«Եվ գուցե այս ընդմիջումը հայացքները ներդաշնակության կողմը պտտելու մեր հնարավորությունն է»

23/04/2020 schedule13:45

Երջանկությունը մեր կյանքի անչափ վառ արտահայտված դրական զգացողությունների վիճակն է, մի քիչ երկար կամ կարճ տևող պահեր, որոնք, բնականաբար, չեն կարող մշտապես հարատևել: Մինչ այս հարցը ես երբեք չէի փորձել բառերով խոսել երջանկության մասինԵրանի այն մարդուն, որը շնորհակալ է տարվա բոլոր եղանակների համար, ամեն բացված լուսաբացի համար, արևի ջերմությունը զգալու, անձրևի վայելքը ունենալու համար, գիշերվա մթության համար, որովհետև դրանից հետո նորից լուսաբացը պիտի գա: Ես երախտապարտ եմ այս պարգևների համար։ Սխալներն ընդունելը, շնորհակալ լինելը, ուրիշի երջանկությամբ երջանկանալը՝ սրանք ունակություններ են, որոնց անգամ չգիտակցված առկայության դեպքում մարդն իրեն լիաթոք է զգում։

Երջանկությունը աշխատանք է նաև: Բոլորս սիրում ենք ծաղիկների բույրը, բայց ամեն մեկը չէ, որ իր ձեռքերը կաղտոտի այդ ծաղիկներն աճեցնելու համար: Ի վերջո, իմաստուն է նա, ով գիտի, որ կյանքը մեզ տրված առնվազն փոքրիկ ժամանակահատված է, և այդ ընթացքը ամենակարևորի վրա կենտրոնանալու համար է։   

Երջանկությունն անհրաժեշտ մթնոլորտ է, որ հաճախ ինքներս պետք է ստեղծենք:

Ջութակահար Նարինե Դելալյան

Անձնական երջանկություն.

Երբ հետադարձ հայացք ենք նետում մեր անցած ճանապարհին, թերևս կյանքի ամենաանհոգ, գուցե ամենաերջանիկ շրջանը մանկությունն է: Սուրբ հարության այս օրերին մշտապես հիշում եմ, թե ինչպես էր իմ մեծ ընտանիքը հավաքվում մեր տանը: Հայրիկիս անունը Հարություն է, և այս տոնի խորհուրդը մեր ընտանիքում կրկնակի իմաստ էր ստանում: Մեծ սեղանի շուրջ, մանկական հիշողությունների զգացական աշխարհում մնացած համեղ կերակուրների շուրջ՝ ջերմ սրտեր, անուշ զրույցներ ու անսահման սեր: Այնտեղ բոլորը կային և իրենց ջերմությամբ ու սիրով ապահովում էին մեր անհոգ մանկությունը։ Այս հուշերն անպայման իրենց մեջ մի գեղեցիկ թախիծ ունեն, և դա, իհարկե, բնական է: Ես երջանիկ եմ, որ ծնվել եմ իմ ընտանիքում, որտեղ համեստ էինք ապրում, բայց ծնողներս մեզ փոխանցել են կյանքի վեհ արժեքները։

Հետո գալիս են ուրիշ երջանկություններ՝ սիրել, սիրվել։ Սիրելու ունակությունն էլ ինքնին երջանկություն է ապահովում։

Ես իմ տետրերում երբեմն գրառում եմ խոհերս, մտորումներս: Երբեմն թերթում եմ այդ տետրերը... Երբ ծնվել էր երկրորդ զավակս՝ դուստրս, գրել էի այդ տետրում, որ կյանքում շատ երջանկություն եմ ապրել, բայց որևէ բան չի կարող համեմատվել այն զգացողության հետ, երբ իմ գիրկը դրեցին դեռ անծանոթ, բայց ամենահարազատ տաքուկ բարուրը:

Երջանկություն է այն պահը, երբ ինքնաթիռս վայրէջք է կատարում հայրենիքումս, որտեղ գրկելու եմ իմ հարազատ մարդկանց, որտեղ ընդառաջ եմ գնալու իմ էությանը։

Մասնագիտական երջանկություն.

Երաժշտության նկատմամբ իմ սերը, որը արտահայտվել է շատ վաղ տարիքում, որոշող եղավ մասնագիտությանս ընտրության հարցում. վստահաբար ընտրեցի ջութակը։ Անշուշտ, այդ գործում իրենց դերն ունեցել են նաև գեները՝ հայրս, հորական տատս, որն օժտված էր արվեստի նկատմամբ բացառիկ զգացողությամբ: Ընտրությանս հարցում երբևէ չեմ ունեցել զղջման կամ ափսոսանքի պահեր: Իհարկե, այնքան բաներ կան, որոնք հետաքրքրում են ինձ, բայց երաժշտությունը եղել և մնում է ինքնաարտահայտման ամենաբարձր միջոցը: Նոր ստեղծագործության բացահայտման ընթացքը բացառիկ պահ է, որտեղ միայն դու ես ու հնչյունը, և հանճարեղ մեկի ստեղծած երաժշտության ամեն նոր շերտի բացահայտումը փառահեղ զգացողություն է: Կատարողի համար հաջորդ փուլը գտածը ունկնդրին հաղորդելու ընթացքն է, երբ ստեղծագործության կատարման միջոցով օղակն ես դառնում ստեղծագործողի և ունկնդրի միջև: Եվ եթե այն ստացվում է… Մի անգամ ինձ հարցրին, թե ո՞վ է համերգի ընթացքում ավելի խորապես զգում երաժշտությունը՝ ունկնդի՞րը, թե՞ կատարողը: Հարց տվողը վստահ էր, որ կատարողը՝ զբաղված լինելով երաժշտության վերարտադրությամբ ու փոխանցմամբ, չի կարող այդ պահին լիարժեք ապրել երաժշտությամբ: Բոլորովին համաձայն չեմ այս պատկերացման հետ, որովհետև մինչև կատարողը ամբողջովին չապրի ստեղծագործության էմոցիոնալ տարափը, նա չի կարողանա այն փոխանցել ունկնդրին: Եվ եթե լսարանը ընկալում է, բացառիկ մի դաշտ է ստեղծվում, որը, թերևս, մեր դժվարին մասնագիտության երախտապարտության գողտրիկ արտահայտումն է, որ միայն քեզ է հասկանալի։

Հանրային երջանկություն.

Ես հիշում եմ 1988-ի շարժումը, որին ազգովի մասնակցում էինք, ազգովի խանդավառ էինք, ազգովի ապրում էինք ոգեղենության մթնոլորտում: Բոլորովին երիտասարդ էինք. թե որքանով էինք հասկանում խնդիրների իրական էությունը, այդ ժամանակ այնքան էլ կարևոր չէր:

Ինձ երջանիկ եմ համարում, որ 2018-ի հեղափոխության օրերին՝ մայիսի 1-ին, հասա Երևան և կարողացա ներկա լինել Հայաստանի ներկայի ու ապագայի համար տեղի ունեցող կարևորագույն իրադարձությանը: Հենց օդանավակայանից գնացի հրապարակ և, այո՛, երջանկություն եմ համարում այդ օրերի հրապարակի մի մասնիկը լինելը: Մթնոլորտի մեջ ձևականություն չկար, կեցվածք չկար, կար նույն անկեղծ հուզումներով բռնկված մարդկանց բազմություն, որտեղ բոլորը մեկ էին դարձել: Հիշում եմ՝ մարդիկ տնից իրենց հետ բերած հացն ու թխվածքն էին կիսում կողքինների հետ: Այդ օրերի հրապարակում անծանոթներ չկային, բոլորը հարազատ էին միմյանց: Մայիսյան տոնակատարության առիթով մայիսի 9-ին համերգ ունեինք Արցախում և մայիսի 8-ին ճանապարհ ընկանք: Չէինք ուզում հեռանալ Երևանից, որպեսզի մոտիկից հետևեինք դեպքերի ընթացքին, բայց պարտավոր էինք գնալ: Անցնում էինք Արցախ տանող չքնաղ ճանապարհը, հիանում անկրկնելի բնությամբ ու անհամբեր սպասում լուրերի։ Չէինք կարող զանգահարել Երևան, որովհետև կապ չկար։ Մեկ էլ հանկարծ հաղորդագրություն եմ ստանում, որ ամեն ինչ լավ է անցել, և մեր երկիրը մտնում է հույսերով լի նոր պատմական շրջան։ Ավոտոբուսով մեկ գոռում եմ՝ «Ժողովո՜ւրդ, վե՛րջ...», և թնդում է ավտոբուսը հրճվանքից՝ մեկը մյուսին գրկել ու համբուրում, շնորհավորում են: Երբե՛ք չեմ մոռանա այդ օրը, որը հոգու իսկական տոն էր, որին բոլորս էինք նույն զգացումով միացել։

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Երջանիկ երկիրը գուցե Հիմալայներն են, որտեղ մարդու ձեռքը շատ չի հասնում… Արդյո՞ք հնարավոր է նման երկրի գոյությունը։ Մարդուց բացի, երկրի վրա չկա այլ էակ, որը այդքան ապականի մոլորակը: Եթե մի քանի շաբաթ առաջ ասեին, որ մարդկությունը բանտվելու նման օրեր է ապրելու, կա՛մ նրան խենթի տեղ կդնեինք, կա՛մ պարզապես կընկալեինք՝ որպես վատ երազ: Մինչդեռ սա գուցե մարդկային մոլուցքի հետևանքնե՞րն են: Մարդը, որ համարվում է գիտակցությամբ օժտված էակ, անընդհատ պատերազմների մեջ է, անընդհատ կոտորում է, խլում է, բռնանում է: Այս ամենը մշտապես է՝ անտարբեր դարձած մարդու հայացքի ներքո, որը չի էլ ցանկանում նկատել իր տեսակի ոչնչացումն իր տեսակի կողմից, մինչև… մինչև նույն խնդիրները չեն չոքում իր դռանը: Մարդը կարծում է, թե կարող է ոչնչացնել բնությունը՝ ընկղմվելով նրա ընդերքը, այնտեղից հարստություն կուտակել և ոչինչ, որ դրանից ուրիշն է հիվանդանալու։ Գեղարվեստի լեզուն հրաշալի է ցույց տալիս այս հակադրությունները։ Հիշո՞ւմ եք Ակիրա Կուրոսավայի «Երազներ» ֆիլմը, այն տեսարանները, որտեղ մարդը փչացնում է բնությունը, ատոմային ռումբ է ստեղծում. որքա՜ն մռայլ, չարագուշակ, սարսռեցնող են: Եվ որքան պայծառ, գույներով լի ու իմաստուն է բնության հետ ներդաշնակ ապրող մարդը: Կուզեի լիներ այն երկիրը, որտեղ անիմաստ չմսխվեր ի վերուստ տրված մարդկային տաղանդը, որ այն ծառայեր մարդու կյանքի ներդաշնակությունը պահպանելու համար։ Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում։ Մարդու մեկուսացումը մարդուց կարծես զգոնության կոչ է բոլորիս, որ մարդկությունը մեկ օրգանիզմ է, որ այդ օրգանիզմը առողջ է գործում այն ժամանակ միայն, երբ նրա բոլոր մասերն են առողջ։ Եվ գուցե այս ընդմիջումը հայացքները ներդաշնակության կողմը պտտելու մեր հնարավորությունն է։

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
2047 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին