհաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի 2-րդ փուլում հարցատոմսերի առնվազն 4 հարցերի պատասխանները ճիշտ գնահատվելու դեպքում՝ մասնակիցն անցնում է մրցույթի երրորդ փուլ, որի ժամանակ ներկայացվում է կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը եւ անցկացվում է քվեարկություն:

Ըստ կարգի, հաղթող մասնակիցներից տնօրենին նշանակում է մարզպետը: Նրա որոշմամբ, ինչպես նշեցինք, ԲԿ-ի ղեկավար է նշանակվել Էդուարդ Գրիգորյանը, իսկ փոխտնօրեն՝ մյուս հաղթող Արսեն Մկրտչյանը:

Մարգարյանի խոսքով՝ նոր տնօրենը մարզպետի համագյուղացին է, այդ պատճառով էլ հենց ինքն է նշանակվել: Փոխտնօրենն էլ Լոռու մարզի «Սպիտակի ԲԿ»-ում է աշխատել եւ ազատվել ֆինանսական խախտումների պատճառով:

Ինչպես հավելեց, «Իջեւանի ԲԿ»-ում այլ բժիշկներ եւս կային, որոնք կցանկանային մասնակցել թափուր պաշտոնի մրցույթին, սակայն չեն մասնակցել, որովհետեւ գիտեին, որ առանց մարզպետի համաձայնության ոչ ոք չի կարող հաղթել:

Մարգարյանի փոխանցմամբ՝ երբ ինքն էր ղեկավարում բուժհաստատությունը, 7 ամսվա մեջ 130 միլիոնով ավելացրել է ԲԿ-ի բյուջեն պետպատվերի եւ վճարովի ծառայությունների գծով, նաեւ նշված ժամանակում 75 միլիոնով աշխատավարձի ֆոնդն ավելացրել:

«Մարզի այլ հիվանդանոցների տնօրենները հազիվ գոյությունը քարշ են տալիս, ֆինանսական առումով ծայրը ծայրին չեն հասցնում, աշխատանքը վատ են կատարում, իրենց ոչ մի նկատողություն չի տվել մարզպետը, մեկին գործից չի ազատել: Ես լավ աշխատանքի, ցուցանիշների պայմաններում ամեն ինչ անում եմ, դրանից հետո չի ցանկանում ինձ հետ աշխատել: Այստեղ ցանկացած մարդու մտքով մի բան է անցնում. ինքն այլ ցանկություններ ու ախորժակներ ունի»,- նշեց Մարգարյանը՝ հավելելով, որ պարզվեց՝ լավ աշխատանքը մարզպետին չի հետաքրքրում:

Տպել
1350 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին