Մարալիկում այս պահին հաստատված է կորոնավիրուսի 18 դեպք. քննարկվում է ազատ տեղաշարժի սահմանափակման հարցը

Մարալիկում ապրիլի 16-ին թեստավորված Առողջության կենտրոնի 60-ից ավելի աշխատակիցներից կորոնավիրուս է հաստատվել ևս 8-ի մոտ: 10 բուժաշխատողի մոտ հիվանդությունն արձանագրվել էր ապրիլի 15-ին:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Այն բուժաշխատողները, որոնց մոտ հիվանդությունը չի հաստատվել, ունեն ինքնամեկուսացման ցուցում: Կենտրոնի 50 աշխատակցի տրված է ինքնամեկուսացման ցուցում, 40 կոնտակտավոր մեկուսացված է: Կորոնավիրուսով հիվանդ բոլոր մարալիկցիները Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են: «Բոլորի ինքնազգացողությունը, բացի անձնակազմի մեկ ներկայացուցչից, վաբարար է, իրենց հետ կոնտակտի մեջ գտնված անձանց մեկուսացումն իրականացվել է, ինքնամեկուսացման  ցուցումներ են տրվում շարունակաբար: ՀՎԿԱԿ-ն այս պահին Մարալիկում է, և աշխատանքներ է իրականացնում»,-ասաց մարզպետը: 

Մարալիկում այս պահին ազատ տեղաշարժի սահմանափակումներ չկան, սակայն պարետատունը հարցը քննարկում է: Երբ լինի վերջնական ու հստակ որոշում, ըստ մարզպետի, կարվի տեղեկատվության պաշտոնական հրապարակում: «Պարետատան հետ այս պահին քննարկվում են մեխանիզմենրը, Մարալիկի պարագայում մեկ մոտեցում ունենք՝ կապված Մ1 մայրուղու հետ: Ճանապարհն անցնում է հենց Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի միջով, հիմա փորձելու ենք այդ միջանցքը չփակելով  վերահսկել տեղաշարժը: Դնել խիստ սահմանափակում: Երբ որոշումն ամբողջական լինի, պարետատունը հանդես կգա ամբողջական հայտարարությամբ»,-տեղեկացրեց Տիգրան Պետրոսյանը: 

Այլընտրանքային բոլոր ճանապարհները մարզում բաց են: Եթե որևէ մեկը որոշի Գյումրիից Երևան գնալ Արմավիրով, կամ մեկ այլ ճանապարհով, ազատ ընտրության հնարավորություն ունի: Ներկա պահին Մարալիկում իրականացվում է խստացված հերթապահություն: Բնակիչները ևս, ըստ մարզպետի, զգալիորեն սահմանափակել են տեղաշարժը:

Մինչ ճանապարհի հարցի հստակեցումն, արդեն հստակ որոշում կա Առողջության  կենտրոնի աշխատանքների դադարեցման մասով: 2 շաբաթով կփակվի Մարալիկի Առողջության կենտրոնը: Մարալիկում գործելու է շտապօգնության ծառայություն: Սպասարկելու են Գյումրու և Արթիկի բրիգադները:  ԱԻ նախարարության հետ արդեն քննարկվել է կենտրոնի ամբողջ տարածքի ախտահանման աշխատաքնների իրականացումը:

Ներկա պահին Շիրակի մարզում կա կորոնավիրուսի հաստատված  37 դեպք։ Երեկ՝ ապրիլի 17-ին ևս մեկ դեպք է արձանագրվել: Հիվանդը մեկուսացված է, ճշտված է շփման շրջանակը, օջախը հայտնի է:

Տիգրան Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ այսօր թեստավորվել են «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատողները, որոնք մեկուսացվել էին կորոնավիրուսով հիվանդ մարալիկցի որսորդի՝ կենտրոնում բուժման արդյունքում: 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած մարալիկցի որսորդը մինչև Գյումրի, այնուհետ Երևան հասնելը 15 օր տնային բուժումներ էր ստացել: Մարտի 29-ին դիմել էր «Գյումրի» ԲԿ, որպես հիվանդ ընդունվել մարտի 30-ին, իսկ արդեն ապրիլի 1-ին տեղափոխվել Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ էլ տղամարդու մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:

Վերջինիս մահվանից հետո, ապրիլի 6-ին,  ի թիվս այլոց, մեկուսացվել էր նաև մարալիկցի այն բուժքույրը, որը տղամարդուն սրսկումներ էր արել, ինչպես նաև «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատողները:  

Տպել
2475 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ