ՃՈ ծածուկ ծառայությունը 1 շաբաթվա ընթացքում կազմել է 11 արձանագրություն

Ճանապարհային ոստիկանության ծածուկ ծառայությունը 1 շաբաթվա ընթացքում կազմել է 11 արձանագրություն։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

Ոստիկանությունը մայիսի 12-ին հայտարարեց, որ ՃՈ-ն անցնում է ծածուկ ծառայության։ Նշենք նաեւ, որ ծառայության այս կարգը սահմանված է դեռեւս 2006 թվականի նոյեմբերի 23-ի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։

Նշենք նաեւ, որ ծածուկ ծառայությունն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների եւ տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։

Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարած վարորդին եւ, համաձայն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։

Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու եւ արձանագրելու համար։

Տպել
1476 դիտում

Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին, քննադատել նրան

Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտակայքում 3 ավտոմեքենա է բախվել

Առողջապահության նախարարն այցելել է վիրավոր զինծառայողներին բուժող մարզային բժշկական կենտրոններ

Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին

Զինծառայողի ծնողի դրդմամբ լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք. մեկ օրում գրանցվել է 23 վիրուսակիր մարդու մահ

ԱՄՆ-ն պետք է վճռական քայլեր ձեռնարկի, որպեսզի ստիպի Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրենկ Փելոնի

Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի 4 համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ․ ԱԻՊԾ

Ինչպես ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կապվեց հայերի հետ, ադրբեջանական պարզունակ կեղծարարության մասին (տեսանյութ)

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. հրետակոծվել են բնակավայրեր

Վաղ առավոտյան թարմ ապրանք. Ա. Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել առգրավված զինմեքենայից

Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց Ղարաբաղում ակտիվ մարտական գործողությունները՝ ըստ քարտեզի (տեսանյութ)

Այսօր եւս չեզոքացվել է 1 դիվերսիոն հետախուզական խումբ, սակայն նրանց դեմ մարտերը դեռ շարունակվում են. Հովհաննիսյան

Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Արցախի ՊԲ-ի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի կապակցությամբ

Գրադ եւ սմերչ կայանքներից հրթիռակոծվել են Մարտունին, Թաղավարդը, ռազմական ավիացիայով՝ Մարտակերտը

Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր միայն «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ

Ժողովուրդը պետք է հասկանա՝ թուրքական ապրանքները բոյկոտելով հանդերձ, շուկայի եղածը պիտի սպառենք․ Ղազարյան

ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ԱՄՆ-ի հայ բժիշկների նվիրաբերած համակարգչային տոմոգրաֆը զինվորների բուժմանը կծառայի Կապանում

Գվատեմալայի Սայախչե քաղաքը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը