Հեռավար կրթությունը Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներից շատերի համար անհասանելի է

Քաղաք Գյումրի, Վարդ-բաղ 1-ին միկրոշրջան, 4-րդ թաղամաս, 5-րդ շենք, 9-րդ հարկ, 35 բնակարան:

Այսքան երկար հասցեն տանում է Գյումրու ծայրամասային մի թաղամաս, որտեղ սոցիալապես անապահով պայմաններում ապրում են Առաքելյանները՝ Լիլիթն իր երեք անչափահաս երեխաների հետ: Դռների փոխարեն ծածկոցներ, պատերի ճեղքերը մի կերպ փակած պաստառներ: Արդեն 8 տարի ընտանիքն ապրում է այս հասցեում:

Վերջին օրերին առկա խնդիրներին ավելացավ ևս մեկը: Արտակարգ դրությունը այս ընտանիքում առավել արտակարգ զգացվեց, երբ կրթական համակարգն անցավ հեռավար ուսուցման: Մեծ մի հարցական կախվեց օդում. ինչպե՞ս սովորել, երբ չկա համակարգիչ ու համացանց:  

Այսօր արդեն Առաքելյանների խնդիրը կարգավորված է: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընտանիքին տրամադրել է համակարգիչ և ինտերնետ հասանելիություն է ապահովել:

Տեղում պարզվեց, որ համակարգիչ ու համացանց չունենալը երեխաների համար դեռ համակարգչային գիտելիք չուեննալ չէր նշանակում: Շատ արագ կարողացան միանալ հեռավար կրթության նպատակով ԿԳՄՍ-ի գործարկած ծրագրին, գտան իրենց դասարանները, ուսուցիչներին ու արագ անցան գործի:  

Առաքելյանների ընտանիքի սոցիալական վիճակի մասին բուհի տնօրինությանն ավելի վաղ տեղեկացրել է դասախոսներից մեկը՝ Հերմինե Հակոբյանն ու առաջարկել հոգաբարձության տակ վերցնել ընտանիքին:

«Ընտանիքի մասին տեղեկանալուց հետո, մենք որոշեցինք տնայց կատարել ու դրա արդյունքում որպես մեր սոցիալական պատասխանատվություն՝ վերցնել ընտանիքի  հոգաբարձությունը: Նաև առաջին քայլերից մեկը, որոնք արվել են, եղել է բնակարանի գազաֆիկացումը: Ամանորն այս ընտանիքը գազաֆիկացված բնակարանով է դիմավորել »,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը:

Շիրակի մարզում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին նախաձեռնության հեղինակները կոչ են անում  ուշադրության կենտրոնում պահել սոցիալապես անապահով ընտանիքներին ու իրենց քայլերով նպաստել հոգաբարձության ինստիտուտի զարգացմանը:

Տպել
562 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են