Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, պատահածը սահմռկեցուցիչ է. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը քիչ առաջ եղել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ գտնվում է այսօր ծեծի ենթարկված եւ մարմնական ծանր վնասվածքներ ստացած աղջնակը: Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր, Երևան տեղափոխելու որոշում է կայացվել: «Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել էին այսօր Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակին։ Վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան։
պատահածը սահմռկեցուցիչ է... չի կարող լինել որևէ արդարացում...»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետը:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Ժամը 14:50-ին Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: ՇՄ դատախազության տեղեկատվությամբ, երեխան մարմնական վնասվածքները ստացել էր իրենց տանը: Վնաս հասցրած անձը հանդիսացել է անչափահասի մայրիկի ընկերը: Ավելի ուշ,  հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ եւ ձերբակալվել:  

Դեպքով հարուցվել է քրեկան գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին և 14-րդ կետի հատկանիշներով:

 

Տպել
3317 դիտում

Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Մի անգամ դասին․ հեռավար կրթությունից զվարճալի դեպքեր են պատմում ուսանողները եւ աշակերտները

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

12-ամյա տղային մի քանի ժամ փնտրել են փոքր եղբայրները. նրան գոմում կախված է գտել հարեւանի կինը

Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. բուժումն այս պահին ավարտվել է

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու է գնացել եղբայրը

ՓՄՁ-ներից 120 հայտ ենք ստացել արդեն, որի ընդհանուր գումարը կազմում է 1․4 մլրդ դրամ․ Խաչատրյան

Բռնցքամարտի ռուս մարզիչը կարծում է, թե վարակվել է հայ կոլեգայից. Tribuna.com

Հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 46 տոկոսով. ՊԵԿ

«Դոմոդեդովո»-ի տարածքում այս պահին ՀՀ քաղաքացի ուղևորներ չկան

Հրդեհ Դալար գյուղի թռչնանոցում. 4500 ճուտ է ծխահարվել

Կորոնավիրուսով վարակման դեպքերը՝ ըստ մարզերի

Ապրիլի 1-ից գործում են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված բոլոր 4 ծրագրերը․ նախարար

14 քրգործ՝ որդեգրման գործընթացում չարաշահումների եւ ծնողներին երեխաներից բաժանելու հաղորդումներով. դատախազություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում՝ ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Երևան համայնքի ավտոբուսների 40 երթուղիներով ամեն օր 3 անգամ կտեղափոխվեն բուժաշխատողները

Արցախում հրազենային վիրավորումից զինվոր է մահացել

Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ բժշկական դիմակ

Ապրիլի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 26 դեպք. օպերատիվ իրավիճակը Հայաստանում