Երևան
18 °C
Երաժիշտ Հայկ Ստվերը նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել: Երգը կոչվում է «Վերադարձ»: Տեսահոլովակում երգիչը ներկայանում է հակագազով ու պաշտպանիչ հագուստով: «Հայկական ժամանակը» Հայկ Ստվերի հետ զրուցել է նոր տեսահոլովակի, նրա արտասովոր կերպարի եւ նոր կորոնավիրուսի հետ համընկնումների մասին: Երգիչը նաեւ կիսվել է առօրյան արդյունավտ անցկացնելու մի քանի գաղտնիքներով:
- Հա՛յկ, տեսահոլովակում անսովոր հագուստով եք, դիմակով: Այս կերպարը դիտավորյա՞լ է ընտրված՝ ներկայիս իրավիճակին համահունչ:
- Ո՛չ: Այս գաղափարն ինձ մոտ վաղուց կար, եւ սա իմ այն երգերից է, որ սկզբից տեսահոլովակն եմ պատկերացրել, հետո՝ նոր գրել երգի բառերը: Տեսհոլովակի սցենարի հեղինակը ես եմ, հերոսը՝ եւս: Ես սիրում եմ դերեր տանել եւ իմ բոլոր տեսահոլովակներում ինձ եմ պատկերացնում:
- Փաստորեն այս անգամ եւս խոսքերի ու երաժշտության հեղինակը դուք եք:
- Այո՛, բառերը, երաժշությունը, գործիքավորումը, ձայնագրությունը, միքսը ես եմ արել: Ռեժիսորը Նաիրի Հակոբյանն է: Երգը գրել եմ անցած տարվա սկզբին: Առիթը Եվրատեսիլն էր, ներկայացրել էի դեկտեմբերին, բայց չհաղթահարեցի եւ լավագույն տասնյակում չընդգրկվեցի:
- Այսինքն՝ նոր կոնորանվիրուսը չէ այս երգի ու տեսահոլովակի «մուսան»:
- Կարող է շատերը մտածեն, որ այս վիրուսի մասին է, բայց՝ չէ: Իհարկե, վիրուսն էլ է սրա մեջ մտնում, քանի որ ամայություն է, դատարկություն, կյանքը կարծես կանգ է առել, բայց թեման ընդլայնված է, այն կարող է լինել միջուկային պատերազմ, քիմիական պատերազմ, կարող է նաեւ լինել բիոլոգիական պատերազմ: Կատարումն այն մասին է, որ մարդկությունը վերացման վտանգի առաջ է, բնությունն աղտոտված եւ այլն:
- Դժվա՞ր չէր այս օրերին նկարահանում իրականացնելը: Մե՞ծ թիմով եք աշխատել:
- Երեւի մի տասը օր առաջ նկարահանեցինք: Թիմը փոքր էր՝ չորս-հոգի էինք: Անկեղծ ասած՝ նպատակադրվել էինք փետրվարին իրականացնել, բայց մեջտեղ եկավ «Ասում եմ՝ այո»-ի մասին երգը: Հետո պետք է հասցնեինք սա նկարել, քանի դեռ ծառերը չէին ծաղկել, այդպես էլ արեցինք:
- Միմյանց հետ շփվելիս պարետի սահմանած կանոններին հետեւո՞ւմ էիք:
- Ես համարյա ամբողջ օրը հակագազի մեջ եմ եղել, իսկ իրենք կարող էին դնել, բայց չեն դրել: Մինչեւ հիմա կարծես թե ոչ մեկս չենք հիվանդացել: Եվ հետո, սա այն նեղ շրջանակն է, որին մենք ամեն օր ենք առնչվում, անգամ սովորական խանութ գնալիս:
- Ձեր արտահագուստն ո՞վ էր տրամադրել:
- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանից են տրամադրել:
- Տեսահոլովակի մասին կարծիքներն ինչպի՞սն են, հանդիսատե՞սն էլ զուգահեռներ է անցկացնում:
- Այո՛, ասել են, բայց կարծիքները հիմնականում դրական են։ Ամենակարեւորը՝ տեսահոլովակը լավ ավարտ ունի:
- Հա՛յկ, այս օրերին Դուք ինչպե՞ս եք հաղթահարում տանը մնալն ու մեկուսացումը եւ ինչ խորհուրդ կտայիք սեղծագործող կոլգաներին եւ առհասարակ մեր քաղաքացիներին:
- Այսպես թե այնպես իմ աշխատանքը տնային էր, այսինքն՝ տանը ստեղծագործելով եմ միշտ զբաղված: Բացի դրանից, սպորտով եմ զբաղվում, օրվա ընթացքում պարում եմ, երգում: Իհարկե, մի փոքր դժվար է, բայց պիտի որ լավ լինի: Քանի որ սահմանափակ է շարժը, պետք է բոլորս տանը շատ շարժվենք, որպեսզի չգիրանանք:
«Վերադարձ» երգը
Երազ տեսա, որտեղ մեր տունը էլ չկար,
Ու կար կյանքի մահվան պայքար,
Զրկվել էր մեր աշխարհը գույներից,
Այն, ինչ մնացել էր պատերազմներից:
Նրանք ծնվել են՝ սպանելու համար,
Կարծես փախել են դժոխքից,
Մարդկային կյանքը ի՞նչ է նրանց համար՝
Իշխել, լինել բարձր ամենքից:
Վերադարձ մեր իմացած աշխարհը,
Վերադարձ. գտնել այդ ճանապարհը,
Գուցե մեզ մոտ կրկին ստացվի.
Այս մոլորակը երկար պիտի ապրի:
Իսկ մենք փորձենք մեր մոլորակը պահպանել
ՈՒ տունը մեր նորից մաքրենք:
Միթե զենքով կարելի է հիանալ
Գուցե, այո, եթե ուրիշ ոչինչ չունես:
Նրանք ծնվել են՝ սպանելու համար,
Կարծես, փախել են դժոխքից,
Պատերազմները խաղ է նրանց համար
Հետո դիտել այն բարձունքից:
Տեսահոլովակ՝
Հայ խորհրդարանականները արգենտինական պատվիրակության հետ խոսել են Ադրբեջանի ոտնձգությունների, Լաչինի փակման մասին
Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը. կա տուժած
Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել Քիշնևի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած համերգին (լուսանկարներ)
Աշտարակ-Օշական ավտոճանապարհին «Տոյոտա»-ն բախվել է ծառերին ու շրջվել. վարորդը հոսպիտալացվել է
Հանրայինի նոր մասնաշենքի կառուցման հայ-չինական պայմանագիրը վերջնականացվել է
Ադրբեջանական ԶՈՒ-ն Մարտակերտում խախտել է հրադադարի ռեժիմը
Աջափնյակ վարչական շրջանի նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են. գրություն է ուղարկվել ոստիկանություն
Մինչև քանի տարեկան երեխաները վաղը կարող են անվճար այցելել կենդանաբանական այգի. միջոցառումների ցանկ
Վայոց ձորում ուժեղ քամուց պոկված տանիքն ընկել է ավտոմեքենայի վրա
Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների
Միջազգային հանրությունն Արցախն ընկալում է որպես ՌԴ-ի մի մասնիկ. բեկումնայի՞ն կլինեն արդյոք քիշնևյան բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի կողմից Ալիևի հայտարարությունը ողջունելը տարակուսելի է. ԱՀ ԱԳՆ
Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա
Վաղվանից վարորդները «պլյոնկաների» համար կտուգանվեն. ՆԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Բնից վայր ընկած արագիլի ձագը հանձնվել է ԲԸՏՄ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին
Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը
19 նոր դատավորներ կհամալրեն դատական իշխանության շարքերը
Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել
IDBank-ի Visa Business Platinum քարտն՝ այժմ ավելի շահավետ պայմաններով
Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում է «Լաչինի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի հեղինակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Քիշնև
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը
Լեռնանիստ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ
Բացահայտվել է փողի եվ թմրամիջոցի մաքսանենգության դեպք, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՊԵԿ (տեսանյութ)
ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա
ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է՝ տուգանելո՞ւ է մեքենաների ապակիների «պլյոնկաների» համար, թե՞ ոչ
Արգիշտի Քյարամյանը քննիչների է ազատել
ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Միութենական պետությանը միանալու վերաբերյալ
Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից
Օլիմպիական խաղերի կրակը Մարսել կհասցվի 120-ամյա առագաստանավով. փոխանցումավազքին 10 հազար մարդ կմասնակցի
Եթե խնդիր ունենք հրապարակելու ընդդիմադիրների ճեպազրույցները, ապա ինչո՞ւ պետք է հյուր հրավիրեինք նրանց. Հ1-ի տնօրեն
Արգենտինան աջակցում է հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը (տեսանյութ)
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Ալեն Սիմոնյանը՝ Գիժերմո Անդրադային
Ողբերգական ավտովթար Արագածոտնում․ «Արմենիա Վայն» գործարանի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ ու վիրավոր
Արսեն Թորոսյանը կհարցաքննվի, կարիքը կա. Սասուն Խաչատրյան
Եվրոն ու ռուբլին արժեզրկվել են. կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Ձեռք է բերվել պայմանավորվածություն. Օվերչուկը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման մասին
© 2023 Հայկական ժամանակ