Կավասակի սինդրոմը բուժող դեղորայք գնել ենք՝ կանխատեսելով, թե որքան կարող է պետք լինել

Մայիսի 18-ից Հայաստանի մարզերում, իսկ 20-ից Երեւանում բացվել են մանկապարտեզները: Տարածվող վարակի պարագայում երեխաների համար մտահոգություններն ավելանում են մանավանդ Եվրոպայից ստացվող լուրերով. այստեղ կորոնավիրուսին զուգընթաց թափ է հավաքում կավասակիի համախտանիշը, որ բավական ծանր մանկական հիվանդություն է՝ տենդով, աչքերի կարմրությամբ, մաշկային ցանով ու թարախային արտադրությամբ ուղեկցվող:

Այսօր ասուլիսում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կավասակի համախտանիշին՝ նշելով. «Նյու Յորքում, Ֆրանիայում եւ Իտալիայի հյուսիսում կավասակի սինդրոմի տարածման մասին տեղյակ ենք եւ արդեն միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի եթե մեզ մոտ նման դեպքեր արձանագրվեն, անհրաժեշտ միջոցառումներն իրականացնենք: Կավասակի սինդրոմով երեխաների վիճակագրությունը Հայաստանում այս տարի, բարեբախտաբար, որեւէ կերպ չի փոխվել: Մենք մինչ օրս ունեցել ենք ընդամենը երեք նման դեպք: Կավասակի սինդրոմը աուտոիմուն է, հաճախ՝ անհայտ պատճառով, ունի սիմպոմատիկ բուժում, որի համար օգտագործվում է մի բավական թանկարժեք դեղորայք, որի պաշարը գնել ենք՝ համապատասխան կանխատեսումներով, որ եթե լինի, քանի դեպք կարող ենք ունենալ»:

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին կորոնավիրուսով վարակված է 270 երեխա՝ մինչեւ 18 տարեկան քաղաքացի, որոնցից միայն երկուսն ունեն թոքաբորբ՝ թեթեւ ընթացքով: «Մեր սեփական փորձով էլ տեսնում ենք, որ երեխաները թեթեւ են տանում»,- ասաց նա՝ այնուամենայնիվ կարեւորելով փոքրիկների անվտանգության համար հոգ տանելը:

«Եթե մենք պետք է գնանք երեխայի հետ որեւէ փակ տարածք՝ խանութ, շենք, մենք դիմակ ենք կրում, անհրաժեշտ է, որ երեխաները եւս դիմակ կրեն: Խոսքը կրծքի երեխաների մասին չէ, բայց քայլող-հասկացող երեխաներին պետք է բացատրել այդ նորմը»,- ասաց նա:

Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսակիր հիվանդների մեջ կա նաեւ 27 հղի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Տպել
5246 դիտում

Արմեն Սարգսյանը հերթական հեռավար զրույցն է ունեցել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ

Ոստիկանություն է հրավիրվել «Facebook»-ի օգտատերը՝ անչափահաս որդու հետ. տղան ասել է, որ գիրքը ոչ թե տվել են, այլ գտել է

Միշիկը՝ պապիկից, տատիկը՝ պապիկից... մուկն էլ քաշի՝ չեն պլստալու. Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի, մաքսանենգ ծխախոտի մասին

Օլիմպիական չեմպիոն Պլյուշչենկոն կարող էր մահանալ, եթե մասնակցեր Սոչի 2014-ի անհատական մրցումներին. պատմել է կինը

ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքի արդյունքում կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն

Կապիտալ վերանորոգվել ու կահավորվել է արևելյան ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը

ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Չի՛ հանվելու բանկային երաշխիքը, իզուր թող ձեր միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները. Փաշինյանը՝ Գորգիսյանին

ՔՏՀԱՏՄ-ն հանրային տրանսպորտի նկատմամբ մշտադիտարկումներ է իրականացրել Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում

«Հայաստանը փոքր երկիր է, որ փորփրենք, հնարավոր է՝ ձեր ընտանիքի հետ էլ կապեր հայտնվեն». վարչապետը՝ Անի Սամսոնյանին

Կապանի միջադեպով եւս երկուսին մեղադրանք առաջադրվեց. կալանավորման միջնորդություններ կներկայացվեն դատարան

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շնորհավորել է Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ

Սա ձեր երկար տարիների աշխատանքի բարձր գնահատականն է. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 49 նոր դեպք, 10 մարդ առողջացել է. մարզպետ

Ո՛չ, մենք չենք պատրաստվում ձախողել․ Սուրեն Պապիկյանը՝ Արկադի Խաչատրյանին

«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը

Բացահայտվել է զորակոչից խուսափելու համար 3000 դոլար կաշառք տալու դեպք. հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է․ հերթագրվել է 34 պատգամավոր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Փարիզը կարող է հրաժարվել 2024թ. օլիմպիական խաղեր անցկացնելուց