10-16 տարեկան լավագույն երաժիշտների համար սահմանվել է անվանական կրթաթոշակ. ամսական գումարի չափը՝ ավելի քան 50 հազար դրամ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը սահմանել է 10-16 տարեկան երաժիշտների համար տարեկան անվանական կրթաթոշակ։ Մրցույթը հայտարարվել է մայիսի 4-ից: Կարող են մասնակցել Երեւանի, ինչպես նաեւ ՀՀ բոլոր մարզերի պատանի երաժիշտները: 

Մրցույթը նախատեսված է հետեւյալ երաժշտական գործիքներով նվագողների համար՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածայիններ, դաշնամուր եւ տավիղ։ Մասնակիցների թիվն անսահմանափակ է, սակայն ժյուրին կընտրի միայն 10 լավագույններին։

Ըստ այդմ՝ հաղթող, լավագույն 10 երաժիշտներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Մեկ կլոր տարի ամեն ամիս նրանք կստանան 100 եվրոյի չափով (51 հազար 700 ՀՀ դրամ) կրթաթոշակ, բացի դա, տարին մեկ անգամ հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթաթոշակառուները կմեկնեն արտասահման՝ մասնակցելու աշխարհահռչակ արտիստների ու անվանի դասախոսների վարպետության դասերին:

Նրանք նաեւ հնարավորություն կունենան տարվա ընթացքում մասնակցել առցանց վարպետության դասերին։ Վերջինից զատ, յուրաքանչյուր կրթաթոշակառուի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Սերգեյ Սմբատյանը հնարավորություն կընձեռեն՝ անվճար ներկա գտնվելու նվագախմբի հայաստանյան բոլոր համերգներին ու փորձերին, ինչպես նաեւ նվագախմբի հյուրընկալած արտիստների ու երաժիշտների հայաստանյան վարպետության դասերին։ Սերգեյ Սմբատյանը «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվականից:

Կրթաթոշակի այս ծրագրում ընգրկվելու համար պատանի երաժիշտներն անցնելու են հետեւյալ փուլերով, առաջին՝ հայտի, անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեսաձայնագրության ուղարկում, երկրորդ՝ տեսաձայնագրությունների ունկնդրում միջազգային ժյուրիի կողմից, երրորդ՝ արդյունքների ամփոփում, չորորդ՝ պայմանագրերի կնքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 22-ն է։ Դիմելու պահանջներին եւ պայմաններին կարող եք ծանոթանալ հիմնադրամի www.m4f.foundation կայքէջում։

Տպել
1830 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին