«Եկեք ՄԻՊ-ի իրավունքները չսահմանափակենք»․ վարչապետը կատակեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծ, որով պետք է կանոնակարգվի կալանավորված անձանց կալանքից ազատման հարցի քննության ժամկետի ու ծանր հիվանդության հիմքով հետագա պատիժը կրելու ժամկետները։

Նախագծի նպատակն է, որ դատապարտյալների կամ կալանավորված անձանց ծանր հիվանդության դեպքում համապատասխան գործընթացը տեւի շատ արագ, մասնավորապես, կալանավորված անձի դեպքում հսկող դատախազը պարտավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնել դատարան, նույնն էլ՝ դատապարտյալի դեպքում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ այս նախագիծը մի քանի սկզբունքային առումով պետք է փոխվի, որովհետեւ կարող է Սահմանադրության հետ կապված խնդիրներ առաջացնել։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ իր հերթին ասաց, թե չի կիսում ՄԻՊ-ի դիրքորոշումը։

Արձագանքելով նրանց՝ Ռուստամ Բադասյանն ասաց, թե ՄԻՊ-ը կարող է առանձին նախագիծ ներկայացնել, քննարկեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագիծը հետ տանեն, նորից քննարկեն․ «Եթե ՄԻՊ-ի դիտողության պատճառով պետք է Մարդու իրավունքների պաշտպանի իրավունքները խախտվեն, դա էլ երեւի այս նոր աշխարհի առանձնահատկությունն է»,- կատակեց վարչապետը՝ հավելելով՝ «եկեք ՄԻՊ-ի իրավունքները չսահմանափակենք»։

«Ամենայն հարգանքով, կառավարությունը չի կարող սահմանափակել իմ իրավունքները», - ասաց Արման Թաթոյանը։

«Ոնց ասեք»,- ծիծաղելով արձագանքեց վարչապետը։ Որոշվեց հարցը հետ ուղարկել եւ եւս մեկ անգամ քննարկել։

Տպել
1514 դիտում

Ուսումնական տագնապ է հայտարարվել 1-ին զորամիավորում. ՊՆ

«Բավարիան» ու գերմանական մի շարք այլ ֆուտբոլային ակումբներ վերսկսել են մարզումները. BBC

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է

«Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի». վարչապետը վստահեցրեց՝ գնաճը վերահսկվում է, ամեն ինչ արվում է կանխելու համար

Գիշերը կորոնավիրուսից մահացածը մարալիկցի որսորդն է․ «Գյումրի» ԲԿ-ի մեկուսացված աշխատակիցներն իրենց լավ են զգում

Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու 222 քաղաքացի, կիրականացվի ևս մեկ թռիչք . Տիգրան Ավինյան

Հրազդանի բնակչի սպանության մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի. գործն ուղարկվել է դատարան

ՃՈ-ն մարտի 30-ից ապրիլի 5-ը հայտնաբերել է ոչ սթափ 48 վարորդ

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց

Ֆուտբոլային զոհերը. ով ինչ է կորցնելու ֆուտբոլի համաշխարհային դադարի պատճառով

55, 65 եւ ավելի տարիքի մարդիկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ են․ Նիկոլ Փաշինյան

Արտասահմանցի պրոֆեսորները առցանց դասեր կանցկացնեն հայաստանցի երաժիշտների համար․ հաջորդ ուսուցչի անունը դեռ չի նշվում

Չե՞ք կարծում, որ ձեր պատգամավորների մի մասը անիմաստ խոսում է՝ ոչինչ չանելով. Փաշինյանը պատասխանեց օգտատիրոջ այս հարցին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավ-արևմտյան ուղղության զորամասեր

ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալը գնահատել է Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայությունը

Պայծառ նորություն այս մռայլ օրերին. 17-ամյա Լիայի վիրահատությունը շատ լավ է անցել

Կորոնավիրուսի պայքարը դժվար է. Human Rights Watch-ը ԱՄՆ-ին կոչ է արել մեղմել Իրանի պատժամիջոցները

Առհասարակ, երգչուհու վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու. Ալինա Նիկողոսյան

77-ամյա Աշոտ Բարեղամյանը որոնվում է որպես անհետ կորած

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Դանիել Իոաննիսյան