«Գագիկ Ծառուկյանին առողջություն եմ մաղթում եւ լավ օր». Ալեն Սիմոնյանը՝ «Մուլտի գրուպ»-ի տնօրենին վերաբերող քրգործի մասին

Արդյոք «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքում Գագիկ Ծառուկյանին ուղղված սլաքներ կա՞ն, թե՞ նա խաղում է այս իշխանության կանոններով. լրագրողներից մեկի՝ այսօր իրեն ուղղված հարցին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Այս իշխանության կանոն չկա, կանոնը մեկն է՝ օրենքը պետք է գործի՝ անկախ նրանից դու Գագիկ Ծառուկյանն ես, Ալեն Սիմոնյանն ես, թե ուրիշ մեկը: Դա է միակ խաղի կանոնը. օրենքը գործում է բոլորի համար: Տեղ-տեղ ինչ-որ բաներ շեղվում են, բայց մենք նրա համար ենք, որ այս շեղումները ուղղենք»:

Սիմոնյանը չցանկացավ Առուստամյանին վերաբերող քրգործին անդրադառնալ՝ խորհուրդ տալով սպասել եւ տեսնել՝ ինչ կլինի: Ինչ վերաբերում է Ծառուկյանին՝ հավելեց.

«Գագիկ Ծառուկյանին առողջություն եմ մաղթում եւ լավ օր»:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին 2011 թվականին առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք տալու համար:

Տպել
2837 դիտում

Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը, 30-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը. քաղավիացիա

Նոր Պարեկային ծառայության ստեղծման հետեւանքով ոստիկանությունը աշխատանքի է հրավիրում աշխատակիցների

Նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ուղեցույց

ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են. ոստիկանը սեւամորթ ամերիկացու մահվան պատճառ է դարձել (լուսանկարներ)

18-րդ միջոցառման շրջանակներում 12.200 տնտեսվարողի շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել․ Մկրտչյան

Արմեն Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել հերոսամարտի զոհերի հիշատակին (տեսանյութ)

ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ. Արսեն Ջուլֆալակյան

Հրդեհ «Պապա-ֆուդ» պանդոկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. տուժածներ չկան (տեսանյութ)

Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ արժանապատիվ կյանքի երաշխավորն են. ՄԻՊ-ի ուղերձը

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ. քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հարցեր

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում (տեսանյութ)

Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. քաղաքացին վերջերս էր ժամանել Ֆրանսիայից

Շարժական մամոգրաֆիան վերջապես ժամանեց Իտալիայից. մեկնարկը կլինի Լոռու մարզից. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Դժբախտ դեպք Շիրակի մարզում. վիճաբանությունից հետո 20-ամյա երիտասարդ է մահացել

Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված «Կոտրած եկեղեցի» հուշակոթողն այս տարի մարդաշատ չէր

Հրազդան-Հանքավան հատվածում երեկ երկնաքար է ընկել. Գագիկ Սուրենյանը անկման տեսանյութն է հրապարակել

Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է եղել