Ի պատասխան Մեջլիսի նախագահի՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Գարեգին Նժդեհի գործունեությանը. ԱԺ նախագահի ելույթը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ իր ելույթի տեսագրությունը:

Նա նաեւ գրառում է արել. «Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ընթացքում խոսեցի այդ պատերազմում հայ ժողովրդի հերոսական մասնակցության մասին։

«Ի պատասխան ադրբեջանցի խոսնակի անընդունելի հայտարարության՝ անդրադարձա նաև մեծ հայորդի Գարեգին Նժդեհի գործունեությանը, կոչ արեցի խոսելուց առաջ ավելի լավ ուսումնասիրել պատմությունը»,- նշել է Միրզոյանը:

Միրզոյանի ելույթն ամբողջությամբ ստորեւ.

«Այս տարվա մայիսի 9-ին մենք նշում ենք Մեծ հաղթանակի 75-ամյակը, որը մեր ժողովուրդների պատմական տարեգրության մի մասն է: Մեծ հայրենական պատերազմում ֆաշիզմի հանդեպ հաղթանակը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը կարևորագույն իրադարձություն էր ողջ աշխարհի համար: Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկությանը հասցրել է անթիվ աղետներ ու տառապանքներ, տարել է տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր, երկրի երեսից ջնջվել են հարյուրավոր քաղաքներ, հազարավոր բնակավայրեր: Չտեսնված լարվածությամբ ու դաժանությամբ պատերազմում Խորհրդային Միության ժողովուրդները պաշտպանեցին իրենց հայրենիքի ազատությունը:

Սկսած Մեծ հայրենական պատերազմի առաջին օրերից, մյուս ազգերի հետ միասին հայ ժողովուրդը ներգրավվեց ֆաշիզմի դեմ պայքարին և կիսեց պատերազմի ողջ ծանրությունն ու բոլոր դժվարությունները: Մեծ հաղթանակը ձեռք է բերվել նաև ավելի քան 600 հազար հայերի անձնվիրության ու խիզախության շնորհիվ: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ զոհվել են Մեծ հայրենական պատեխազմի ճակատներում հանուն հաղթանակի: Ընդ որում այս թիվը բավականին տպավորիչ է, հաշվի առնելով մեր ժողովրդի թվաքանակի ու զոհերի թվի համադրությունը: Մեր ժողովրդի ավելի քան հարյուր զավակ արժանեցել է Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչմանը: Նրանց թվում են նաև այնպիսի մեծ զորավարներ, ինչպես մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Արմենակ Խամֆերյանցը, Համազասպ Բաբաջանյանը, ադմիրալ Իվան Իսակովը: Ինչպիսի մեծ ներդրում են ունեցել հաղթանակում հայ հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանները:

Գարեգին Նժդեհի նկատմամբ անընդունելի հարձակումների վերաբերյալ ցանկանում եմ նշել հետևյալը. Հայաստանի Հայրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա հոկտեմբերին Աշխաբադում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին նշել էր, որ Հայաստանը ողջունում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանն ուղղված ցանկացած կառուցողական քայլերը և դեմ է դրանց սուբյեկտիվ մեկնաբանման փորձերին: Անընդունելի ենք համարում նացիստների ու Գարեգին Նժդեհի միջև զուգահեռներ անցկացնելը: Կոչ ենք անում գործընկերներին մանրամասն ծանոթանալ Նժդեհի կենսագրությանը և հասկանալ հայ ժողովրդի համար նրա կարևորությունը: Գարեգին Նժդեհը քաղաքական գործիչ և Հայաստանի հերոս է, որն իր կյանքը նվիրել էր պայքարին՝ հանուն Հայաստանի անկախության ու ազատության: 20-րդ դարի սկզբին նա պայքարել է թուրքական օկուպացիայի դեմ Բուլղարիայի բանակի կազմում (բալկանյան պատերազմի ընթացքում), իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ ռուսական բանակի կազմում, ինչի համար պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով: Ցարական բանակի կողմից արժանացել է Գեորգիևյան Խաչի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհի հիմնական նպատակը Թուրքիայի՝ Խորհրդային Հայաստան հնարավոր ներխուժման կանխումը գերմանացիների կողմից Անդրկովկասը գրավելու դեպքում: Այնպես որ ևս մեկ անգամ կոչ եմ անում մանրամասն ծանոթանալ պատմական փաստերին և այլևս նման բան թույլ չտալ: Նաև ցանկանում եմ բոլորին շնորհավորել և ցանկանում եմ նշել հետևյալը. մեր ընդհանուր հաղթանակը նաև նախազգուշացում է դարձել պատերազմների և ագրեսիաների, ահաբեկչության տարբեր ձևերի, ագրեսիվ ազգայնականության, անձի ազատության և մարդու կյանքի իրավունքի դեմ ուղղված գործողությունների դեմ: Ցանկացած պատերազմ միշտ ողբերգություն է, իսկ միլիոնավոր կյանքեր խլած Երկրորդ համաշխարհային պատերազմը առավել սարսափելի և կործանիչ էր մարդկության պատմության մեջ: Մեծ հայրենական պատերազմը պետք է լինի արժանապատվության ու ազատության պաշտպանության համար տարբեր ժողովուրդների ու ազգերի միասնական պոռթկման օրինակ: Մենք պարտավոր ենք վառ պահել այս պատերազմի մասին հիշատակը և վճռականորեն դիմադրել վերջինիս կարևորությունը նսեմացնելու և արդյունքը վերանայելու որևէ փորձերի: Մեծ հաղթանակը արժանի է, որ նրանով հպարտանան մարդկանց բազմաթիվ սերունդներ, քանի որ դա չարիքի նկատմամբ բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է: Այս պատերազմի հիշատակը պետք է միավորի ժողովուրդներին դեպի ավելի լավ ապագան ճանապարհին, որի հույսն էին փայփայում պատերազմի մասնակիցները:

Համաշխարհային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որ անցյալի ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն, որ ժողովուրդները կարողանան ապրել խաղաղ ու համերաշխ, առանց սարսափի, թշնամանք սերմանելու, ազգայնականության և այլատյացության: Ժամանակակից իրողության մեջ մենք պետք է մշակենք նոր մոտեցումներ, ինչպես նաև բարձրացնենք փոխգործակցության և միջխորհրդարանական համագործակցության աստիճանը, հատկապես խաղաղության և անվտանգության ապահովման հարցերում: Անհրաժեշտ է միավորել ջանքերը ահաբեկչության դեմ վճռական պայքարի համար, անհրաժեշտ է կանխարգելում և այն միջոցների սահմանում, որոնք կթուլացնեին ահաբեկչական սպառնալիքները:

Ավարտելով, ուզում եմ շնորհավորել Մեծ Հայրենական և Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերաններին Մեծ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, շնորհավորել բոլոր նրանց, ում հարազատներն ու բարեկամները կերտել են այս հաղթանակը սեփական կյանքի գնով, իսկ սա նշանակում է, որ շնորհավորում եմ բոլորիս, քանի որ մեզնից յուրաքանչյուրը կապված է այս հաղթանակին անտեսանելի թելով:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

Տպել
1786 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին