Մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը 24 ժամով արգելվել է․ պարետի նոր որոշումը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ապրիլի 27-ի N 57 որոշմամբ 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 22-ի N 1100-Ա, N 1103-Ա, N 1099-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1.24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Հեղինե և Վարդան» ՍՊԸ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 53.

2) «Արամ Կարապետյան» ԱՁ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 40,42/2, 1-ին հարկ.

3) «Արայիկ Հարությունյան» Ա/Ձ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնք, Ա-10 թաղամաս, 1/26:

2.Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3.Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4.Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է պարետի որոշման մեջ։

 

Տպել
696 դիտում

Ղարա դաշ. համացանցում հայտնվել է լուսանկար, որում հավանաբար գրավված ադրբեջանական դիրքն է

«ՈւԱԶ»-ային սադրանք հայ-ադրբեջանական սահմանին. 2 օրվա խրոնիկա

Մնացականյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ամբողջ սելավը կարկուտի տեսքով լցվել է մեր տուն. գյումրեցի Ավագյաններն արտակարգ իրավիճակում են հայտնվել (լուսանկարներ)

Ադրբեջանի գործողությունները կարող են ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար. Ադամ Շիֆ

Հակամարտությունը սրվել է. աշխարհի առաջատար լրատվականների ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն է

Զինված ուժերից զորացրվում են ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները

Իտալացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին՝ շուտափույթ խաղաղություն ակնկալելով

ՊՆ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ մուտք գործելուց

Դատապարտում ենք բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է. Նաղդալյան

Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան

Գայանե Աբրահամյանը երեկվանից մշտական կապի մեջ է միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ

Գյումրու փողոցները մաքրվում են սառույցից, շենքերի նկուղները՝ ջրից. ԱԻՆ-ը արդեն 125 կանչ է ստացել (լուսանկարներ)

Չտրվեք սադրանքներին. մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը

Արման Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

Ղազախստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի առնչությամբ

ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաննները «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել են սահմանային միջադեպը