Կորոնավիրուսի մասին ԵԽ-ի զեկույցի հիման վրա դատարանն ազատ է արձակել գրեթե մեկ տարի անազատության մեջ գտնվող մեղադրյալին

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Դատախազության նախաձեռնությամբ տարբեր քրեական գործերով ապրիլի 6-ի դրությամբ ինը մեղադրյալ ազատ է արձակվել կալանքից. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս մասին երեկ հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ նրանցից 4-ը պահվում էին «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, 5-ը՝ այլ ՔԿՀ-ներում. «Այն անձանց տվյալները, որոնք նշված գործընթացի արդյունքում հայտնվում են ազատության մեջ, փոխանցվում են փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներին՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների, ինքնամեկուսանալու պարտադիր պայմանների ու պահանջների կատարման, ինչպես նաեւ նրանց պատշաճ վարքագծի նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու համար»,- գրել էր Աբրահամյանը՝ հավելելով, որ գործընթացը լինելու է շարունակական:

Ազատ արձակված քաղաքացիներից մեկի՝ Մասիս Մարտիրոսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ խափանման միջոցի փոփոխման միջնորդություն ներկայացրել է ե՛ւ ինքը, ե՛ւ մեղադրող դատախազը: Այն քննարկվել է հրատապության կարգով, եւ ապրիլի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանի նախագահությամբ, որոշում է կայացրել միջնորդությունը բավարարելու մասին՝ այդպիսով ազատ արձակելով մեղադրյալին: Իր որոշման մեջ դատավորը հղում է արել նաեւ Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած զեկույցին, ըստ որի՝ կորոնավիրուսը նոր մարտահրավեր է ազատությունից զրկման տարբեր վայրերի աշխատակիցների, ինչպես նաեւ այն նորաստեղծ հաստատությունների համար, որտեղ անձինք գտնվում են կարանտինի մեջ. «COVID 19-ի տարածումը կանխելու նպատակով ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակող միջոց պետք է ունենա իրավական հիմք, լինի անհրաժեշտ, համաչափ, հիմնված լինի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վրա եւ կիրառվի սահմանափակ ժամկետով»: Հաշվի առնելով, որ անձնական շփումները խթանում են հիվանդության տարածմանը՝ ԵԽ-ն արձանագրել է, որ համապատասխան բոլոր մարմինները պետք է ջանքեր գործադրեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ:

Մասիս Մարտիրոսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի (գողությունը, որը կատարվել է զգալի չափերով) եւ 2-րդ մասի 3-րդ կետերով (պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողությունը). նա անազատության մեջ էր 2019 թվականի հունիսի 30-ից: Թե ինչ դիրքորոշում ունի նա մեղադրանքի վերաբերյալ, պաշտպանը դեռ չի հասցրել իմանալ. որպես հանրային պաշտպան՝ նա նոր է ներգրավվել այս գործով. «Գործը դատաքննության նախապատրաստական փուլում է, ես նոր եմ ներգրավվել, ինձ այլ հանրային պաշտպանից է այն փոխանցվել, դատական նիստ իմ մասնակցությամբ, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, պիտի լիներ, բայց վարակի տարածման կանխարգելման նպատակով բոլոր դատական նիստերը հետաձգեցինք եւ սկսեցինք միջնորդություններ ներկայացնել խափանման միջոցի վերաբերյալ»: Թամարա Բաղդասարյանի խոսքով՝ իր պաշտպանյալն ունի մի շարք ծանր հիվանդություններ, ինչով էլ պայմանավորված՝ պահվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է այլ հիվանդանոց, թե ոչ, պաշտպանն այդ պահին չգիտեր, միայն ասաց՝ եթե կարիք լինի, բնականաբար, կտեղափոխվի:

Նշվածից բացի, Թամարա Բաղդասարյանն ունեցել է եւս երկու գործ, որոնցով դատարանները, քննարկելով խափանման միջոցի փոփոխման հարցը, որոշել են ազատ արձակել անձանց՝ հաշվի առնելով նաեւ վարակի տարածման վտանգը. «Վերջերս նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին բավարարեց բողոքս՝ 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելով թմրանյութերի իրացման մեջ մեղադրվող մի կնոջ»: Իր որոշումը դատավորը հիմնավորել է նաեւ այն հանգամանքով, որ ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն, ինչով պայմանավորված՝ ողջ երկրի տարածքում առկա են տեղաշարժման սահմանափակումներ: Դրանց պայմաններում, ըստ դատավորի, մեղադրյալի՝ ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու հավանականությունը ողջամտորեն նվազում է, իսկ ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորվելու դեպքում նա կարող է դարձյալ կալանավորվել: Նշված կինը, սակայն, դեռեւս «Աբովյան» ՔԿՀ-ում է, պաշտպանի խոսքով՝ նա չի կարողանում վճարել գրավի գումարը, եւ չի բացառվում, որ պաշտպանական կողմը հանդես գա գրավի չափը նվազեցնելու միջնորդությամբ:

Երրորդ գործը, որով դատարանը բավարարել է Թամարա Բաղդասարյանի միջնորդությունը եւ ազատ արձակել կալանավորին, վերաբերում է առեւանգման, բնակարանային գողության, խարդախության եւ մի շարք այլ դեպքերի. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց միջնորդությունս եւ 1 միլիոն դրամի չափով գրավ կիրառեց պաշտպանյալներիցս մեկի նկատմամբ, որը եւս պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում. նա ունի ՄԻԱՎ իմունային համակարգի ախտահարում»:  Խափանման միջոցի փոփոխումից հետո նշված քաղաքացին եւս ազատ չի արձակվել դեռեւս գումար չունենալու պատճառով: Նշենք, որ նա մեղադրանքը չի ընդունում եւ այն համարում է անհիմն: Դատարանի այս որոշումը պաշտպանը դեռեւս չի ստացել, բայց վստահ է՝ դրա պատճառաբանական մասում եւս անդրադարձ է լինելու տարածված վարակին:

Իր վարույթի բոլոր գործերով, որոնցով կալանքի տակ գտնվող անձինք կան, փաստաբանը ներկայացրել է միջնորդություններ եւ ակնկալում է, որ եւս 2-3 գործով դատարանները կբավարարեն դրանք, որովհետեւ այդ անձինք ունեն առողջական խնդիրներ եւ խոցելի խմբում են. «Որպես փաստաբան՝ նայելով հանգամանքներին՝ կարծում եմ, որ վարակով պայմանավորված՝ խափանման միջոցների փոփոխությունները պիտի ավելի լայն մասշտաբով իրականացվեն, եւ պետք է ազատվեն ոչ միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ- ում գտնվող ծայրահեղ ծանր վիճակով անձինք, այլեւ առնվազն միջին ծանրության արարքի մեջ մեղադրվողները, որովհետեւ աղետալի կլինի, եթե վարակը լայն տարածում գտնի քրեակատարողական հիմնարկներում, համենայն դեպս, նույն խցում գտնվող անձանց հետ կապված կանխարգելում անել հնարավոր չի լինի»: Խոսելով այն մասին, որ, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի հաստատված դեպք է արձանագրվել միայն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Բաղդասարյանն ընդգծեց, որ մյուս ՔԿՀ-ներում, համենայն դեպս, կալանավորված անձանց մեջ չի եղել նմուշառում. «Շատ հնարավոր է, որ հաստատված դեպքեր բացահայտվեն մյուս տեղերում էլ, կալանավորները ռիսկային խմբում են եւ շփում ունեն ընտանիքի անդամների հետ, ՔԿՀ-ի անձնակազմի, ուղեկցողների հետ: Նույն «Վարդաշեն»-ի ուղեկցողն ուղեկցում է անում նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվողներին»,- եզրափակեց փաստաբանը:

Լուսանկարում՝ Թամարա Բաղդասարյանը

Տպել
2445 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին